ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Պանելային քննարկում] Հայ-ամերիկյան հարաբերություն

[Պանելային քննարկում] Հայ-ամերիկյան հարաբերությունները՝ Բուշից մինչև Բայդեն (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի՝ «Հայաստանն ու Բուշն անձամբ» գիրքը ներկայացնում է ԱՄՆ նախկին նախագահ Բուշ ավագի քաղաքականությանը, հայ-ամերկյան հարաբերությունների հիմնադրմանն ու հետագա զարգացմանը: Աշխատությունում տեղ են գտել տարբեր արխիվների, ինչպես նաև Բո

  

 

Սուրեն Սարգսանի «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքում հեղինակը հրապարակել է տեղեկութուններ «Գոբլի» պլանի, 907-րդ բանաձևի, Հայաստանի դեմ Թուրքիայի ծրագրած ինտերվենցիայի մասին, որից Թուրքիան զերծ է մնացել անձամբ Բուշի ճնշման արդյունքում ՝ ընդգծում է միջազգայնագետը. «1988-1992 թթ. եղել են հայ-ամերիկյան հարաբերությունների ամենաակտիվ, հիմնաքարային տարիները: Հենց դրա համար էլ ընտրել եմ այդ շրջափուլը: Ամենաբարձր մակարդակի հարաբերությունները, ամենակարևոր հանդիպումները, հարաբերությունների հիմքը դրվել է հենց այդ ժամանակ»:

                                                                          

 Այս աշխատությունը վերարտադրում է հայ-ամերիկյան հարաբերությունները՝ բացառիկ փաստաթղթերով, ուշագրավ լուսանկարներով: Ամեն ինչ սկսվեց 1988-ին: Մինչ հունվարին Բուշը կստանձներ նախագահի պաշտոնը, Հայաստանում տեղի է ունենում ավերիչ երկրաշարժը: Սուրբ ծննդյան առիթով, Բուշերի ընտանիքը՝ ապագա նախագահի որդին և թոռը, ժամանում են Սպիտակ. «Առաջին հիմքը, ուղիղ շփումը հենց դա հանդիսացավ: Որդին ու թոռը ժամանեցին Հայաստան մեծ օդանավով՝ բերելով նաև մարդասիրակա օգնություն երկրաշարժից տուժածների համար»:

 

 

Հետո արդեն սկսվեց Հայաստանում Ամերիկյան դեսպանատան բացման աշխատանքը: Դեսպանատունը նախ տեղակայվեց Հրազդան հյուրանոցի 1-2 հարկերում։ Դեսպան երկար ժամանակ չկար, դիվանագիտական աշխատանքն իրականացնում էին Ռուսաստանից ժամանած մասնագետները. «Բուշը չհասցրեց դեսպան ուղարկել, դա արեց Քլինթոնը՝ 1993-ին: Ամերիկայի համար արտաքին քաղաքականության առաջնահերթություններից էին հայ-թուքական հարաբերությունների կարգավորումը և ԼՂՀ հիմնահարցը: Ամերիկայի կառավարությունը ակտիվ հետևում ու նոտաներ էր հղում»:

 

Ըստ Սուրեն Սարգսյանի, այդ ժամանակաշրջանն այնքան բուռն էր, որ մինչև օրս էլ հայ-ամերիկյան հարաբերություններն ընթանում են ըստ Բուշի ձևավորած օրակարգի:

Կարդացեք նաև

Տարածել