Խճճված ճակատագրերն ու բարդ հարաբերությունները՝ իսպանական ժամանակակից բեսթսելլերում (տեսանյութ)
Ֆերնանդո Արամբուրուի «Հայրենիք» գիրքն արժանացել է հեղինակավոր մրցանակների, Իսպանիայում վերահրատարակվել է 12 անգամ, վաճառվել է ավելի քան 1 միլիոն օրինակ, նաև էկրանավորվել է: Եվրոպական Միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի օժանդակությամբ Newmag-ի հրատարակած
Արամբուրուն «Հայրենիք» գրքով փորձել է լուծումներ գտնել։ Նրա ժողովուրդը տասնամյակներ լռել է՝ կրելով անցած դարավերջի ահաբեկչություններից մնացած խորը սպին: Ըստ նրա, իր բոլոր գրքերը մարդու մասին են, մարդկային տառապանքների և նրանց դեմ իրականացրած խոշտանգումների. «Անկեղծ ասած, իմ բոլոր գրքերը մարդկանց մասին են, մարդու միայնության ու սոցիալական կոնտեքստի մեջ են։ Նույնն էլ «Հայրենիք» գրքում է »։
«Հայրենիք» պատմում է երկու բասկ ընտանիքի մասին, որոնց ընկերությունը խաթարում է մեկ կրակոց։ Անկախության շարժմանն ուղեկցած ահաբեկչության հետևանքները շատ ավելի սարսափելի են եղել։ Հենց սա է ցույց տալիս հեղինակը՝ պատմական ու քաղաքական կարևոր իրադարձությունները դիտարկելով մարդու ճակատագրի կոնտեքստում. «Ես չեմ ուզում գրել լավ ու վատ մարդկանց մասին, սևերի ու սպիտակների: Ես գրում եմ տուժածների ու ագրեսորների մասին։ Չկա տուժած՝ առանց ագրեսորի»:
Գրքի թեման այնքան նուրբ ու վտանգավոր է, որ որևէ գնահատական հեղինակին կդարձներ հակամարտող կողմ։ Բայց հեղինակը կարողացել է գրել այնպես, որ ասելիքը չխառնվի քաղաքական դիրքորոշմանը. «Ես հավատում եմ, որ բասկերի ապագա սերունդներն արժանի են, որ իմանան, թե ինչ է տեղի ունեցել, ինչու և ինչպես։ Սա ինձ համար ամենամեծ մղիչ ուժերից մեկն է»:
Սիրո ու ատելության, ընկերության ու դավաճանության, հավատի ու հուսահատության մասին է այս վեպը, որին ուղեկցել է քննադատությունների տարափը։ Արամբուրուն համարում է, որ դրանով հանդերձ կա մեծ առաջընթաց, իրեն չեն սպառնում, նույնիսկ չեն վիրավորում. «Ես ընդունում եմ, որ կան հսկայական ծավալի նախապաշարմունքներ, հասկանում եմ, որ ինչ էլ անեմ՝ շատ բասկեր չեն ընդունի իմ գիրքը։ Բայց այն կարդում են, կարդում են շատ և սա բանավեճ է ծնում։ Խաղաղ բանավեճ»:
Հեղինակը վստահ է, որ այս «Հայրենիքը» կդառնա նոր գրքերի, գրականության, արվեստի միջոցով խնդիրը բարձրացնելու, լուծումներ փնտրելու և հանրությանն առողջացնելու գեղարվեստական գործոն։
Կարդացեք նաև