Կորոնավիրուսի դասերը. Յուվալ Նոյ Հարարիի բացառիկ հոդվածը [Մաս 1]

March 5, 2021

Աշխարհահռչակ Յուվալ Նոյ Հարարին հաճախ է հանդես գալիս արդիական հարցերի վերաբերյալ դիտարկումներով: Ինչպես իր եռամասանոց բեսթսելլերներում, այնպես էլ հոդվածներում ու ելույթներում մեր կյանքի ամենակարևոր խնդիրները նրա դիտակետում են՝ ներկան համեմելով պատմական փաստերով: Այս անգամ ներկայացրել է ծավալուն հոդված քովիդ-19-ի վերաբերյալ. 2020-ի Կորոնավիրուսից ինչ դասեր պետք է քաղել, համավարակի ազդեցությունը կենսական տարբեր ոլորտների վրա՝ առողջապահություն, տնտեսություն, ինչպես նաև քաղաքականություն: Այս թեմայի վերաբերյալ նրա հոդվածները Newmag-ը տպագրել էր նաև իտալացի գրող Պաուլո Ջորդանոյի «Համավարակ» գրքում: Ծավալուն հոդվածը ներկյացնում ենք երկու մասով:

Ապագայի ի՞նչ դասեր տվեց գիտական առաջընթացի և քաղաքական ձախողումների այս տարին: Շատերը կարծում էին, թե կորոնավիրուսի տարածումը ապացուցում է բնության դեմ մարդկության անկարողութունը: Իրականում՝ 2020-ը ցույց տվեց, որ մարդիկ ամենևին էլ անկարող չեն: Համավաճարակներն այլևս անկառավարելի չեն, գիտական ներուժը դրանք դարձրել է կառավարելի մարտահրավերներ: Այդ դեպքում, ի՞նչն էր այսքան մահերի և տառապանքի պատճառը՝ քաղաքական վատ որոշումներն էին:

Կյանքն  օնլայն  տիրույթում

Բիոտեխնոլոգիայի աննախադեպ հաջողությունների կողքին քովիդի տարում կարևորվեցեցին նաև տեղեկատվական տեխնոլոգիաները: 2020-ին թվային հսկողությունն ավելի կառավարելի դարձրեց վարակի տարածումը վերահսկելու գործընթացը, ինչի արդյունքում լոքդաուններն ավելի արդյունավետ և թիրախային դարձան: Ավտոմատացված համակարգը հնարավորություն տվեց լոքդաունի ընթացքում պահպանել կենսունակությունը:

Այսօր մենք ապրում ենք երկու աշխարհներում՝ ֆիզիկական և վիրտուալ: Երբ կորոնավիրուսը տարածվեց ֆիզիկական աշխարհից շատերը տեղափոխվեցին վիրտուալ, որտեղ վարակը նրանց չէր հետապնդում:

Օնլայն հարթակ տեղափոխվեցին ուսումնական հաստատությունները, տարբեր ոլորտներում աշխատող կազմակերպություններ: Այսօր մենք ապրում ենք երկու աշխարհներում՝ ֆիզիկական և վիրտուալ: Երբ կորոնավիրուսը տարածվեց ֆիզիկական աշխարհից շատերը տեղափոխվեցին վիրտուալ, որտեղ վարակը նրանց չէր հետապնդում:

Համացանցը  դեռ  դիմանում է

Մարդկությունը թվայնացվում է, և գրեթե բոլոր գործառույթներն արդեն հնարավոր է անել նաև օնլայն տիրույթում։ Սա իր հերթին նոր վտանգներ ու մարտահրավերներ է առաջ բերում։ Քովիդի տարում լավագույն ձեռքբերումներից էր, որ համացանցը դիմացավ ծանրաբեռնվածությանը: Եթե որոշենք, օրինակ, ավելացնել որևէ կամուրջի երթևեկությունը, ապա ոչ միայն մեծ խցանումներ կլինեն, այլ նաև կամուրջի փլուզվելու վտանգ կլինի։

2020-ին համացանցի ծանրաբեռնվածությունն աննախադեպ էր, բայց այն դիմացավ։ Այս փաստը շատերս անտեսում ենք, իրականում այն շատ կարևոր է։ 2020-ին մենք հասկացանք, որ կյանքը կարող է շարունակվել նույնիսկ եթե մի ամբողջ երկիր լոքդաունի մեջ է։ Հիմա պատկերացրեք, որ մեր թվային իրականությունն ինչ-որ պահի ենթարկվել կոլապսի։ Սա կարող է դառնալ մարդկության հաջորդ մարտահրավերը կամ այլ կերպ ասած՝ “հաջորդ քովիդը”:

Կարդացեք նաև

 

Ի՞նչն է, ի վերջո, կարևոր

Որոշումներ կայացնելիս կամ սահմանափակումների ռեժիմը խստացնելուց առաջ կառավարությունները պետք է դիտարկեն իրավիճակը տարբեր տեսանկյուններից։ Օրինակ, լոքդաունների արդյունավետությունը կանխատեսելուց առաջ պետք է հարց տալ՝ որքանո՞վ են հաշվարկները ճշգրիտ կամ առհասարակ, ո՞վ է անում այդ հաշվարկները։ Սա ավելի շատ քաղաքական, քան գիտական գործառույթ է։ Կառավարությունը պարտավոր է համակարգել իրավիճակի բժշկական, տնտեսական և սոցիալական նկատառումներն ու դրա հիման վրա մշակել նախագծերը։ Մեկ այլ կարևոր բան էլ կա. Համավարակի դեմ պայքարելը կարևոր է, բայց դա պետք է չարվի մարդկանց ազատությունների հաշվին: