FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

«Անապակ առեղծված» գրքում հեղինակն անդրադարձել է նա

«Անապակ առեղծված» գրքում հեղինակն անդրադարձել է նաև հայկական խաղողի հազվագյուտ ու յուրօրինակ տեսակներին (տեսանյութ)

newmag-y-n

«Անապակ առեղծված» թրիլլերում հեղինակը ներկայացնում է 2000-ականների սկզբին գինեգործների մի պատմություն: Սակայն հեղինակը՝ Վահան Զանոյեանը, բուն իրադարձություններին զուգահեռ ներկայացնում է նաև հայկական գինու պատմությունը. երբ սկսեցին հայերը զբաղվել գինեգոր

Հայկական գինու պատմությունն ու վերածնունդը ներկայացնող «Անապակ առեղծվածը» գիրքը գրելիս Վահան Զանոյեանը 3 տարի համտեսել է հայկական բոլոր գինիները, ստուգել սեփական քիմքով, հանդիպել գինեգործների հետ, ընկերացել և հաճույքով գրի առել տպավորությունները, ընթերցողին փոխանցել հայկական գինու բույրը:

Իր գրքում Զանոյեանը անդրադառնում է գինեգործության մեջ հատկապես կարևոր՝ խաղողի մշակման տեխնոլոգիային: Հայկական սորտերի խնդիրը մեկն է` աշխարհում հայտնի չեն, հետևաբար դժվար է դիրքավորել միջազգային շուկայում: Մինչդեռ հայկական խաղողի սորտերը իդեալական են գինու համար:

Խաղողի մոտ 70 տեսակ կա՝ 600 սորտով, որոնց մեծ մասից ստանում են գինի: Հայտնի է վայրի խաղողի 1 տեսակ՝ անտառային խաղողը, որը տարածված է Հայաստանում և գրանցված է Կարմիր գրքում։ Ենթադրվում է, որ խաղողի ժամանակակից բոլոր սորտերը սերում են այդ վայրի տեսակից: 

                                                                                                                         

Հայաստանում հայտնի են 30 տեղական և 9 ներմուծված խաղողի սորտեր, որոնցից 18-ը՝ սեղանի սորտեր են։ Գինու համար առավել արդյունավետ սորտերն են՝ ոսկեհատը, կանգունն ու կարմրահյութը։ Աշխարհում եղած խաղողի տեսակներից միայն 1 տոկոսի հյութն է կարմիր։

Խորհրդային միության տարիներին Հայաստանում խաղողի մշակումը հասավ աննախադեպ ծավալի, սակայն փլուզումից հետո այգիների մի մասը մնաց անմշակ ու ոչնչացվեց, մի մասը պարզապես սեփականատերերը կտրեցին՝ վերածելով խոտհարքի։ 2005-ին Հայաստանում խաղողի տնկարկների տարածքը կազմում էր 13,1 հազար հեկտար, բերքատվությունը 1 հեկտարից՝ 71, 4 ց, խաղողի բերքը՝ 81, 6 հզ. տոննա։

Կարդացեք նաև

Տարածել