BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Զինվորի պես ու զինվորի նման. համահայկական ուսանողա

Զինվորի պես ու զինվորի նման. համահայկական ուսանողական ռազմական բանակում

160 ուսանողներ կըրկին Արցախում էին։ 4-րդ անգամ տեղի ունեցավ ավանդույթ դարձած ուսանողական բանակումը: Ի տարբերություն նախորդների՝ այն համախմբել էր ՀՀ այլ բուհերի, Արցախի ու Ջավախքի ուսանողներին: Համահայկական ուսանողական ռազմական բանակումի՝ Արցախի 9 պաշտպանական շըրջանները խորհրդանշող ջոկատները մեկ շաբաթ իրենց ուժերն են փորձել ինտելեկտուալ, մշակութային ու մարզական մրցույթներում, մասնակցել են ռազմագիտական պարապմունքների ու դասախոսությունների:
Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի խոսքով՝ ծրագիրն ուներ երկու կարևոր նշանակություն. «Մասնակիցները, լինելով զորամասում, անցել են մարտական պատրաստություն և երկրորդ՝ ապրելով զինվորական առօրյայով՝ հասկացել են, թե մեր զինվորները մեր հայրենիքի պաշտպանության համար ինչպիսի ջանքեր են ներդնում»:
[gallery ids="50538,50539"]
Ուսանողական ռազմական բանակումի շըրջանակում ընթերցվեցին դասախոսություններ տարբեր թեմաներով: Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը ուսանողներին ներկայացրեց տարածաշրջանի ռազմաքաղաքական հիմնախնդիրները:
Ապրիլյան պատերազմի մասին ուսանողներին հետաքրքրող հարցերին պատասխանեց գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը:
Հանդիպում եղավ նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, Արցախի ՊԲ հրամանատար Լյովա Մնացականյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսան Հարությունյանի հետ:



Կարդացեք նաև․



ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն անդրադարձավ ԵՊՀ բազմաբնույթ ծրագրերին. «Ուսանողները ամեն անգամ, լինելով Արցախում, մասնակցելով միջոցառումներին, վերափոխված են վերադառնում համալսարան և տոգորվում են հայրենիքի զինվոր լինելու գաղափարով»:
[gallery ids="50540,50541"]
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորեց նմանօրինակ նախագծերը և վստահեցրեց, որ ՊՆ-ն աջակցելու է բանակումին: Նախարարը արժեվորեց նաև ժամկետային զինվորական ծառայության փորձ ունեցող և իրենց փայլուն ծառայությամբ աչքի ընկած ուսանողների մասնակցությունը ծրագրին. «Շատ ուրախ եմ, որ ԵՊՀ-ն համահայկական ուսանողական ռազմական բանակում նախագիծ է իրականացնում: Ոգևորիչ է, որ բանակ զորակոչվող համալսարանականը հստակ պատկերացնում է, թե իր առջև ինչ խնդիրներ են դրված»:
Բանակումը եզրափակվեց ավանդույթ դարձած խարույկով, որի շուրջ ուսանողները մինչև լուսաբաց կատարեցին ազգագրական երգեր ու պարեցին այս օրերի ընթացքում սովորած պարերը:
Ծրագրի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր, առավել աչքի ընկած անդամներին շնորհվեց «Բանակումի գերազանցիկ» կրծքանշանը:

Տարածել