BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Դեն Բիլզերյանը` Արցախ այցի և Ադրբեջանի հետախուզութ

Դեն Բիլզերյանը` Արցախ այցի և Ադրբեջանի հետախուզության թիրախում հայտնվելու մասին (տեսանյութ)

newmag-y-n

Դեն Բիլզերյանն իր «Դրվածք» գրքում պատմում է հաջողության հասնելու, նախանձելի կյանքով ապրելու ու դրա հետևանքների մասին: Ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, էքստրեմալ մարզաձևերի սիրահար, դերասան և համացանցի աստղ Բիլզերյանի առաջին գրքի առաջին թարգմանությու

Դեն Բիլզերյանը Հայաստան եկավ 2018–ի օգոստոսին։ Եկավ հոր, եղբոր ու ընկերուհիների հետ։ Գրքում Դենը պատմում է, որ հայրն էր նրան հորդորել գնալ Հայաստան ու դառնալ Հայաստանի քաղաքացի. «Օդակայանում հսկայական թվով պապարացիներ էին, բայց այդքան երկար թռիչքից հետո լուսանկարվելը վերջինն էր, որ ուզում էի։ Շտապ լքեցինք օդակայանը ու գնացինք հյուրանոց։ Ամբողջ Հայաստանում ընդամենը 3 միլիոն մարդ է ապրում, ու այնպիսի տպավորություն էր, կարծես, նրանցից յուրաքանչյուրն ինձ անձամբ ճանաչում էր։ Մեր կողքն ամենուրեք մարդիկ էին հավաքվում»։

Դեն Բիլզերյանը եղավ Երևանում, գնաց Սևան, ծրագրի ամենակարևոր կանգառն էլ Արցախն էր. «Բոլոր զենքերը դուրս էին բերված ու պատրաստ էին։ Ատրճանակներից, գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, նռնականետերից ու շատ այլ զենքերից մինչև տանկեր։ Ես ամեն ինչից կրակեցի, եղբայրս ու աղջիկներն էլ որոշ զենքերից կրակեցին: Վերջում ինձ տվեցին հրթիռանետ ու ասացին, որ կրակեմ դիմացի սարի վրա։ Հաջորդ օրը Ադրբեջանը ինձ միջազգային հետախուզում հայտարարեց, որ ձերբակալի։ Նրանց ասելով՝ այդ սարն իրենցն էր, ու նեղվել էին, որ կրակել էի դրա վրա»։

Արցախում Բիլզերյանները շփվել էին նաև տեղի լրագրողների հետ, կիսվել տպավորություններով. «Ուզում եմ հայրենիքում գտնվել ու նաև լավ ժամանակ անցկացնել, մարդկանց հետ հասցրեցի շփվել, ամեն ինչ հիանալի էր»։

Հայաստան ու Արցախ այցի ընթացքում Դեն Բիլզերյանը եղբոր հետ ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Դեն Բիլզերյանն իր «Դրվածք» գրքում պատմում է այս այցի մասին ամենայն մանրամասնությամբ:

Կարդացեք նաև

 

Տարածել