FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ադրբեջանում պոռնոկայքերի արգելափակումը զայրացրել է

Ադրբեջանում պոռնոկայքերի արգելափակումը զայրացրել է օգտատերերին

Ադրբեջանի տարածքում արգելափակվել է աշխարհում պոպուլյար երկու պոռնոգրաֆիկ կայք: Տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը դա բացատրում է նրանով, որ այդ կայքերը մանկական պոռնկագրություն են պարունակում:
Նախարարության նման քայլը վրդովմունքի անսպասելի ալիք է առաջացրել ադրբեջանցի ինտերնետ-օգտատերերի շրջանում: «Անսպասելի», որովհետև վերջին մի քանի ամսում զրպարտության և սխալ տեղեկատվություն տարածելու մեղադրանքով մի քանի տեղեկատվական կայք է փակվել: Իսկ նախորդ 2017թ-ին արգելափակվել են Meydan.tv-ն և Azadliq.az-ը (Radio Liberty-ի ադրբեջանակն տարբերակը), և ևս 3 կայք, որոնք քննադատություն էին հնչեցնում կառավարության հասցեին:



Կարդացեք նաև․



Սակայն այդ դեպքերից ոչ մեկը տեղացի յուզերներին այդ աստիճան չէր զայրացրել: Տեղեկատվական կայքերի փակման համար հիմնականում լրագրողներն ու քաղաքացիական ակտիվիստներն էին մտահոգվում: Իսկ պոռնոկայքերի համար՝ լայն հանրությունը: Շատերը դա անձնական կյանքին կոպիտ միջամտություն համարեցին.
«Նախկինում նրանք պաշտպանում էին իրենց իշխանությունն, իսկ հիմա իրենց իրավունք են վերապահում մեր փոխարեն որոշելու, թե համացանցում մենք ինչ նայեք, ինչ չնայենք»:
«Այո, խավարի ժամանակներ ենք թևակոխում: Հետո կսկսեն արգելափակել պետության համար բոլոր «անցանկալի» կայքերը և այլն: Բոլորին խորհուրդ եմ տալիս VPN գնել»:
«Բանը նույնիսկ այն չէ, որ արգելափակում են այս կամ այն կայքը… Բայց գոնե բարի եղեք բացատրել, թե ինչու եք անում դա: Թե չէ այնպիսի տպավորություն է, որ մեզ ընդհանրապես մարդ չեք համարում: Չի կարելի մարդկանց այսպես զայրացնել, դա բարի ավարտ չի ունենա»:
Ի դեպ, ինչ վերաբերում է արգելափակման պատճառներին, մանկական պոռնկագրության վարկածը քչերին համոզեց, և օգտատերերն իրենց տարբերակներն էին առաջարկում՝ մեկը մյուսից ավելի ֆանտաստիկ:

Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


Տարածել