BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Իրական դասականից մինչև մեգաստղ, որ դարձան տարվա դե

Իրական դասականից մինչև մեգաստղ, որ դարձան տարվա դեմքերն ու գրքահիթերը

newmag-y-n

2022-ին Newmag-ը հրատարակել է 6 կենսագրական գիրք: Մենք ներկայացրել ենք համաշխարհային բեսթսելլերներ, աշխարհահռչակ աստղերի ու անվանի դեմքերի հուշագրությունները, որոնց բոլորին միավորում է ազգությունը՝ նրանք բոլորը հայ են: «Իրական Դասական», «Քիմ. մերկ ճշ

Newmag-ը հայերեն թարգմանել և հրատարակել է «Քիմ. մերկ ճշմարտություն» գիրքը: Հեղինակը Շոն Սմիթն է: Նա գրքում ներկայացրել է հայ մեգաաստղի կյանքի բոլոր դրվագները՝ կենսագրական մութ փաստեր, հաղթահարած դժվարություններն ու հաջողության պատմությունները։ Միայն փաստեր ու մերկ ճշմարտություն՝ այս նշանաբանով է առաջնորդվել գրողը: Քիմի կենսագրականում հեղինակը պատմում է Քիմի մանկության ու պատանեկության մասին, ներկայացնում մանրամասներ Ռոբերտ Քարդաշյանից, աստղի սիրային կյանքից, սկանդալներից, ամուսնություններից, շոու բիզնեսի բարձունքները նվաճելու քայլերից։ Գրողը մանրակրկիտ անդրադարձել է նաև Քիմի հայաստանյան այցին։

                                                                            

 

Հուշագրությունների շարքում ավելացավ նաև հայազգի մյուս մեգաաստղ Դեն Բիլզերյանի «Դրվածքը»: Դերասան, մուլտիմիլիոնատեր, շքեղ կենսակերպի և անհավանական խաղադրույքներով պոկերի երկրպագուն անձամբ է գրել իր մասին ու առաջինն էլ հայերենով թարգմանվեց: Ինչի առիթով էլ սոցցանցերում ամենաակտիվ աստղը ժամանաեց Հայաստան: «Ինստագրամի արքան» գրքում սփռել է իր կյանքը՝ ամենաանկեղծ խոստովանություններից մինչը ամենաէրոտիկ լուսանկարներ: Ինչպես նրա կյանքը, այնպես էլ գիրքը՝ 18+ է, էրոտիկ նկարները, նկարագրությունները նախատեսված են չափահաս ընթերցողի համար: 

                                                                         

Իրական հերոսի՝ անիրական թվացող պատմություն: Երբ 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով Սարգիս Ստեփանյանը կորցրեց երկու ոտքն ու աջ ձեռքը, ոչ մի բժիշկ հույս չուներ, որ կկարողանա ապաքինվել, այն էլ այդքան շուտ: Սակայն նա կարողացավ 3 ամիս անց քայլել, իսկ 3 տարի անց դառնալ բազկամարտի աշխարհի չեմպիոն։ 2022-ին Newmag-ը հրատարակեց  Սարգիս Ստեփանյանի և Դավիթ Դավթյանի հեղինակած «Բազկամարդը» գիրքը: Լրագրողի ու հետախույզի համատեղ աշխատանքը առանց չափազանցությունների, միանգամայն ճշգրիտ ու անկեղծ պատում է արտասավոր ուժեղ հոգեբանությամբ մարդու մասին: Գրքի միջոցով Սարգիսը նաև կյանքի դասեր է տալիս ֆիզիկական ու հոգեբանական խնդիրներով մարդկանց, արագ ոտքի կանգնելու և անվերջ պայքարելու մասին: 

                                                                           

Հայ-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների մասին է նաև Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գիրքը: Գրողն առաջին դեմքից ներկայացնում է Ադրբեջանի հայերի բնաջնջումը։ Իր մանկական հուշերը նա սկսել է գրել երբ դեռ 8 տարեկան էր։ Ադրբեջանական վայրագության ամենադաժան դրսևորումների ականատես աղջնակի օրագրում նկարագրված են խեղված ճակատագրեր, հայրենիքում օտար լինելու զգացողությունը, օտարության մեջ տուն փնտրելու դժվարությունները: Իր գիրքը նվիրել է բոլոր հայերին, նրանց, ովքեր զոհվել են, և նրանց, ում կյանքն անդառնալիորեն փոխվել է հայ-ադրբեջանական հակամարտության և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով: Գրքի շնորհանդեսի կապակցությամբ Աննա Աստվածատուրյանը տասնօրյա գրարշավով Հայաստանում էր:

                                                                              

2022-ին իր գրքի շնորհանդեսի համար Հայաստան ժամանեց նաև «Տեֆիի» մրցանակակիր, թատրոնի և կինոյի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան: Նրա «Իրական դասական» գրքում զետեղված են համանուն հեռուստածրագրի մի քանի տասնյակ զրույցները, որոնք բացահայտում են ժամանակակից արվեստի մարդկանց՝ պատմական և բացառիկ լուսանկարներով: 300-ից ավելի հեռուստազրույցներից գրքում ընդգրկել է միայն մի քանի տասնյակը։ Յուրաքանչյուր հարցազրույցի համար Սպիվակովան նախաբան է գրել, որպես վերջաբան կցել է իր զրուցակցի համար կարևոր երաժշտական ստեղծագործությունները, ներկայացրել նրանց երաժշտական նախասիրությունները: Մեկ գրքով նրան հաջողել է ապացուցել՝ դասականը ձանձրալի չէ։

                                                                             

Պատմաբան, բանասեր Մորուս Հասրաթյանի 120-ամյակի կապակցությամբ հրատարակվեց նրակենսագրականը: Աելիտա Դոլուխանյանի գիրքը Newmag-ը ներկայացրեց  «Հասրաթյան» մատենաշարիշրջանակում: «Մորուս Հասրաթյանը» գիրքը պատմություն է մի մարդու մասին, ում կենսագրությունն առաջին հայացքից թվում է՝ հոլիվուդյանֆիլմի սցենար: Կյանքի առաջին 4 տասնամյակն անցել է փորձություններով, բռնադատվել է, երեք տարիանցկացրել անազատության մեջ: Այս աշխատությունն այն մասին է, որ ի հեճուկս փորձությունների ևդժվարությունների, Հասրաթյանը չի կորցրել հավատը մարդկանց հանդեպ, հետաքրքրությունը՝ կյանքի ուսերը հայրենիքի նկատմամբ: Պատմաբանը հանդիպել ու ընկերացել է շատ նշանավոր մարդկանց, սակայն նրանց մեջ չկա որևէ մեկը, որ համեմատելի լիներ Չարենցի հետ: 

                                                                             

Տարածել