ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Համաշխարհային մամուլը՝ «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր»

Համաշխարհային մամուլը՝ «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գրքի մասին

«Հոլիսի գիրը շեշտակի է, և իր հաջողության համար նա խոնարհաբար շնորհակալություն է հայտնում իր երկրպագուներից: Նրա կիրառելի գաղափարները և գրավիչ ձայնը խրախուսելու են կանանց, որ հավատան իրենք իրենց»: 

Publishers Weekly շաբաթերթ


«Ռեյչլ Հոլիսը կենսասեր առաջնորդ է, որն ամբողջ հոգով ուզում է օգնել կանանց, որ համառորեն և առանց ներողությունների հետապնդեն իրեն նպատակներն ու երազանքները: Ռեյչլի՝ միամիտ ազնվությամբ պատմություններ պատմելու կարողությունը ոգեշնչում է ընթերցողներին անցնել գործնական քայլերի, որոնք կուղորդեն նրանց դեպի մշտական կատարելագործում»:

 Ջոն Մաքսվել
գրող


«Երբևիցե ձեզ զգացե՞լ եք փակուղու առաջ: Երբևիցե տառապե՞լ եք երազանքի համար ժամանակ գտնելու կամ նույնիսկ այդ երազանքը ինքներդ ձեզ խոստովանելու հարցում: «Աղջիկ ջան, մի արդարացիր» գրքում Ռեյչլ Հոլիսը մատնանշում է բոլոր այն մարտահրավերները, որոգայթները և արդարացումները, որոնք մեզ խանգարում են մեր նպատակին հասնել: Նա իր փորձառության և սխալների մասին խոսում է ուշքի բերող (հաճախ ծիծաղաշարժ) անկեղծությամբ և առաջարկում հստակ խորհուրդներ, թե ինչպես կառուցենք մեր ուզած կյանքը»:

Գրեթչեն Ռուբին
New York Times-ի բեսթսելլեր գրող 


«Աղջիկ ջան, մի արդարացիր» գիրքը կյանքը փոխող ուղեցույց է (ինչպես նաև թույլտվություն), որի կարիքը բոլորս ունեինք՝ մեր արդարացումները մի կողմ նետելու, մեր երազանքներն ընդունելու, եզրեր սահմանելու և կյանքում ինքնավստահություն ու նոր շունչ ստանալու համար: Այդ եղանակով միայն կարելի է հրաժարվել «մարդկանց բավարարելու» գոյությունից և սկսել կառուցել քեզ արժանի պայծառ կյանք: Սա ճակատագիրդ ձեռքերիդ մեջ առնելու պարտադիր ընթերցանություն է: Սիրեցի այս գիրքը՝ էջ առ էջ»:

Բրենդոն Բերչարդ
#1 New York Times-ի բեսթսելլեր գրող


«Աղջիկ ջան, մի արդարացիր»  գիրքը կարդալը նույնն է, ինչ մտերիմ ընկերուհուդ հետ զրուցելը, որը կարող է քեզ հետ խոսել բոլոր այն մութ կողմերի մասին, որոնք փորձել ես թաքցնել, և լույս տարածել դրանց վրա: Ռեյչլն ընդունակ է լռեցնելու քո ներսի զզվելի աղջկան՝ միևնույն ժամանակ հավատացնելով, որ իսկապես կարող ես փոխվել և դառնալ քո պատկերացրած  կինը: Ռեյչլի տաղանդն այն բանում է, որ նա քեզ թույլ է տալիս միայնակ չզգալ կամ չամաչել քո անցյալից՝ դրա հետ մեկտեղ հույս տալով և առաջիկայի ծրագրեր առաջարկելով: Նրա ձայնն ինձ համար փարոս է եղել՝ ավելիին ձգտելու համար»: 


Ջեննա Քաթչեր
լուսանկարիչ


«Միայն մոտիվացիան, թեև այն կենսական ուժ է հաղորդում, բավարար չէ կյանքում տեղաշարժ կատարելու համար: Հոլիսը սա խորապես ըմբռնում է: «Աղջիկ ջան, մի արդարացիր» գիրքը իսկական գլուխգործոց է, որտեղ  սրտաբուխ ոգեշնչումը համատեղվում է գործնական քայլերի հետ, որոնք էլ թույլ են տալիս կյանքը փոխող նոր սովորություններ և հմտություններ ձեռք բերել»: 

Դիան Գրացիոզի
New York Times-ի բեսթսելլեր գրող


«Ռեյչլ Հոլիսը մոտիվացիոն ուժ է, որը զանգվածային ազդեցություն է թողնում աշխարհի վրա: Նրա՝ արդարացումներ չընդունող ուղերձը դեռ շատ տասնամյակներ է փոխելու մարդկանց կյանքերը»: 

Թրենտ Շելթոն
գրող


Ռեյչլը հենց այնպես չէ, որ հանդիսանում է մեր օրերի ինքնակերտման արվեստի առաջնորդը: Նրա անկեղծությունը, խոցելիությունը և անցած ճանապարհը նրան առանձնացնում են մյուսներից: Նա գիտի՝ ինչպես լինել այն Ռեյչլը, որն արդարացումներ չի ընդունում: 

Էդ Մայլեթ
գործարար





Կարդացեք նաև.



«Աղջիկ ջան, մի արդարացիր» գիրքը ներողություն չխնդրող մանիֆեստ է: Յուրաքանչյուր գլուխը էսպրեսոյի մի չափաբաժին է, որը տեղից շարժում է քո՝ «ես-կարող-եմ-դա-անել»-ը և ավելի հեռու ու ավելի բարձր մղում քեզ՝ նպատակներիդ հասնելու համար:  

Արլան Համիլթոն
«Backstage Capital» ընկերության հիմնադիր և տնօրեն 


Ժամանակն է իսկապես ընդառաջ գնալ քո մեծությանը: Այդ առումով «Աղջիկ ջան, մի արդարացիր» գրքից ավելի լավ մարտակոչ չկա: Ինքն իր հանդեպ ոչ ներողամիտ Ռեյչլը այն անվախ ընկերուհիներից է, որը կօգնի քեզ ցատկել դեպի անհայտություն և իրականացնի այն հանդուգն երազանքը, որին այդքան սպասում էիր: Եվ շատ ոգևորված եմ, որ այդ շարժման մի մասն եմ կազմում: 

Էմի Փորթերֆիլդ
Օնլայն մարկետինգի փորձագետ





Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել