BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ֆոտոռեպորտաժ՝ «Մեծ քառյակը» գրքի շնորհանդեսից և «Տ

Ֆոտոռեպորտաժ՝ «Մեծ քառյակը» գրքի շնորհանդեսից և «Տեխնոհսկաների ներքին խոհանոցը» թեմայով պանելային քննարկումից

newmag-y-n

Newmag-ը ներկայացրեց այս տարվա իր վերջին նոր գիրքը: 2022-ին հրատարակչության ու Digitain-ի գործակցությունը նշանավորվեց նոր նախագծով: Միասին սկսել ենք նոր մատենաշար՝ Smart-ի շրջանակում ներկայացնելու ենք տեղեկատվական տեխնոհամայնքի ու ՏՏ դեմքերի հաջողության պ

Այս գիրքը մեծ աղմուկ բարձրացրեց ու դարձավ բեսթսելլեր, քանի որ հեղինակն առաջինն էր, որ կարողացավ բացահայտել ու ցույց է տալ չորս հսկաների հաջողության հասնելու իրական պատմությունը: Սքոթ Գալույը հայտարարեց ու ապացուցեց՝ քառյակի հաջողության ամենամեծ գրավականը մարդկային հույզերն են, ու նրանց՝ այդ հույզերը մանիպուլացնելու կարողությունը: 

 

«Մեծ քառյակը. Amazon, Apple, Facebook, Google ընկերությունների թաքնված ԴՆԹ-ն» գիրքը ներկայացնում է մոլորակի 4 ամենաազդեցիկ կառույցերի ներքին խոհանոցն ու նրանց փորձը: Հեղինակը Սքոթ Գալոուեյն է՝ ամերիկացի բիզնես պրոֆեսոր, հրապարակախոս և ձեռնարկատեր: 2012-ին ճանաչվել է աշխարհի 50 լավագույն բիզնես դասավանդող դասախոսներից: Այժմ մարքետինգ է դասավանդում Նյու Յորքի համալսարանի Սթերն բիզնես դպրոցում: Սքոթ Գալոուեյը գրքում թվարկում է այս ընկերությունների տված արժեքավոր դասերը, որոնք մյուսները կարող են կիրառել սեփական բիզնեսում կամ կարիերայում: 

 

Շնորհանդեսը տեղի ունեցավ Digitain ընկերության գրասենյակին կից FoodPark by DownTown-ում: Նոր գիրքը ներկայացրեց ու պանելային քննարկումը վարեց Rite ընկերության համահիմնադիր Աշոտ Խուդգարյանը: 

 

Մատենաշարի կարևորության և նոր գրքի առավելությունների մասին ելույթ ունեցավ Digitain-ի Ռազմավարական նախագծերի ղեկավար Անի Մկրտչյանը:

 

«Տեխնոհսկաների ներքին խոհանոցը» խորագրով պանելային քննարկման մասնակիցներն աշխատել են այս տեխնոհսկա կազմակերպություններում կամ այս պահին ներգրավված են ՏՏ ոլորտի մեծ ընկերություններում։

 

Հայկ Տեփանյանն աշխատել է Google-ում, Մարտին Միաքյանը՝ Facebook-ում, Արմեն Ռոստոմյանը՝ Amazon-ում, չորրորդ բանախոսն Անժելա Մուրադյանն էր՝ Digitain-ից: 

 

Կարդացեք նաև

Տարածել