Առաջին գիրք ու առաջին ալբոմ. 8 փաստ «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի հեղինակի մասին (տեսանյութ)

2022-ին Newmag-ը ներկայացրեց «Հայաստանն ու Բուշն անձամբ. Հայ-ամերիկյան շփումների գաղտնազերծված մանրամասներ» գիրքը: Հեղինակը Սուրեն Սարգսյանն է՝ ամերիկագետ, ամերիկյան հետազոտություններով զբաղվող՝ Հայաստանի եզակի մասնագետներից։ Սարգսյանի գրքում ներկայացվող
1. Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իրավաբանություն և միջազգային իրավունք է սովորել Երևանի պետական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում։
2. Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում 2010-ին ստացել է միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան։
3. Այժմ աշխատում է թեկնածուական թեզի վրա՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրայում։
4. Մինչև 2017 թվականն աշխատել է պետական համակարգում՝ ֆինանսների նախարարություն, արտգործնախարարություն, նախագահի աշխատակազմ, կառավարություն։
5. 2017-ից Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահն է։ Գիտահետազոտական կենտրոնն այդ բնութի առաջինն ու միակն է, որն ուսումնասիրում է ամերիկյան քաղաքականությունը, վերլուծում ԱՄՆ ներքին և արտաքին քաղաքական որոշումները։
6. Տարբեր տարիներին տարբեր ձևաչափերով Սուրեն Սարգսյանը հանդիպումներ, քննարկումներ և հարցազրույցներ է ունեցել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ. 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփ, պետքարտուղարներ Հենրի Քիսինջեր, Կոնդոլիզա Ռայս, Ջոն Քերրի, պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդ։
7. «Հայաստանն ու Բուշն անձամբ» գիրքը Սուրեն Սարգսյանի առաջին աշխատությունն է: Արդեն աշխատում է երկրորդի վրա։ Այս տարի ամերիկագետը ներկայացնում է ոչ միայն առաջին գիրքը, այլև թողարկելու է երաժշտական առաջին ալբոմը։
8. Սուրեն Սարգսյանը ռոք երաժիշտ է, մինչև օրս էլ ընկերներ հետ երբեմն նվագում է ռոք բենդում։ Տիրապետում է հինգ երաժշտական գործիքի՝ կիթառ, բաս կիթառ, դաշնամուր, հարվածային գործիքներ և շրթհարմոն:
Կարդացեք նաև
- [Շնորհանդես]. Բուշից մինչև Բայդեն՝ որտեղից սկսվեցին հայ-ամերիկյան հարաբերությունները և դեպի ուր են շարժվում (տեսանյութ, լուսանկարներ)
- [Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- [Պանելային քննարկում] Հայ-ամերիկյան հարաբերությունները՝ Բուշից մինչև Բայդեն (տեսանյութ, լուսանկարներ)
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
