BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Պուտինի սենսացիոն բացահայտումը. ինչպե՞ս է ՌԴ նախագ

Պուտինի սենսացիոն բացահայտումը. ինչպե՞ս է ՌԴ նախագահը հրահանգել պայթեցնել մարդատար օդանավը

«Չափազանց զգայուն պատմություն է», - ասում է Վլադիմիր Պուտինը՝ նախընտրելով չհիշել այն. «Պատահական չէ, որ մենք այդ մասին չենք խոսում»: Օլիմպիական խաղերի բացմանը Սոչիի գլխավոր մարզադաշտում էր ավելի քան 40 հազար հանդիսատես, մարզիկներ` 88 երկրից, 48 երկրի ղեկավարներ:
Պուտինը հիշում է. «Բացման արարողությունից առաջ ընդունելություն էր, որի ավարտին ես ու Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը նստեցինք ավտոբուս և մեկնեցինք մարզադաշտ: Ճանապարհին իմ օգնականը հեռախոսը փոխանցեց ինձ. զանգում էին խաղերի անվտանգությունը ապահովող շտաբից: Ինձ զեկուցեցին, որ օդանավ է առևանգվել, որը Ուկրաինայից մեկնում էր Ստամբուլ: Առևանգողները պահանջում էին ուղևորվել Սոչի»:
Անմիջապես որոշում է կայացվում օդ բարձրացնել ռուսական կործանիչներ՝ առևանգված օդանավի թռիչքը հսկելու համար: Խարկով-Ստամբուլ թռիչքն իրականացնող թուրքական ավիաընկերության օդաչուն հասցնում է ռուսներին տեղեկացնել, որ մի ուղևորի վրա ռումբ է ամրացված, օդանավն էլ ուղղություն է վերցրել դեպի Սոչի:



Կարդացեք նաև․



«Ես անվտանգության ծառայությանը հարցրի՝ ի՞նչ առաջարկներ ունեն: Պատասխանը սպասելի էր՝ գործել ըստ կանոնադրության, այսինքն՝ խոցել: Ես նրանց ասացի՝ գործեք ըստ պլանի: Ավտոբուսի մեջ ինձ հարցրին՝ ի՞նչ է պատահել, ասացի, որ ամեն ինչ նորմալ է», - պատմում է ՌԴ նախագահը:
Օդանավում 110 ուղևոր կար, բայց եթե ահաբեկիչները կարողանային մոտենալ մարզադաշտին և օդանավով մխրճվել մարդկանց մեջ, զոհերի թիվը կարող էր հասնել մի քանի հազարի: ՌԴ նախագահը և Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարը հասնում են մարզադաշտ, սկսվում է բացման արարողությունը: Րոպեներ անց Պուտինին կրկին զանգում են ու ասում, որ խուճապի պատճառը հարբած ուղևորն է եղել, օդանավը մեկնում է Թուրքիա և շուտով վայրէջք կկատարի Ստամբուլում:
Րոպեներ անց Պուտինին կրկին զանգում են ու ասում, որ խուճապի պատճառը հարբած ուղևորն է եղել, օդանավը մեկնում է Թուրքիա և շուտով վայրէջք կկատարի Ստամբուլում:

Խոցման հրահանգը չեղարկվում է: Պատասխանելով հարցին, թե ինչ է զգացել առաջին ու երկրորդ զանգերի միջև ընկած ժամանակահատվածում, ՌԴ նախագահն ասել է. «Այդ մասին ավելի լավ է չխոսել»:

Տարածել