ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա «Ման

[Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա «Մանյունյա» գրքի 2-րդ մասի շնորհանդեսը (թրեյլեր)

newmag-y-n

2021-ին Newmag-ը հրատարակեց Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի առաջին մասը։ Յուրօրինակ շապիկով, աբգարյանական լեզվին ու ինքնատիպ ոճին համարժեք հայերեն թարգմանությունը միանգամից լայն արձագանք ստացավ ընթերցողների շրջանում։ 2010-ին ռուսերեն հրատարակած իր հենց

1993 թվականից Նարինե Աբգարյանն ապրում և ստեղծագործում է Մոսկվայում՝ գրելով իր հայրենի Բերդի մասին։  Ծնունդով տավուշցի Աբգարյանի գրական առաջին փորձը հենց «Մանյունյան» էր՝ 2010-ին։ Իր, մանկության, ընտանիքի, հարևանների ու ամենաջերմ հուշերի մասին գրողը որոշեց պարզապես թղթին հանձնել, բայց հրատարակիչը կարդաց ու հստակ որոշեց՝ կտպագրի։ Ավելին՝ գրքի բոլոր երեք մասերեն էլ ունեցան նույն հաջողությունը։ Իսկ ինչու որոշեց գրել ու հենց մանկության մասին ՝ հարցազրույցներից մեկում պատմել է Աբգարյանը. «Իմ սերնդի մանկությունն ավարտվեց, երբ երկրաշարժ եղավ ու պատերազմ սկսվեց: Միակ լուսավոր ժամանակը, որ մեծ հաճույքով կուզեի վերադառնալ, հենց մանկությունն է: Այդ պատճառով սկսեցի այդ տարիների մասին գրել»։

«Մանյունյան» Նարինե Աբգարյանի գրական այցեքարտն է։ Նա արժանացել է ռուսաստանյան ազգային գրականության «Տարվա ձեռագիր» մրցանակին: 2013թ. մանկական գրականությունում ունեցած ավանդի համար ստացել է «BABY-НОС» մրցանակը։ Եռամասանոց այս գրքի հրատարակվելուց հետո միայն առաջին երկու տարում վաճառվել է 200,000 օրինակ, թարգմանվել ու հրատարակվել նաև այլ լեզուներով։ Ազնիվ, անկեղծ ու անմիջական պատմությունների կերպարներն ընթերցողների համար դարձան սիրելի ու հարազատ հերոսներ. Նարինեն ասում է. «Շատ տարբեր ընկալումներ են լինում գրքի վերաբերյալ: Մեկ-մեկ իմ մասին այնպիսի բաներ են գրում, հերոսներիս այնպիսի տեսանկյունից վերլուծում, որ շշմում եմ: Մտածում են, թե հանճար եմ, բայց նման միտք երբեք չեմ ունեցել»։

Ինքնակենսագրական վեպն այնքան մեծ հաջողություն ունեցավ, որ Աբգարյանը ստիպված եղավ գրել գրքի ևս 2 հատորները։ 2011-ին լույս է տեսնում 2-րդ գիրքը՝ «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպը»։ Աբգարյանի հերոսները՝ Նարինեն ու Մանյունյան, այստեղ արդեն մեծ ու հասուն աղջիկներ են, ովքեր առաջին անգամ ներկայացում, համերգ, խմբակ, պիոներական ճամբար են գնում, արդեն խոսում են զգացմունքներից, բայց ամենակարևորը՝ չեն դադարում չարաճճիությունները, խենթությունները ։ Ավելին՝ զվարճանքներին ավելանում են նաև Նարինեի քույր Գայանեի արկածները։ Աղջնակների առօրյան, նրանց մանկության ոչ մի րոպեն առանց խենթության չի անցնում։

                                                          

Երեխաների արկածներին ու ջերմ պատմություններին զուգահեռ գրողը ներկայացրել է 1990-ականների դեֆիցիտը, տավուշյան մտավորական ընտանիքների վարք ու բարքը, նրանց հայացքներն ու այդ տարիներին բազմաթիվ դժվարություններ հաղթահարելու բանաձևերը, որոնք չափազանց հոգեհարազատ են ոչ միայն հայ, այլև հետխորհրդային երկրների բնակիչներին։ Դրա համար էլ այս գիրքը թարգմանում ու ընթերցում են նաև ԱՊՀ բոլոր երկրներում։

Այս հրաշալի ստեղծագործության ու աղջիկների խելահեղ արկածների հիմքում իմաստուն ու լուսավոր հուշերն են՝ սիրո ու միայնության, կյանքի, երջանկության մասին։ Այս զարմանալի պատմությունը, պարզ բառերով, պատմում է գլխավորի մասին՝ ընդգծում է գրողը. «Ցավոք, հիմա երեխաները չունեն այնպիսի մանկություն, ինչպիսին մերն էր։ Ես ասում եմ «ցավոք», որովհետև դպրոցականների հետ հանդիպումների ժամանակ, երբ հարցնում եմ՝ ինչպիսի՞ մանկություն կցանկանային ունենալ, հաճախ լսում եմ «այնպիսին, ինչպիսին Մանյունյաինն էր, կամ Ձերը» պատասխանը։ Երջանիկ մանկության գլխավոր բանաձևը ազատությունն է ու հարազատ մարդկանց անսահման սերը»։


 ՓԱՌԱՏՈՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ


«Մանյունյան» պատմություն է մի ամբողջ սերնդի մանկության, Բերդում ծնված երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի և շարունակ անհասկանալի իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին։ Այս գիրքը գրողը հասցեագրել է չափահաս մանուկներին՝ 0-ից 100 տարեկան։

Ռուսական ժամանակակից գրականության ամենաընթերցվող հեղինակ Նարինե Աբգարյանի այս գործը հայերեն է թարգմանել Նարինե Գիժլարյանը, շապիկի հեղինակը Նաիրա Մուրադյանն է, գրքի նկարազարդումները՝ Էդիկ Պողոսյանի։

Գրքի հայերեն թարգմանության գործընկերն է Երևանի շոկոլադի գործարանը։ Գործարանը ներկայանում է Մարկ Սևունի ապրանքանիշով։

Newmag-ի հրատարակած «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպ» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Newmag Winter Fest-ին, Կոնգրես հյուրանոցի Մեծ սրահում, փետրվարի 19-ին, 11։20-ին։

Կարդացեք նաև

Տարածել