Միջազգային մամուլի անդրադարձը՝ «Մեզնից մեկը ստում է» թրիլլերին (տեսանյութ)

July 11, 2023

«Մեզնից մեկը ստում է» գիրքն ունի յուրահատուկ ձեւաչափ։ Պատմությունը ներկայացված է չորս կասկածյալների աչքերով։ Գրքի հեղինակը Քարեն Մակմանուսն է, երիտասարդների համար նախատեսված թրիլլերների ամերիկացի հեղինակ, ում բոլոր ստեղծագործությունները դարձել են միջազգային բեսթսելլերներ: Միջազգային հեղինակավոր լրագրերն անդրադարձել են «Մեզնից մեկը ստում է» թրիլլերին, որոնք հավաքել ենք մեկ անդրադարձում։

Հինգ աշակերտ՝ պատահաբար կամ էլ դիտավորյալ պատժվում են ու հայտնվում նույն սենյակում։ Պատժի սենյակից ողջ են դուրս գալիս չորսը և նրանցից առնվազն մեկը ստում է։ Այս համառոտ նկարագրությունը միանգամից գրավեց հազարավոր ընթերցողների ամբողջ աշխարհում։

«Մեզնից մեկը ստում է» գրքի սյուժեն անկանխատեսելի է. Մակմանուսը պատմության ընթացքում ընթերցողներին պահում է լարված վիճակում։ Սա դասական առեղծվածային գիրք է՝ գրված ֆանտաստիկ ոճով։ Իսկ ինչ է գրել մամուլը թրիլլերի մասին։  

Սա կախվածություն առաջացնող առեղծվածային պատմություն է այն մասին, թե ինչ է լինում, երբ հինգ երիտասարդներ մտնում են մի սենյակ, որտեղից ողջ են դուրս գալիս միայն չորսը:  

Entertainment Weekly

Լեզուն, սյուժեն, արագընթաց զարգացումներն ու գաղտնիքները ընթերցողին կստիպեն մրցավազքի մեջ մտնել՝ փորձելով ինքնություն բացահայտել առեղծվածը:  

Kirkus Reviews         

Այս գիրքը լի է շրջադարձներով և ոչ մի րոպե չի ձանձրացնում: Կասկածելի քառյակի խնդիրները, վախերն ու մոտիվները բացահայտվում են անսպասելի  հանգուցալուծումներով: Քիչ գրքեր կան, որոնք կարդալիս կորցնում ես ժամանակի զգացողությունը: Սա վստահաբար դրանցից մեկն է:    

Los Angeles Times

Կարդացեք նաև