BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Մանկություն՝ առանց դրամայի. 8 քայլ`  ինչպես շտկել

Մանկություն՝ առանց դրամայի. 8 քայլ`  ինչպես շտկել երեխայի վարքը (լուսանկարներ)

newmag-y-n

Քայլեր, որոնք կօգնեն Ձեզ շտկել երեխայի վարք։ Դրանցից  յուրաքանչյուրը կարող եք կիրառել, երբ երեխայի հետ արդեն հաստատել եք հուզական ամուր կապ, ունեք վստահություն ու հիմա պարզապես պետք է շտրիխային, բայց և պատասխանատու փոփոխություններ անել նրա վարքում։ Ահա գո

 

  • Քի՛չ խոսեք
  • Ընդունե՛ք երեխայի հույզերը
  • Նկարագրե՛ք, ոչ թե դասախոսություն կարդացեք
  • Երեխային մղե՛ք շտկելու արարքի հետևանքները
  • Վերափոխե՛ք «ո՛չ»-ը  «այո՛»-ի ՝ պայմանով
  • Շեշտադրե՛ք դրականը
  • Ցուցաբերե՛ք ստեղծագործական մոտեցում
  • Երեխային ծանոթացրե՛ք  մտազննության միջոցներին

     

Տարբեր մեթոդներից ընտրե՛ք և կիրառե՛ք այն, ինչ առավել հարմար է տվյալ իրադրությունում և համապատասխանում է ձեր երեխայի խառնվածքին, տարիքին և զարգացման աստիճանին, ինչպես նաև ծնողավարության ձեր տեսակետին:  

Վերաուղղորդման  քայլ 1. քի՛չ խոսեք

Երեխաները հաճախ պարզապես ի վիճակի չեն լսել երկար դասախոսությունը: Հետևաբար պետք է քիչ խոսենք: Ուզո՞ւմ եք, որ ձեր երեխաները լսեն ձեզ: Եղե՛ք հակիրճ: Երախայի արարքի և դրան մղող հույզերի մասին արտահայտվելուց հետո միանգամից անցե՛ք ուրիշ թեմայի:

Վերաուղղորդման  քայլ 2. ընդունե՛ք երեխայի հույզերը

Երբ մենք ասում ենք «ո՛չ» երեխաների հույզերին, նրանց թվում է, որ մենք չենք լսում ու չենք հարգում իրենց: Իսկ մենք ձգտում ենք ներշնչել նրանց, որ միշտ իրենց կողքին ենք, միշտ պատրաստ ենք լսել, թե ինչ են նրանք զգում, և որ նրանք միշտ կարող են գալ մոզ մոտ այն խնդիրներով, որ նրանց անհանգստացնում ամ հետաքրքրում են: Չենք ոզում, որ մեր երախան մտածի, որ իր կողքին կլինենք միայն այն ժամանակ, երբ նա երջանիկ է ու դրական հույզերով:

 

Վերաուղղորդման  քայլ 3. նկարագրե՛ք, ոչ թե քարոզ կարդացեք

Երեխաներին, հատկապես ամենափոքերերին, սովորեցնում ենք՝ ինչն է լավ, ինչը՝ վատ, և ինչով է բարին տաբերվում չարից:  Բայց նորից հիշեցնում ենք. հակիրճ, պարզ և տեղեկություն հաղորդող ուղերձը շատ ավելի գործուն է, քան երկար, չափազանց շատ բացատրությունները: Նույնիսկ փոքրիկների դեպքում բավական է նկարագրել ձեր դիտարկումները՝ ցանկալի արդյունքի հասնելու համար, և ստանալ նրա արձագանքը խոսքվ կամ գործողությամբ:

Վերաուղղորդման քայլ 4. ներգրավե՛ք երեխային՝ արարքի հետրանքներն ուղղելու գործում

Նույնիսկ ամենափոաքր երեխաներին պետք է ներգրավել այդպիսի քննարկման մեջ որքան հնարավոր է շատ՝ նրանց առաջարկելով մտածել իրենց արարքների և այն մասին, թե ինչպես խուսափել խնդրից հետագայում. «Հիշո՞ւմ ես ինչպես բարկացար: Դու այն մարդկանցից չես, ովքեր հրում ու կռվում են: Ի՞նչ էր պատահել»: Նման հարցերով դուք երեխային հնարավորություն եք տալիս մտերել իր վարքի շուրջ և զարգացնել ինքնազննումը:  

  Վերաուղղորդման  քայլ 5. վերափոխե՛ք «ո՛չ»-ը  «այո՛»-ի ՝ պայմանով

Անառարկելի մերժման փոխարեն , մենք կարող ենք նման մի բան ասել. «Այսօր և վաղը մենք շատ անելիքներ ունենք, այնպես որ, իհարկե, կարող ես հրավիրել ընկերոջդ, բայց արի դա անենք ուրբաթ օրը, երբ դու ավելի շատ ժամանակ կունենաս»: Նման արձագանքն ընդունելն ավելի հեշտ է, իսկ երեխային այն կսովորեցնի հաղթահարել հիասթափությունը, ինչպես նաև հետաձգել հաճույքը:    

Վերաուղղորդման  քայլ 6. շեշտադրե՛ք դրականը

Ուշադրությունը կենտրոնացնելով դրականի վրա՝ դուք առաջնային եք դարձնում երեխայի այն պահվածքը, որը կցանկանայիք կրկնվեր: Սա նրբամիտ միջոց է՝ քաջալերելու երեխային, որ իրեն այդպես պահի նաև հետագայում՝ առանց գովասանքի ու մրցանակ բաժանելու: Ձեր երեխային ուշադրություն հատկացնելն ու տեսածը նկարագրելն ինքնին կարող է նրա համար դառնալ դրական փորձառություն:

 

Վերաուղղորդման  քայլ 7. իրադրությանը մոտեցե՛ք ստեղծագործաբար  

Օրինակ կարող եք առաջարկել ծածկագիր մշակել «հիմար» բառի համար այնպես, որ միայն դուք երկուսդ կարողանաք կիրառել գաղտնի լեզուն, և ոչ մեկը դա չհասկանա: Հորինե՛ք գոյություն չունեցող որևէ բառ, որը ծիծաղելի է հնչում, կամ, հնարավոր է , որ դա լինի ժեստ, որը դուք կփոխանակեք: Գլխավորը՝ երեխայի վարքը վերաուղղորդելու հնարամիտ տարբերակ գտնելն է, որը կլինի նրա և շրջապատի օգտին, նաև թույլ կտա նույնիսկ հուզական մտերմություն զգալ ընդհանուր հումորի շնորհիվ:

Վերաուղղորդման  քայլ 8. երեխային սովորեցրե՛ք մտազննություն

Այս վերջին քայլը կարելի է անվանել հեղափոխական: Ինչպես հիշում եք, մտազննության էությունը սեփական, նաև ուրիշների մտքերը «կարդալու» ունակությունն է, և մեր կյանքում ու հարաբերություններում ինտեգրմանը նպաստելը: Երբ երեխայի մեջ սկսում է ձևավորվել ինքնազննումը, որը թույլ է տալիս հետևել իր ներքին կյանքին,  նա կարող է սովորել օգտվել այդ ունակությունից՝ բարդ իրադրություններից գլուխ հանելու համար։

Կարդացեք նաև

 

 

Տարածել