Հայաստանը ձախողեց կորոնավիրուսի դեմ պայքարը. ինչու հիմա՛ կարդալ «Համավարակ» գիրքը (տեսանյութ)
Կորոնավիրուսի բոլորովին նոր տեսակ է հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում: Այն ավելի արագ է տարածվում ու ավելի վարակիչ Է: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-19-ի գծով հատուկ հանձնակատարը: Սթափությունը չկորցնել, զգոն լինել՝
Երբ ամբողջ աշխարհի լրատվամիջոցները խոսում էին նոր տեսակի կորոնավիրուսի մասին, թվում էր՝ այդ վարակը բավականաչափ հեռու է մեզնից և երբեք չի հասնի Հայաստան։ 2020-ի հունվարին վարակի ներթափանցման վտանգը դարձավ իրական։ Հունվարի վերջին կառավարությունը Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ստեղծեց այդ հարցով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով:
Հանձնաժողովի ձևավորումից 3 օր անց Առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ ստացել են կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստեր։ Այդ օրերին հոսպիտալացվեց 6 քաղաքացի, սակայն նախարարության պնդմամբ՝ նրանք վարակակիր չէին։ Նախարարությունը հայտարարում էր, որ իրականացնում է սահմանային վերահսկողություն։
Մարտի 11-ին պաշտոնապես հայտարարվեց, որ գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք՝ 2-ը Հայաստանի քաղաքացի էին, 1-ը՝ Իտալիայի։ 3-ն էլ Հայաստան էին եկել Իտալիայից:
Այդ ընթացքում Իրանում կորոնավիրուսի դեպքերը երկրաչափական պրոգրեսիայով աճում էին։ Կառավարությունը որոշեց 2 շաբաթով սահմանափակել ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ։ Հաջորդող օրերին Թեհրանից Հայաստան տեղափոխվեցին Հայաստանի քաղաքացիներ։ Հենց նրանցից մեկի մոտ էլ հայտնաբերվեց կորոնավիրուսի առաջին դեպքը։ Նա Հայաստան էր եկել փետրվարի 28-ին, դեպքի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մարտի մեկին։
Այդ ընթացքում վարակը անհավանական տեմպով տարածվում էր Իտալիայում։ Մարտի 10-ին Ryanair ավիաըանկերությունը հայտարարեց դեպի Իտալիա թռիչքների մասին։ Արտգործնախարարությունը Հայաստանի քաղաքացիներին կոչ արեց անհապաղ վերադառնալ Իտալիայից։
Մարտի 11-ին պաշտոնապես հայտարարվեց, որ գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք՝ 2-ը Հայաստանի քաղաքացի էին, 1-ը՝ Իտալիայի։ 3-ն էլ Հայաստան էին եկել Իտալիայից: Նրանք շփվել էին 57 քաղաքացու հետ, որոնց կառավարությունը մեկուսացրեց։ Ավելի ուշ նախարարությունը հայտարարեց, որ այս 3 վարակվածներից մեկը՝ 45-ամյա կինը վարակել է 2 մարդու։ Սա առաջին դեպքն էր, որ վարակը փոխանցվում էր Հայաստանի ներսում։
Կարդացեք նաև
- Տեղի ունեցավ Պաոլո Ջորդանոյի «Համավարակ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Աշխարհը կորոնավիրուսի տարում. Newmag-ը հրապարակել է իտալացի գրող Պաոլո Ջորդանոյի բեսթսելլերը՝ «Համավարակ» (թրեյլեր)
- Պաոլո Ջորդանո. Իտալիայի գրական ձայնը կորոնավիրուսի ժամանակ (տեսանյութ)
Իշխող քաղաքական ուժն այդ ընթացքում Սահմանադրության հանրաքվե անցկացնելու համար երկրով մեկ անցկացնում էր քարոզարշավ։ Նոր վարակակիրների ի հայտ գալուց հետո Նիկոլ Փաշինյանը ընդհատեց արձակուրդը, որը վերցրել էր քարոզարշավի համար։ Կրթության նախարարը հայտարարեց դպրոցներում դասերը ընդհատելու մասին։ Ուշ երեկոյան Փաշինյանը հայտնեց, որ մարտի 1-ից Ծաղկաձորի «Գոլդեն Փելեսում» մեկուսացված 31 քաղաքացիներից 2-ը կուղարկվեն «Նորք» ինֆեկցիոն։
Մարտի 15-ի երեկոյան արդեն հայտնի էր 26 դեպքի մասին, որից 2-ը կապ ունեին Էջմիածնի դեպքի հետ, 1-ը գրանցվել էր Մեղրիում։ Այդ օրը գրանցվեց կորոնավիրուսից առողջացման առաջին դեպքը։ Հաջորդ օրը փակվեցին Էջմիածնի ելքերը։ Հայտարարվեց երկրորդ խոշոր աղբյուրի մասին՝ Շենգավիթի մի ձեռնարկությունում։
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը