Տեղի ունեցավ շվեդ ամենահայտնի գրող Ֆրեդրիկ Բաքմանի «Տատիկս բարևում է և ասում՝ կներեք» վեպի շնորհանդեսը (լուսանկարներ)

«Զանգակ» գրատանը Newmag-ի ամսվա շրջանակում հրատարակչությունը ներկայացրեց Ֆրեդրիկ Բաքմանի «Տատիկս բարևում է և ասում՝ կներեք» վեպը։ Գրքի շնորհանդեսին ներկա էին թարգմանիչ Աշխեն Բախչինյանը, խմբագիր Աննա Բախշյանը և գրքի գլխավոր գործընկեր, «Բուկինիստ» ընկերությ
Ֆրեդրիկ Բաքմանը շվեդ ժամանակակից, հայտնի գրող է։ Սովորել է աստվածաբանություն, սակայն ուսումը կիսատ է թողել և սկսել է բեռնատար վարել։ Նրա գրքերը թարգմանվել են մոտ 30 լեզուներով, հրատարակվել ավելի քան 40 երկրներում։ «Ուվե անունով մարդը» Բաքմանի առաջին ու ամենահայտնի վեպն է։ Այն հրատարարկելուց երկու տարի անց Newmag-ը հայ ընթերցողին է ներկայացնում ևս մեկ գործ՝ «Տատիկս բարևում է և ասում՝ կներեք» վեպը։
Գիրքը շվեդերենից հայերեն է թարգմանել Աշխեն Բախչինյանը։ Նա համարում է, որ Բաքմանն առհասարակ կոտրում է կարծրատիպեր հասարակության մեջ ու հատկապես հարաբերություններում. «Եթե մենք սովոր ենք որոշակի ընկալումների, նա իր ստեղծագործության մեջ աստիճանաբար հանգեցնում է ճիշտ հակառակ գաղափարների:
Երբ ինչ որ տհաճ, փշոտ, տարօրինակ մարդիկ, որոնք ավելի շատ վանում են, մենք գրքի վերջում հանկարծ բացահայտում ենք, որ իրենց հանդեպ ավելի լավ ենք տրամադրված և նույնիսկ այն աստիճան է կոտրում կարծրատիպերը, որ դա սկսում է ազդել առհասարակ կյանքի վրա: Երբ որ շրջապատում էլ տեսնում ենք տարօրինակ մարդկանց` Բաքմանի պրիզմայիով, կամ արդեն սեփական պրիզմայով, բոլորովին այլ կարծիք ենք կազմում»:
Թարգմանչի բնութագրմամբ, եթե գիրքը մեկ բառով ներկայացներ, ապա կընտրեր՝ ամբիվալենտ եզրույթը, որովհետև, ինչպես հերոսուհին է հիշում, մի քանի անգամ այդ բառն օգտագործում, այստեղ և՛ հերոսներն են ամբիվալենտ, այսինքն՝ շատ հակասություն կա, անընդհատ երևում են անսպասելի կողմից, և՛ հերոսներն են այդպիսին, և՛ Բաքմանն ինքն այնպիսի իրավիճակներ է ստեղծում, որպեսզի մենք ավելի լավ հասկանանք ուղղությունը:
Գրքի խմբագիր Աննա Բախշյանը վեպը կարդալու և այն խմբագրելու ընթացքում զգացել է, որ ինչպես գրքի կերպարները, այնպես էլ հայերի տատիկ-թոռնիկ կապը շատ նման են միմյանց. «Ընդհանրապես աշխարհի բոլոր տատիկները, երևի, նման են, ու կապ չունի սկանդինավյան երկրներից են, թե մեկ այլ:
Երեխաները հատկապես մեր ժամանակներում զերծ են մնում ծնողական ուշադրությունից տարբեր պատճառներով, իսկ եթե քեզ բախտ է վիճակվել ունենալ նման էքսցենտրիկ, խենթ տատիկ, որի հետ ունես քո գաղտնիքները, քո գաղտնալեզուն, քո ամեն ինչը կարող ես վստահել նրան, դա ուղղակի հրաշալի է, և գրողը ճիշտ է ասում երեխայի լեզվով, որ տատիկը «և՛ սուր է, և՛ վահան»: Այդ տատիկի հետ կարելի է գնալ «հետախուզության», այսինքն՝ եթե դու տատիկ ունես, ուրեմն քո կյանքում ամեն ինչ ներառված է: Շատ գեղեցիկ, հուզիչ և ազդեցիկ պատմություն է»:
Գրքի գլխավոր գործընկերը «Բուկինիստն» է։ Շնորհանդեսին ներկա ընկերության կոմերցիոն տնօրեն Հեղինե Մեդոյանը նշեց, որ այս ֆորմատով Newmag-ի հետ գործակցությունն առաջին անգամ է և հուսով է, որ կլինի շարունակական. «Գիրքն ընտրել է Newmag-ի թիմը, մենք լիովին վստահել ենք Արտակին ու կարծում ենք, որ գիրքը մեծ հաջողություն կունենա: Երբ որ առաջարկվեց այս գիրքը, ծանոթ լինելով Բաքմանի մյուս գործերին ու նաև այս գործին, բայց ոչ հայերենով, մտածեցինք, որ գիրքը կընդունվի նաև հայ ընթերցողի կողմից և կունենա հաջողություն»:
Բանախոսները վստահեցրին, որ այս գիրքն անտարբեր չի թողնի ընթերցողներին, գուցե հավանեն, կամ չհավանեն, բայց անտարբել մնալ չեն կարող։ «Տատիկս բարևում է և ասում՝ կներեք» վեպն արդեն կարող եք գնել newmag.am կայքից և բոլոր գրախանութներից։
Կարդացեք նաև
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
