Խաբեությանը կուլ գնացող ժողովուրդը ոչ թե զոհ է, այլ մեղսակից՝ քաղաքագիտական սուր մտքեր Տիգրան Հայրապետյանից (տեսանյութ)
Newmag-ի հրատարակած Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ եւ քաղաքականություն» գրքում հավաքված են հրապարակախոսի քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները: Այն հրապարակվել է առաջին անգամ։ Ինչպես 1990-ականներին. տիգրանհայրապետյանական միջավայրում հնչում են հենց
1. Հայրենիքի սահմաններն առևտրի առարկա լինել չեն կարող․Ազատը, Անկախն ու Միացյալը առասպել չէ, այլ առարկայական հնարավորություն, որը կյանքի կոչելու մեթոդաբանությանը մենք տիրապետում ենք: ․․․Իրական հաղթանակի համար անհրաժեշտ է մեկընդմիշտ արձանագրել. սիրում են Աստծուն. Հայրենիքին ծառայում են:
2. Մինչև կռապաշտ ֆիդայա-հերոսապաշտությունը չփոխարինվի Հերոս Պետության գաղափարով, որի արժանապատիվ ծառաներն ենք բոլորս, կշարունակենք մնալ գոյատևման հերոսամարտերի դատապարտված շրջանակում:
3. Հայ ժողովուրդը չափազանց թանկ է վճարելու անօրինականության այս խրախճանքի համար: Հազարավորները զոհ կդառնան ներքաղաքական տեռորին, տասնյակ հազարավորները՝ ռազմաճակատներում՝ անդառնալիորեն կորցնելով ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Զանգեզուրն ու Սևանի ավազանին հարող տարածքների մի մասը: Բայց սա գործընթացի վերջում, իսկ առայժմ, ժողովրդական լեզվով ասած՝ մենք աշխարհի նկատմամբ «գողական ենք գնում:
4. Որևէ անձի որևէ գործողություն, որը վտանգում է Ազատը, Անկախը և Միացյալը, դիտարկում եմ հայրենիքի դավաճանություն: Եթե չգիտեն՝ թող հարցնեն, եթե չեն հասկանում ՝ թող հեռանան ևչխանգարեն:
5. Երկու հարյուր տարի թաթալաբազություն ենք անում, դաժանորեն պատժվում և հետո կրկին վերադառնում նույն թաթալաբազությանը:
6. Երբ անմիջական հարևանների հետ հարաբերությունները կարգավորվեն, առատ ապրանք կհոսի: Այդքան ապրանքի առատության մեջ մի ինչ-որ «հայրենիքի» արժեքը ո՞վ պիտի գիտակցի: ժողովուրդը միօր կգիտակցի «հայրենիք» հասկացության արժեքը և պատասխան կպահանջի:
7. Խաբեությանը կուլ գնացող ժողովուրդը ոչ թե զոհ է, այլ մեղսակից։
8. Կարելի է պարզապես «հեղափոխություն» բառին կցել մեղմացնող մակդիրներ՝ «թավշյա», «առանց ուժային մեթոդների կիրառման», «սահմանադրական ճանապարհով» և այլն՝ թուլացնելու համար այն սարսափազդու տպավորությունը, որը գործում է մեր հասարակության վրա:
9. Ինքնախաբեությամբ, կեղծիքով, կամ վերևից կառավարվող ճշմարտությամբ առաջնորդվող հասարակությունն ապագա չունի և դատապարտված է կործանման:
10. ԼՂ խնդիրն այն փորձաքարն է, որը ցույց կտա ազգային խնդիրները լուծելու հարցում հայ ժողովրդիկարողության սահմանը:
11. Մարտի դաշտում հաղթող ժողովուրդը տանուլ էր տալիս քաղաքականության մեջ։ Չկար այն մտավոր, զորեղ ուժը, որը կօգտվեր այդքան թանկ տրվող հաղթանակներից։ Պատմությունը ևս մեկ անգամ ցույցտվեց, որ որևէ ժողովրդի գոյության իրավունքը միայն զենքով հնարավոր չէ ապահովել:
12. Մարդկության տարրական նորմերի բացակայությունը, իշխանությունների անկարողությունը և ժողովրդի անկառավարելիությունը միշտ հանգեցնում են ճակատագրական արդյունքի:
13. Հասարակությունը նախ և առաջ հոգեվարք է ապրում ներսից, հետո միայն վրա է հասնում բնական աղետը կամ արտաքին թշնամին:
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ և քաղաքականություն» գիրքը. Նրա ծննդյան օրը կլինի գրքի շնորհանդես, պանելային քննարկում և մրցանակաբաշխություն (թրեյլեր)
- Ֆոտոռեպորտաժ՝ Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ եւ քաղաքականություն» գրքի շնորհանդեսից
- Մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ և քաղաքականություն» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկաներ)