Էլենա Ֆերանտե. Ով է ամենաառեղծվածային կինը, գրողն ու գրական ֆենոմենը (տեսանյութ)
Էլենա Ֆերանտե՝ այս անուն-ազգանունի ներքո հանդես է գալիս վերջին տասնամյակի ամենաառեղծվածային գրողը: Առասպելական, հանելուկային կերպարի շուրջ քննարկումները չեն դադարում, հատկապես որ գործերից յուրաքանչյուրը դառնում է բեսթելլեր: 2016-ին նա ընդգրկվել է աշխարհ
Թե ով է նա՝ կա մի քանի վարկած: Ամենատարածված տարբերակներից մեկն այն է, որ Ֆերանտեն ծնվել է 1943 թվականին, Իտալիայի Նեապոլ քաղաքում, ստացել է բարձրագույն բանասիրական կրթություն: Նրա սիրելի գրողն է Էլզա Մորանտեն: Քանի որ գրողը հանրության առջև չի հայտնվում նույնիսկ գրքերի շնորհանդեսի ժամանակ, ենթադրվում է, որ Էլենա Ֆերանտեն ստեղծագործական կեղծանուն է, որն էլ հեղինակը չի հերքել կամ հաստատել ։
Ոմանք ենթադրում են, որ Սանդրո Ֆեռի և Սանդրա Օցոլա ամուսիններն են, որոնք ղեկավարում են Edizioni իտալական հրատարակչությունը, որտեղ տպագրվել են Ֆերանտեի բոլոր գրքերը։
Էլենա Ֆերանտեի աշխատանքները հրատարակվել են 40 երկրներում: Ֆերանտե ազգանունով ստորագրված, հրատարակված գրքերի շարքում ամենատարածվածը «Նեապոլիտանական վեպեր» կոչվող շարքը կազմող գործերն են:
Ըստ իտալացի թղթակից Կլաուդիո Գատիի, նա հայտնի գրող և սցենարիստ է: Կլաուդիոն անշարժ գույքի գործարքների և ռոյալթիների վճարումների վերաբերյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա եզրակացրել է, որ Ֆերանտե կեղծանունով ներկայանում է թարգմանիչ Անիտա Ռաջան: Սակայն, ո՛չ հեղինակը, ո՛չ հրատարակչությունը չեն պատասխանել այդ հոդվածներին:
Էլենա Ֆերանտեի աշխատանքները հրատարակվել են 40 երկրներում: Ֆերանտե ազգանունով ստորագրված, հրատարակված գրքերի շարքում ամենատարածվածը «Նեապոլիտանական վեպեր» կոչվող շարքը կազմող գործերն են: Ըստ ժանրի, հեղինակի ստեղծագործությունները հիշեցնում են կանանց վեպեր, փիլիսոփայական արձակ, ճանապարհորդական ակնարկներ:
Հմայիչ պատմություն, գեղեցիկ սյուժե, ընտրված բառեր ու յուրահատուկ հերոսներ, որոնց միջոցով գործն ընթերցելն իսկապես հաճույք է:
Այս ժանրային խառնուրդը ընթերցողների սրտով էր ոչ միայն Իտալիայում, այլև երկրի սահմաններից դուրս: Գրքերում նա նկարագրում է իր անձնական կյանքի մանրամասները: Պահելով իր անհատականության գաղտնիքները՝ Էլենան ավելի շատ ուշադրություն է դարձնում ստեղծագործական գործունեությանը:
Վեպերի շարքի ֆենոմենալ հաջողությունից հետո գրողի անհատականության նկատմամբ հետաքրքրությունն աճեց: Ընթերցողներին չհիասթափեցնելու համար Ֆերանտեի հետ գործակցող հրատարակչությունը լույս է ընծայել «Բեկորներ» անունով գիրք, որը պարունակում է հեղինակի նամակները հրատարակչությանը՝ Էլենայի հարցազրույցները: Այստեղ պատասխաններ են տրվում այն հարցերին, թե ինչու է գրողը ցանկանում մնալ ստվերում, չի հայտնվում հասարակության մեջ:
Կարդացեք նաև
- Տեղի ունեցավ էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Ֆերանտեմանիան սկսված է. Newmag-ը ներկայացնում է Էլենա Ֆերանտեի էպիկական քառագրությունը (թրեյլեր)
Էլենա Ֆերանտեի «Նեապոլիտանական ցիկլի» չորս վեպերից առաջինը՝ «Իմ հանճարեղ ընկերուհին», բեսթսելլեր է ամբողջ աշխարհում, երկու ընկերների ՝ Լենայի և Լիլայի պատմությունն է, ովքեր ապրել են 1950-ականներին Նեապոլի ամենաաղքատ թաղամասերից մեկում: Մեկի կյանքն արտացոլվում և բեկվում է մյուսի ճակատագրում: Հմայիչ պատմություն, գեղեցիկ սյուժե, ընտրված բառեր ու յուրահատուկ հերոսներ, որոնց միջոցով գործն ընթերցելն իսկապես հաճույք է: