FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Նիհարում ենք սեքսի միջոցով․ իրականում որքա՞ն կալոր

Նիհարում ենք սեքսի միջոցով․ իրականում որքա՞ն կալորիա կարելի է այրել սեքսով զբաղվելիս

New England Journal of Medicine-ում հրապարակված հետազոտության համաձայն, 6 րոպե սեքսով զբաղվելիս օրգանիզմն այրում է ընդամենը 21 կկալ։ WebMD ամսագիրն էլ հաստատում է, որ 30 րոպե սեքսով զբաղվելու դեպքում կարելի է ծախսել ընդամենը 80-ից մինչև 100 կկալ։ Ամեն ինչ կախված է ինտենսիվությունից և ձեր ֆիզիոլոգիական վիճակից (տարիքից, քաշից, հասակից, նյութափոխանակությունից)։
PLOS One ամսագրում հրապարակված հետազոտությունները փաստում են, որ տղամարդկանց մեծամասնությունը սեքսի ժամանակ 1 րոպեում այրում է 4 կկալ, որը երկու անգամ քիչ է 1 րոպե վազելուց։ Կանանց մոտ երկու ցուցիչներն էլ ցածր են․ 3 և 7 կկալ համապատասխանաբար։
Այնպես որ մարզասրահն ու վազքը սեքսով փոխարինելու մտադրությունները իզուր են։ Սակայն կարելի է ավելացնել այրվող կալորիաների քանակը՝ համատեղելով հաճելին օգտակար հետ։



Կարդացեք նաև․




Ավելացնում ենք ինտենսիվությունը։


Տարբերակ 1-ին։ Կարելի է սեքսով զբաղվել առավոտյան։ Ժամը 7-ից 8-ը տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը հասնում է գագաթնակետին, և միայն դրանից հետո կարող եք հանգիստ խղճով գնալ ամբողջական պարապմունքին, քանի որ մի լավ տաքացել եք։
Տարբերակ 2-րդ։ Կարելի է յոգա-սեքս կազմակերպել։ Միջինը 30 րոպե յոգայով զբաղվելիս այրում եք 100-ից մինչև 300 կկալ։ Կարող եք պարապմունքը տեղափոխել անկողին։
Տարբերակ 3-րդ։ Սեքսի ժամանակ փորձեք մկաններն օգտագործել այնպես, որ ասես սպորտով եք զբաղվում։ Այսպիսի տերմին կա՝ «գիտակցված պարապմունք»։ Այն նշանակում է մտովի կենտրոնանալ աշխատող մկանների վրա և ձգտել զգալ յուրաքանչյուր շարժում։ Եթե այդպես վարվեք սեքսի ժամանակ, ապա կայրեք ավելի շատ կալորիա և կստանաք ավելի պայծառ զգացողություններ։
Այսպիսով, եթե ամփոփենք հետազոտությունների և խորհուրդների արդյունքները, կարող եք սեքսը վերածել մարմնամարզության, եթե այն տևի 30 րոպե, կատարեք բոլոր «վարժությունները», չվախենաք փորձերից և անընդհատ յոգայով զբաղվեք։
 
Հոդվածի աղբյուր․ How much sex is considered exercise




Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։





 

Տարածել