Դեն Բիլզերյանի տեսաուղերձը Newmag-ի ընթերցողներին (տեսանյութ)

May 17, 2022

Newmag-ի հրատարակած «Դրվածք» գիրքը պատմում է ամերիկահայ միլիոնատեր, «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանի, նրա վարած շքեղ կյանքի մասին: Մասնավոր օդանավով թռիչքներ աշխարհով մեկ, հանգիստ թանկարժեք զբոսանավեր, գեղեցկատես մոդելներ և այս ամենը տարիներ շարունակ ու գրե

Դեն Բիլզերյանը նախ հայտնի դարձավ պոկերի շնորհիվ: Նա մտավ պոկերի ասպարեզ 2009-ին  և մինչև մրցաշարի ավարտը վաստակեց 180-րդ տեղը: 2010 թվականին Bluff ամերիկյան ամսագիրը նրան անվանեց աշխարհի ամենազվարճալի պոկեր խաղացողներից: Շուտով Դենը հայտնի դարձավ նաև սոցիալական կայքերում: Իր կյանքն ու գործը Բիլզերյանը պատրաստակամորեն ցուցադրում է սոցիալական ցանցերում, ինչի համար ստացել է «Ինստագրամի արքա» կոչումը:

Պոկերի, ինստագրամի, սպորտի ու շքեղ կյանքի սիրահարը մի օր էլ որոշեց գրի առնել իր կյանքի անավանական պատմությունը՝ որտեղից սկսեց և հիմա ուր է հասել: Newmag-ի համար տեսաուղերձում Դենն իր ոգևոևությունն է փոխանցել, որ առաջինն իր գիրքը թարգմանվեց ու հրատարակվեց հայերեն. «Ուրախ եմ հայտնել, որ առաջին լեզվով, որ թարգմանվել է իմ գիրքը, հայերենն է»:

                                

Դենը գրքում ոչ միայն իր պերճաշուք կյանքն է նկարագրում, այլև այդ մասին ապացույցներ ներկայացնում՝ լուսանկարների տեսքով: Թվում է՝ օրը 24 ժամ սոցիալական էջերում ակտիվ Բիլզերյանը գրքում կարող է կրկնվել թեմաների և լուսանկարների առումով, սակայն ոչ. նա գիտի ինչպես գրավել ընթերցողներին. «Երկու տարի աշխատել ենք այս գրքի վրա, այն գլուխգործոց է: Հույս ունեմ կվայելեք այն»:

Հայազգի  բլոգեր, պոկերի արքա Բիլզերյանը հաճախ նաև անդրադառնում է իր արմատներին: 2018-ի օգոստոսին Դենը հենց մեր երկրում էլ ստացել է Հայաստանի քաղաքացիություն ու այդ այցի մասին գրել «Դրվածք» գրքում:

Կարդացեք նաև