BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչու է Չարլզ Դահիգը գրել «Ավելի խելացի, արագ, հաջ

Ինչու է Չարլզ Դահիգը գրել «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գիրքը և ինչու է մեզ սովորեցնում արդյունավետ աշխատել (տեսանյութ)

newmag-y-n

«Ավելի խելացի, արագ, հաջողակ» գրքի հեղինակը պարզել է, թե որ որոշումներն են առավել մոտեցնում հաջողությանը և որ նպատակներ են անհնարինը դարձնում հնարավոր: Գիրքը սովորեցնում է, թե ինչպես պետք է կայացնել որոշումներ, որոնք կնպաստեն իրական ադյունավետությանը: Այն

Կան մարդիկ, որ ամե՛ն ինչ հասցնում են, անկախ նրանից վատառողջ են, գերզբաղված թե պարզապես անտրամադիր։ Չարլզ Դահիգը նախ տալիս է ամենաշատ հնչող հարցերի պատասխանը՝ ՈՉ, նրանք էլ բոլորիս պես օրվա մեջ  24 ժամ ունեն, և ԱՅՈ՛, ժամանակի ճիշտ կառավարումը գործի կեսն է։

Երևի կարծում եք, որ Չարլզ Դահիգի նման հաջողակ մարդն ու բեսթսելլերների հեղինակն արդյունավետության հետ խնդիրներ չունի։ Իրականում «Ավելի խելացի, արագ, հաջողակը» գրելու ընթացքում Դահիգը գրել է նախնական կառուցվածքն ու սայլը տեղից չի շարժվել։ Մոտիվացիան կորել է տողերի արանքներում։ Եվ հենց այդ ժամանակ Դահիգը որոշել է փորձարկել սեփական խորհուրդների արդյունավետությունը, կիրառել այն, ինչն ապացուցում էր գիտական փաստերով։

Չարլզ Դահիգ. «Հաջողակ մարդիկ հստակ գիտեն, որ իրենց առջև դրված անելիքներին պետք է վերաբերվեն որպես ընտրություն, ոչ թե պարտադրանք։ Ընտրության հնարավորություն ունենալը մեզ մոտիվացնում է, մոտիվացիան մեզ մղում է որևէ գործողության, իսկ գործողության հետ գալիս է արդյունավետությունը։ Մի բան հստակ է՝ նպատակին հասնելու ճանապարհին տհաճ կամ ձանձրալի փուլերն անխուսափելի են։ Պետք է հիշենք վերջնանպատակը և գնանք դեպի այն»։

                                                                                   

Նպատակներ սահմանելը գործի միայն կեսն է։ Մյուս՝ ավելի կարևոր կեսն այդ նպատակին հասնելու քայլերի սահմանումն է։ Հիմա կարճ վարժանք՝ Դահիգի մեթոդով։ Մտքում պահում ենք իրագործելի մի նպատակ... Պահեցի՞ք։ Դե սկսեցինք:

Հիմա պատասխանենք գլխավոր հարցերին։

Ո՞ՐՆ Է ՁԵՐ ԳԵՐՆՊԱՏԱԿԸ - Ավարտել համալսարանը

Ո՞ՐՆ Է ՁԵՐ ԵՆԹԱՆՊԱՏԱԿԸ -Ավարտին հասցնել թեզը

ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ՉԱՓԵԼՈՒ ՁԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ -Շաբաթական՝ 2000 նոր բառ

ԱՅՆ ԻՐԱՏԵՍԱԿԱ՞Ն Է - Այո, եթե շաբաթական տասը ժամ տրամադրեմ թեզին

Ի՞ՆՉ ԺԱՄԿԵՏ ԵՔ ՍԱՀՄԱՆԵԼ - Պետք է ավարտեմ երեք ամսում:

Չարլզ Դահիգը խոստանում է՝ հաջողության կհասնեք, եթե կարողանաք ճիշտ տնօրինել սեփական ժամանակն ու էներգիան: Գիտեք՝ ինչ նպատակներ սահմանել և ինչպես որոշել առաջնահերթությունները։ Իրավիճակը վերցրեք ձեր ձեռքը, մի՛ վախեցեք փոփոխություններից և կդառնաք ավելի խելացի, արագ և հաջողակ։

Կարդացեք նաև

Տարածել