BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Իմ հայ ընկերը» գրքի հերոսների իրական նախապատմությ

«Իմ հայ ընկերը» գրքի հերոսների իրական նախապատմությունն ու ճակատագրերը (տեսանյութ)

newmag-y-n

Անդրեյ Մակինի գրքում իրադարձությունները տեղի են ունենում Սիբիրում: Երկու 15-ամյա տղաները միմյանց հանդիպում են հայկական թաղամասում, որտեղ հայ բռնադատվածների ընտանիքները սպասում էին իրենց տղամարդկանց դատավճռին: Newmag-ը զրուցել է ազգագրագետ Հրանուշ Խառատյա

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով, հայերին մեղադրում էին անջատողական քաղաքականություն վարելու և գաղտնի կազմակերպություն հիմնելու համար. «Նման կասկածները միշտ եղել են, երկրորդ համաշխարհայինից հետո Թալինում մի խումբ բացվեց, թռուցիկներ էին գրում, մտածելով, որ ԽՍՀՄ-ը պարտվի, գերմանիայի միջոցով կգնանա հայրենիք: Արխիվում կա, բոլորին գնդակահարեցին, ընտանիքներից կենդանի մարդիկ կան, պահպանվել են բանավոր հիշողությունները: Խումբ ստեղծել ու պայքարել, ԽՍՀՄ պայմաններում բարդ էր, վստահ եմ, որ ցանկություն ունեին, բայց նույնիսկ կողքի հարևանի հետ խոսել անհնար էր, նույնիսկ հիշողության բարձրացումը խստիվ արգելված էր»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, որ բազմաթիվ հայ բռնադատվածների գործեր է ուսումնասիրել, ասում է, որ աքսորյալների դատավճիռն իրականում լինում էր աքսորից հետո: Աքսորից առաջ արդարցման դեպքեր երբեք չեն եղել: Աքսորյալներին պարզապես քշում էին Սիբիր՝ առանց մեղադրանքի: Աքսորից մեկ կամ երկու տարի հետո աքսորյալի փաստաթղթերում հայտնվում էր նաև մեղադրանքը. «Լռություն կար, բռնադատվածները չգիտեին, մեղադրանք չէր ներկայացվում: Անհատական գործերով գրվում էր ազգության համար: Ազգությունը՝ հայ: Տոմսկի մարզի աքսորյալները, երբ գնացին, ինքնության թղթեր էին տալիս: Ինքնության թղթերում գրում էին թուրք»: 

Սոցիալական, քաղաքական կամ այլ պատճառներով աքսորվածների մեջ հատուկ խումբ էին արևմտահայերը: Հետո պետք է պարզվեր, որ ցեղասպանությունից փրկվածները, որոնք դեռ երազում էին Էրգրի ու Արարատի մասին, ԽՍՀՄ իշխանությունների հատուկ թիրախում էին: Անդրեյ Մակինի գրքում հայ ընկերոջ ընտանիքը հենց Արևմտյան Հայաստանից էր, ցեղասպանությունից փրկվածներ, որոնք նորից ստիպված էին թողնել հայրենիքը ու աքսորվել. «1949  թվականին հրամանը, որով աքսորվեցին երեք հանրապետութունների ժողովուրդներ, տողեր կան, երևի գրքում այդ հուշերն են, նախկին հպատակները, ցեղասպանությունից փրկվածները, 39 տարի էր անցել նրանք ու նրանց ժառանգները: Ծնվել էին ԽՍՀՄ, բայց նրանց ծնողները թուրքահպատակ էին կամ այդ կնիքը կար նրանց վրա»:

Աքսորված հայերի հուշերից երևում է, որ Արևմտյան Հայաստանի հայերի ժառանգները ոչ միայն երկրորդ անգամ ապրեցին հայրենիքից զրկվելու դժբախտությունը, այլ նաև ստիպված էին աքսորում կրել ազգությունը՝ թուրք պիտակը: Բռնադատված հայերի մի մասն աքսորվեց հենց էթնիկ պատճառով. «ԽՍՀՄ Ձնհալի երևույթը Հայաստանում հայրենիքի հիշողության, սիմվոլների մասին է: Սարգիս Մուրադյանը նկարեց Կոմիտասին: Մեր դեպքում ոչ այնքան կյանքի, ավանգարդիզմի, այլ այդ պահին ազգային զգացմունքների արտահայտման հնարավորությունն էր»:  

«Դավաճան ժողովուրդների արտաքսման մասին» ստալինյան հրամանագրով 1949 թվականի հունիսի 14-ին 13.000 հայերի բեռնատար գնացքներով արտաքսեցին Ալթայ։ Պաշտոնական տվյալով խորհրդային տարիներին Հայաստանից բռնադատվել է 42.000 մարդ, մեծ մասը՝ գնդակահարվել։ 1952 թվականին խորհրդային բանտերում պահվում էր 25.000 հայ։ 

Կարդացեք նաև

Տարածել