BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Երևանի շոկոլադի գործարանի հիմնադիրը՝ Newmag-ի հետ

Երևանի շոկոլադի գործարանի հիմնադիրը՝ Newmag-ի հետ գործակցության մասին (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Newmag Winter Fest-ին հրատարակչությունը ներկայացրեց Նարինե Աբգարյանի 2 նոր գիրք՝ «Դրսեկը» ու «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպ»-ը: Այս գրքերի հայերեն թարգմանության գործընկերն է Երևանի շոկոլադի գործարանը։ Նախագծում գործարանը ներկայանում է Մարկ Սևունի ապրան

Մոտ 2 տասնամյակ Երևանի շոկոլադի գործարանն ին ապրանքանիշը վերածել է բրենդի, ու շոկոլադները ներկայացնում է ոչ միայն ՀՀ-ում, այլև հետխորհրդային տարածաշրջանի երկրներում ու Եվրոպայում: Ընկեության հիմնադիր և սեփականատեր Սոս Սահակյանի խոսքով, մրցակցային դաշտում հարկավոր էր բրենդային անուն. «Ընտրեցինք Մարկ Սևունի անունը ու դա պատահական չէր. պետք էր բրենդային անուն ունենալ: Սևունին հայկական ազգանուն է, Մարկը՝ միջազգային անուն: Հիմա հայկական ու միջազգային անունների ձուլման շնորհիվ՝ ունենք հայտնի բրենդ: ԱՊՀ երկրներից բացի, արտահանում ենք մեր շոկոլադը Բրյուսել, Ֆրանսիա, շուտով նաև Շվեյցարիա»:

 

Ինչպես շոկոլադի, այնպես էլ ցանկացած գործում պետք է ներդնել հոգի՝ համոզված է ընկերության հիմնադիրը: Մոտ երկու տասնամյակ Սոս Սահակյանը հանդես է գալիս բարեգործական բազմաթիվ ծրագրերով, այդ թվում՝ օժանդակում գրքերի հայերեն հրատարակություններին. «Նարինե Աբգարյանի ելույթները, հարցազրույցները լսելով՝ հասկացա, որ շատ ընդհանրություններ կան իմ ու իր միջև՝ նա սիրում է Տավուշն ու Հայաստանը, ես էլ Ջավախքն ու Հայաստանը: Իմ կողմից շատ գրքեր են հրատարակվել, և սա էլ լավ առիթ էր նման գրքերը ներկայացնել հայերեն: Այս նախագծին օժանդակելով՝ ցանկանում եմ, որ Աբգարյանի հիանալի գործերը հասանելի լինեն հայերեն»:

30 տարվա ընթացքում գրողների կենսագրություններից մինչև մանկական գրքերի օժանդակում: Ձմեռային փառատոնին էլ Սոս Սահակյանը եկել էր իր ֆինանսավորած գործերի նվեր-փաթեթեով. «Առաջին անգամ է, որ 2 գիրք եմ միանգամից ֆինանսավորել: Վերջին 3-4 տարիների ընթացքում կարդում ու դիտում եմ Նարինե Աբգարյանի բոլոր հարցազրույցները, նրա մասին կարծիքներին եմ ծանոթանում: Ես և Նարինե Աբգարյանը շատ ընդհանրություններ ունենք, հայրենասեր ենք: Ու երբ անսպասելի առաջարկ ստացա Newmag-ից, ընդունեցի սիրով»:

                                                                             

Այս պահին Երևանի շոկոլադի գործարանը նաև մանկական նախշազարդ շոկոլոդ արտադրելու գաղափարներ կան: Չեն բացառում, որ կընդգրկեն գրքերի հայտնի ու սիրված կերպարներ էլ:

Կարդացեք նաև

Տարածել