Summer fest-ին Newmag-ը կներկայացնի իր առաջին խոհարարական գիրքը / Քրիստինե Գրիգորյան. «Ավանդական ճաշասեղան. բույրեր, համեր, հուշեր Գավառից» (թրեյլեր)
Newmag-ի խոհարարական առաջին գրքի հեղինակը Քրիստինե Գրիգորյանն է, ով գրքում մեկտեղել է մանկության վերհուշը, տատիկի խոհանոցի համն ու բույրը, հայկական սրտաբաց հյուրասիրությունը: Խոհարարական գիրք, որի շնորհիվ կբացահայտեք հայկական խոհանոցը, կիմանաք Գավառի ավա
Քրիստինե Գրիգորյանը գրքում զետեղել է ընտանեկան լավագույն ավանդույթները, ազգային խոհանոցն ու բաղադրատոմսերը, որոնք նրան են փոխանցել հայրն ու մայրը։ Տեղափոխվելով Միացյալ նահանգներ՝ համեղ հուշերն օգնեցին պահպանել կապը հայրենիքի և հայրական օջախի հետ։ Հավաքեց մայրիկի ու տատիկների բոլոր բաղադրատոմսերը, նախ պատրաստեց դրանք ընտանիքի համար, հետո գրի առավ։
Գրքում տեղ են գտել ավանդական և ժամանակակից բաղադրատոմսեր, տատիկների պատրաստած տոնական ու առօրյա ուտեստները։ Մոտ մեկ տասնյակ գլուխներում հեղինակը մանրամասն ներկայացնում է խորտիկների, ապուրների, թխվածքների, ըմպելիքների, աղցանների ու կարկանդակների բաղադրատոմսեր, չիր պատրաստելու տարբեր մեթոդներ։ Իսկ վերջին՝ ավանդույթներ ու ծեսեր գլխում հեղինակը գրում է իր մանկության Ամանորի, Զատիկի, Տրնդեզի, տոնական ուտեստների, խաշի ու խաշլամայի, փոխինդի ավանդույթների ու տարբեր միջուկներով համեղ բրդուճների մասին։
Քրիստինե Գրիգորյանն ունի յուրօրինակ կենսագրություն։ Գավառից է, մասնագիտությամբ պատմաբան է։ Պատմություն է դասսավանդել Գավառում։ Կրթական մի քանի ձեռնարկների համահեղինակ է։ Եղել է հեռուստատեսային հաղորդավար։ Ապրում և աշխատում է ԱՄՆ Կոլորադո նահանգում։ Աշխատում է բժշկական ոլորտում։ Սիրում է լուսանկարել, զբաղվում է գեղանկարչությամբ, ստեղծում է ձեռարվեստի նմուշներ։
NEWMAG / SUMMERFEST-2024-Ի ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
«Ավանդական ճաշասեղան. բույրեր, համեր, հուշեր Գավառից» գրքում հեղինակը «Քյավառի» ավանդական թերթանուշից՝ փախլավայից, մինչև հարազատ «Մատնաքաշ», բոլոր բաղադրատոմսերը ներկայացրել է պատրաստման մանրամասն եղանակով ու անհրաժեշտ բաղադրիչներով՝ գրամ առ գրամ։
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա Newmag / summerfest-ին, հունիսի 22-ին, 18:00, Prezentation Zone-ում, մուտքն ազատ է, հատուկ հյուրասիրություն հեղինակից, իսկ գիրքն էլ փառատոնային օրերին կվաճառվի հատուկ զեղչով։
Կարդացեք նաև
- Newmag Reader’s Prize-ն այս տարի հրատարակչությունը կհանձնի աղետի գոտի հայտարարված Ալավերդիի Թումանյանի անվան քաղաքային գրադարանին
- Newmag summer fest/Նոր գիրք/ Հենրի Քիսինջեր. «Արհեստական բանականությունը և մարդկության ապագան» գիրքը (թրեյլեր)
- Մոնո, ֆոտո, պոեզիա / Գրքի ու արվեստի փառատոնին՝ մշակութային բազմաժանր ծրագրեր
- Newmag / summerfest-ին տեղի կունենա ամռան գլխավոր թրիլլերի շնորհանդեսը / Քարեն Մակմանուս. «Մեզնից մեկը հաջորդն է» (թրեյլեր, թիզեր)
Կարդա նաև
Ջերմ ու հաճելի միջավայրում Քրիստինա Սիմոնյանը ներկայացրեց իր փիլիսոփայական ֆանտաստիկ վեպը՝ «Արևի ընծաները» (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գիրքը (թրեյլեր)
«Սուպերհաղորդակցվողներ» գրքի հեղինակ Չարլզ Դահիգը ողջույնի խոսք է հղել հայ ընթերցողին (տեսանյութ)