Ով է Ալան Բադիուն ու ինչու են նրան համարում ժամանակի ամենաազդեցիկ ֆրանսիացի փիլիսոփա (տեսանյութ)
Newmag-ի Ամառ-2021-ի վերջին գիրքը փիլիսոփայական աշխատություն է։ Ալան Բադիուն ֆրանսիացի ժամանակակից ամենահայտնի ու վառ փիլիսոփան է, որի վերջին աշխատությունը՝ «Դարը» իր տարբեր տարիների դասախոսությունների հավաքածուն է։ Բադիուն համոզված է, որ փիլիսոփայություն
Այս ծիծաղկոտ մարդը ծնվել է Մարոկկոյում և իր կյանքի մեծ մասը նվիրել է Ալժիրի ազատության պայքարին՝ ընդդեմ գաղութացման։ Ալան Բադիուն հակաֆաշիստական ընտանիքից է, որը տուժել է արևմտյան գաղութատիրությունից։ Նա ամբողջ կյանքում պայքարում է գաղութացված երկրների՝ Լատինական Ամերիկայի, Մարոկկոյի, Ալժիրի համար։ Բադիուն գաղափարական մեծ ազդեցություն է թողել Լատինական Ամերիկայի քաղաքական շարժումների վրա. «Ես փիլիսոփա եմ և համարում եմ, որ փիլիսոփան պետք է լավատես լինի. հոռետեսի ինչի՞ն է պետք փիլիսոփայությունը։ Դրա կարիքը չկա։ Կյանքում առանց այդ էլ շատ բան նրանց օգտին է։ Մեր գործը հուսադրելն է, որ աշխարհն ավելի լավը դառնա»։
Ալան Բադիուն ավելի քան 30 գրքի հեղինակ է։ Նրա հիմնական աշխատությունները շոշափում են գոյության, ճշմարտության խնդիրները։ Առաջին գիրքը լույս է տեսել 1969 թվականին, բայց նրա ամենաբեղուն տարիները եղել են 1980-ականները։ Բադիուն մարքսիստ է։ Ահա թե ինչ է ասում փողի ու հարստության մասին. «Փողն է փող սարքում։ Փողը միշտ պահանջում է ավելի շատ փող։ Ահա թե ինչու հարուստները երբեք բավարար չափով հարուստ չեն լինում։ Բայց խնդիրն ամենևին էլ փողը չէ։ Խնդիրը փողի հանդեպ կիրքն է: Սա աբստրակտ կիրք է։ Անվերահսկելի ցանկություն»։
Դարն առաջ մղող ուժը իրականի հանդեպ կիրքն է՝ ամեն ինչ այստեղ և հիմա։ «Դարը» երանություն ավետելու համար չէր, այլ գործելու։
Ֆրանսիայի ժամանակակից ու ամենահայտնի փիլիսոփայի հիմնական գործը «Դարը» աշխատությունն է, որտեղ նա շոշափում է 20-րդ դարի հիմնախնդիրները։ Ահա թե ինչ են գրում համաշխարհային պարբերականները Բադիուի այս աշխատության մասին։ Ըստ Ֆիգարոյի, սա աշխատություն է մեր դարի վերջնահաշվարկի մասին. «Մի կողմ դնելով մաքուր փիլիսոփայությունը, Բադիուն ներկայացնում է 20-րդ դարի վերջնահաշիվը։ Արդյունքը տպավորիչ է»։
«Դարը» վերաձևակերպում է անցած դարի քաղաքական կրքերը, որոնք չեն մարում նույնիսկ կոմունիստական ուտոպիայի ավարտից հետո։ «Դարը» գիրքը հիմնված է նրա 13 տեքստերի՝ դասախոսություններ վրա, որոնք նա 1998-2001 թվականներին կարդացել է Փիլիսոփայության միջազգային քոլեջի սեմինարներին։ Իսկ ինչպիսի դար էր 20-րդը՝ պարզաբանում է Բադիուն. «20-րդ դարը տոտալ ահաբեկչության, ուտոպիստական ու հանցավոր գաղափարախոսության, ցեղասպանության, աբստրակտ ու դատարկ իլյուզիաների դարաշրջան էր։ Բայց ես չեմ ցանկացել այս գրքում հանդես գալ որպես դաժան, մեղադրող կամ իմաստուն դատավոր։ Ես պարզապես փորձել եմ հասկանալ, թե այդ դարաշրջանն ինչո՞ւ էր անիծված, ի՞նչ եղավ այդ դարաշրջանի հետ»։
Կարդացեք նաև
- Պոեզիա, թատրոն, երաժշտություն ու մի փոքր էլ սենտիմենտալություն. Ալան Բադիուի «Դարը» ներկայացվեց հեռուստաշնորհանդեսով (տեսանյութ, լուսանկարներ)
- Newmag-ը ներկայացնում է Ալան Բադիուի աղմկահարույց «Դարը» փիլիսոփայական աշխատությունը (թրեյլեր)
- Գրքի երևանյան 4-րդ փառատոն. Newmag-ը ներկայացրեց Ալան Բադիուի «Դարը» (տեսանյութ)
- Ինչու Կիւլպէնկեանը որոշեց թարգմանել Ալան Բադիուի «Դարը» և ինչպես այն կօգնի հասկանալու արցախյան վերջին պատերազմը (տեսանյութ)
- Ինչպիսին է աղմկոտ, դաժան ու փորձություններով լի 20-րդ դարը փիլիսոփա Ալան Բադիուի աչքերով (տեսանյութ)
Բադիուն այս գրքում որևէ մեկին վերջնական մեղադրանք չի ներկայացնում, այլ պարզապես բացում է 20-րդ դարի գործը։ Նա համարում է, որ դարն առաջ մղող ուժը իրականի հանդեպ կիրքն է՝ ամեն ինչ այստեղ և հիմա։ «Դարը» երանություն ավետելու համար չէր, այլ գործելու։ 20-րդը իրագործման, իրացման շրջափուլ էր, ոչ թե խոստումների և հուսադրման։