Յուրաքանչյուր 10-րդ կինը գինուց ալերգիա ունի . որո՞նք են ախտանիշները
Մեր մոլորակի չափահաս բնկիչների 7 % գինուց ալերգիա ունենալու պատճառով մշտապես հրաժարվում է այդ խմիչքից: Այս եզրակացությանը հանգել են գերմանական Մայնց համալսարանի գիտնականները ՝ Հովհաննես Գուտենբերգի գլխավորությամբ:
Քանի որ գինեգործությունը մարդկությանը հայտնի է շատ վաղուց, գերմանացի գիտնականները ենթադրում են , որ շատ լավ է ուսումնասիրված, թե մարդու օրգանիզմի վրա ի՞նչ ազդեցություն է ունենում գինու օգտագործումը:
Բժշկագիտությանը հայտնի է գինու բազմաթիվ օգտակար հոտկությունների մասին: Սակայն գինու անհամատեղելիության կամ ալերգիայի մասին որևէ հետազոտություն չի արվել: Մայնց համալսարանի գիտնականները որոշեցին ուղղել այդ սխալը:
Ուսումնասիրության համար նրանք հրավիրել էին 20-70 տարեկան 4000 կամավորների, և խնդրել պատասխանել ՝ արդյո՞ք գինի խմելուց հետո ունենում են ալերգիկ ռեակցիաներ, թե՞ ոչ: Արդյունքների հրապարակումից պարզ էր դարձել, որ կանանց 9% և տղամարդկանց 5.2 % գինուց ալերգիա ունեն: Ավելի հաճախ նրանք ալերգիայի ախտանշաններ ունեցել են կարմիր գինի օգտագործելուց հետո:Գինուց ալերգիայի ամենահաճախ հանդիպող ախտանշանները եղել մաշկի կարմրելն ու քորը , քթով դժվարաշնչությունը, փորլուծությունն ու անկանոն սրտխփոցը :
Կարդա նաև
Newmag-ը հայերեն է հրատարակել խաղաղաշինության ոլորտի ամերիկահայ մասնագետ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը (թրեյլեր)
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)