Բացառիկ հարցազրույց «Կրեմլի ամբողջ շքախումբը» գրքի հեղինակ Միխայիլ Զիգարի հետ (տեսանյութ)
Հուլիսի սկզբին Newmag-ը ներկայացրեց ԱՊՀ ամենաաղմկահարույց բեսթսելլերը՝ Միխայիլ Զիգարի «Կրեմլի ամբողջ շքախումբը» գիրքը: Հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարով լույս տեսած աշխատությունը ներկայացնում է ժամանակակից Ռուսաստանի վերջին 20 տարիների պատմությունը։ Գր
Կրեմլի ներքին խոհանոցը բացահայտած Միխայիլ Զիգարը համարում է, որ Ռուսաստանում Պուտինի իշխանությամբ հաստատված կայունությունը չափազանց փխրուն է. «Այսօր գործող համակարգը բավական անկայուն է, գուցե տարօրինակ է հնչում, բայց անկայունության գլխավոր գործոնը հենց այդ սուպերկայունությունն է: Այս համակարգը չունի տրամաբանական ոչ մի շարունակություն։ Այն հիմնված է ոչ թե ինստիտուտների, այլ մարդկանց վրա: Իսկ մարդիկ մահկանացու են, և երբ առանցքային դերակատարը մահանում է, համակարգը վայրկենապես դադարում է գոյություն ունենալ»:
Միխայիլ Զիգարը չի հավատում, որ Ռուսաստանում հնարավոր է հեղափոխություն, քանի որ չկան դրա համար անհրաժեշտ սոցիալական ու տնտեսական նախադրյալները. «Ես հեղափոխությանը չեմ հավատում, ինձ թվում է, որ դա գործանակում անհնար սցենար է, հեղափոխության համար Ռուսաստանում չկան շարժիչ ուժեր, և խնդիրը նույնիսկ ընդդիմությունը չէ, պարզապես սոցիալական լարվածությունն այնքան բարձր չէ, որ դա հանգեցնի հակակառավարական խոշոր ցույցերի»։
Միխայիլ Զիգարի խոսքով, ինքը երբևէ ստիպված է լինելու վերադառնալ Կրեմլի ամբողջ շքախմբին, ու գրել գրքի շարունակությունը:
Գլխավոր հարցերից մեկը. Պուտինը փոխեց սահմանադրությունը ու կարող է մնալ մինչև 2036 թվականը, բայց կարո՞ղ է որոշել հեռանալ 2024-ին, նախագահական ա՛յս ժամկետի ավարտին՝ հարցի պատասխանը տալիս է Զիգարն իր «Կրեմլի ամբողջ շքախումբը» գրքում. «Երբ նա սահմանադրությունը փոխում էր, ինքն իրեն ասում էր, որ դրանով դադարեցնում է կուլիսային պայքարը, որպեսզի ոչ ոք չնյարդայնանա, չգուշակի, թե հետո ինչ է լինելու, սակայն, միևնույն ժամանակ, նա իր համար թողել է բոլորին խաբելու և հեռանալու շանս: Սակայն ես չեմ հավատում, որ նա հոգեբանորեն պատրաստ է հեռանալ»:
Մի կողմից նա ինքն իրեն համոզել է, որ Ռուսաստանի ղեկավար լինելը իր խաչն է և իրենից բացի ոչ ոք ավելի լավ չի կառավարի, մյուս կողմից էլ դա նրան ներշնչում է իր ամբողջ շրջապատը, քանի որ այդ մարդկանց համար շատ կարևոր է, որ Պուտինը մնա: Միխայիլ Զիգարի խոսքով, ինքը երբևէ ստիպված է լինելու վերադառնալ Կրեմլի ամբողջ շքախմբին, ու գրել գրքի շարունակությունը. «Կարանտինը հոգեբանորեն կոտրեց շատերին, զգալիորեն փոխեց աշխարհի մասին հենց Պուտինի պատկերացումները, փոխեց իշխանության ներսում հարաբերությունների կառուցվածքը։ Նախկինում Պուտինի կառուցած համակարգում իր հետ ուղիղ կապի մեջ էին շատերը, սակայն այսօր այդ մարդկանց թիվը կտրուկ կրճատվել է, ինչը փոխել է որոշումների կայացման ամբողջ սխեման»:
Կարդացեք նաև
- Տեղի ունեցավ «Կրեմլի ամբողջ շքախումբը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարով լույս է տեսել ԱՊՀ ամենասկանդալային գիրքը՝ Միխայիլ Զիգարի «Կրեմլի ամբողջ շքախումբը» (թրեյլեր)
- «Կրեմլի ամբողջ շքախումբը». Միխայիլ Զիգարն իր սկանդալային գրքի մասին (տեսանյութ)
Զիգարն անդրադառնում է նաև հայ-ադրբեջանական լոբբիստական ուժերի մասին Կրեմլում: Նրա խոսքով, հայկական ու ադրբեջանական շահերը առաջ տանող հոսանքների միջև մրցակցություն եղել է ու շարունակվելու է, և որևէ մեկը մյուսի հանդեպ գերակայության չի հասնելու: