BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Շոտլանդական վիսկի. Ի՞նչ պետք է իմանալ քմահաճ ու սե

Շոտլանդական վիսկի. Ի՞նչ պետք է իմանալ քմահաճ ու սեթևեթող խմիչքի մասին

Աշխարհը ճանաչում վիսկիի մի քանի տեսակներ. ամերիկյան Bourbon-ը, կանադական Black Velvet-ը, Canadian Club-ը, ճապոնական Suntory-ին, շոտլանդական սկոտչը,   իռլանդական Pure pot still-ը: Բայց իսկական վիսկի համարվում է շոտլանդական մաքուր ածիկից ստացված խմիչքը՝ Malt-ը:
Վիսկին շոտլնադացիների համար ազգային հպարտություն է: Պահանջկոտ ու քմահաճ խմիչքը բազմաթիվ սիրահարներ ունի ամբողջ աշխարհում: Շոտլանդիայում ազգային խմիչքին նվիրված բազմաթիվ փառատոներ կան: Դրանք սկսվում են գարնանը, ավարտվում աշնան հետ:  Եվ,  եթե մի օր հայտնվեք վիսկիի հայրենիքում, ահա մի քանի փաստ, որ լավ կլինի իմանաք նախապես:



Հետաքրքիր է իմանալ նաև՝



Ժառանգված հարստություն. Շոտլանդիայում վիսկիի ամենահայտնի ընկերությունները մինչև հիմա պատկանում են ընտանիքներին, որոնց նախնիները ինչ-որ ժամանակ հիմնադրել ու արտադարել են խմիչքի գործարաններ:
Օղին սեղանի հրավեր է, վիսկին միայնակ է ելույթ ունենում. Ամենից շատ երկրպագու ունեցող շոտլանդական վիսկին ամբիցիոզ է: Շոտլանդիան օրենքով ամրագրել է՝  իսկական շոտլանդական վիսկին պետք է թորվի և շշալցվի բացառապես երկրի տարածքում: Ժողովրդական խմիչքի պատրաստելու ավանդույթը վերապահվում է 18-19-ր դարերի վարպետներին:
Ոչ միայն հաճելի, նաև առողջարար. Շոտլանդական վիսկին ունի նաև բուժիչ կիրառություն. Այն ապահովում է երկարակեցություն, մեղմացնում որովայնային ցավերն ու կանխում կաթվածը: «Կարևորը չափը ճանաչելն է»՝ պնդում են փորձառուները:
Վիսկին՝ որպես գրքի գլխավոր հերոս. Հանթեր Թոմփսոնի սեղանից չէին բացակայում Wild Turkey-ը և Chivas Regal-ը: Նա վիսկի օգտագործում էր ամենուր, միշտ ու ցանկացած ձևով՝ սառույցով և առանց: Եվ զարմանալի չէ, որ վիսկին Թոմփսոնի ստեղծագործություններում գլխավոր հերոսների պես կարևոր տեղ ունի:

Պատրաստեց՝ Ստելլա Պետրոսյանը

Տարածել