Որ ժամանակաշրջանն ու պատմական դեմքերն են հայտնվել «Խաղաղության հայկական գինը» գրքում (տեսանյութ)

March 31, 2023

Օսմանյան, իրանական ու ռուսական կայսրություններում հայերն անցած դարասկզբին ակտիվորեն մասնակցում էին ապագային միտված գաղափարական քննարկումներին: 1917-ի կովկասյան իրադարձություններն ի ցույց դրեցին հայ քաղաքական գործիչների և մտավորականների գաղափարական տարբերությունները։ Վերաիմաստավորվեց Կովկասի դերը։ Այն հայոց հնագույն թագավորության մասնիկն էր, հետևաբար հայկական ինքնավար գոյության,հետո նաև պետության վերականգնման տարածքը։ Որո՞նք էին հայկական կուսակցությունների ակնկալիքները ցարական կառավարությունից, ապա բոլշևիկյան իշխանությունից։

Առաջին համաշխարհային պատերազմ. դեռ վերջերս Ցարական Ռուսաստանը թվում էր անպարտելի, բայց պատերազմից ու սովից տառապող երկիրը հայտնվեց հեղափոխության պտտահողմի հեջ: Մեկտարում՝ երկու անգամ և փոխելով ամբողջ մարդկության ճակատագիրը:    

Ցարի մեկ սխալ որոշումը՝ կրակել ցուցարարների վրա, որոշեց ամեն ինչ: Ցուցարարներին միացան պատերազմող բանակի զինվորները.. ցարը հրաժարվեց գահից և «ի՞նչ անել հետո» հարցի առաջբախվեցին երկու պատասխանները, երկու հեղափոխությունները:    

Մարտի վերջին ցյուրիխից դուրս եկած գնացքում ճակատագրական մարդն էր: Պետրոգրադ էր վերադառնում Լենինը: Կորչի պատերազմը, իշխանությունը ժողովրդինն է. նրա լոզունգներից մայրաքաղաքն ապշած էր: Նույնիսկ Լենինի կողմնակիցները:    

Պատերազմից արնաքամ զինվորներին բոլշևիկներն առաջարկեցին խաղաղություն, սոված գյուղացիներին՝ հող, պրոլետարիատին խոստացան արդյունաբերությունը: Եվ ամենակարևորը՝ խոստացան, որ խոստումները կկատարեն:  

                                                                                      

Լենինի գլխավոր թիմակցի՝ Տրոցկու պլանով, արագ, անձայն, Պետրոգրադն ու ամբողջ իշխանությունըբոլշևիկները վերցրեցին մի քանի ժամում, առանց արյուն հեղելու:    

Այն ինչ եղավ հետո քննարկում ու հետազոտում են մինչև այսօր: Հատկապես հարյուր տարի անց, հատկապես մեր ժամանակներում: Եվ հատկապես այն, թե ինչ էր կատարվում այն ժամանակ՝ ոչ թե Պետրոգրադում՝ կայսրության կենտրոնում, այլ ծայրամասերում, որտեղ նաև հայերն էին:    

Անդրկովկաս, տարբեր էթնիկ ու կրոնական խմբեր, ազդեցիկ ազգային ու կրոնական առաջնորդներ, հակադիր ուժերի դիրքավորումներ՝ նաև օսմանյան ու բրիտանական ներգրավվածությամբ, պատերազմու վրա հասած հեղափոխություն. այս ամբողջ քաոսի հետևանքը եղավ անիշխանությունը:Եվ ծնվում էր Հայաստանի առաջին հանրապետությունը:    

Քաղաքական ուժերը պայքարում ու մրցակցում էին և առաջին շարքերում մտավորականներն էին: Կայսրությունների, հեղափոխությունների, պատերազմների ու պայմանագրերի արանքում հայտնված հա յմտավորականները: Ինչպես էին ընկալում պատմական իրողությունները նրանք, ինչպես էին հունցվում գաղափարները, որ գալիս էին կայսրությունների կենտրոններից ու Եվրոպայից և կայացնում որոշումներ, որոնք գծեցին ապագա Հայաստանը քարտեզի վրա:

Կարդացեք նաև