BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ռոբերտ Փեն Ուորեն. Պուլիցերյան եռակի մրցանակակիրն

Ռոբերտ Փեն Ուորեն. Պուլիցերյան եռակի մրցանակակիրն ու ամերիկացիների գրական օլիմպոսի ամենամեծ հարգանք վայելողը (տեսանյութ)

newmag-y-n

Ռոբերտ Փեն Ուորեն ու «Արքայի ամբողջ թիկնազորը»՝ գրող ու գրական գործ, որ դարձան հայտնություն 1940-ականներին։ Նույնիսկ հիմա՝ մի քանի տասնամյակ անց, այդ գիրքն արդիական է, արժեքավոր ու ուսանելի։ Ամենաշատ մրցանակների արժանացած ամերիկացի գրող, գրաքննադատ Ռոբերտ

Ռոբերտ Փեն Ուորենը իր առաջին Պուլիցերը ստացել է «Արքայի ամբողջ թիկնազորը» վեպի համար։ Հաջորդ երկուսը՝ բանաստեղծությունների ժողովածուների։ Միակ գրողն է, որ Պուլիցերյան մրցանակ է ստացել թե՛ արձակի, և թե՛ պոեզիայի համար։ Ուորենը սովորել է Բերկլիի, Յեյլի և Օքսֆորդի համալսարաններում։ Իտալիայում Բենիտո Մուսոլինիի իշխանության տարիներին կրթաթոշակ է շահել և ուսումն Իտալիայում շարունակելու հնարավորություն։ Հենց այդ նույն թվականին էլ նա սկսել է իր դասախոսական կարիերան։ 

Ուսանողական տարիներին Ուորենը շփվում էր բանաստեղծների հետ, որոնք անդամագրված էին «Դասալիքների ակումբ» գրական խմբակաին։ Հետագայում՝ 1930-ականների սկզբին, այդ նույն բանաստեղծներից մի քանիսի հետ հիմնում է «Հարավային ֆերմերներ» խմբակը։ Երիտասարդ Ուորենը պաշտպանում էր ռասայական խտրականության զոհերին։ 1965 թվականին լույս է տեսնում նրա «Ով է խոսում հանուն նեգրերի» հավաքածուն, որտեղ քաղաքացիական իրավունքների համար պայքարող սևամորթ գործիչների հարցազրույցներն էին (Մալքոլմ Իքս, Մարտին Լյութեր Քինգ)։

Երբեմն ինձ հարցնում են, թե ինչո՞ւ գրեցիք այս կամ այն։ Ոչ մեկի մտքով չի անցնում, որ դա ուղղակի հաճույք է:

«Արքայի ամբողջ թիկնազորը» վեպն Ուորենի ամենահայտնի ստեղծագործությունն է։ Այն Պուլիցերյան մրցանակ է շահել 1947 թվականին։ Գլխավոր հերոս Վիլի Ստարկի իրական նախատիպը Լուիզիանայի պոպուլիստ նահանգապետ Հյու Լոնգն է։ Այդ նահանգի պետական համալսարանում դասավանդելու տարիներին Ուորենը կարողացել էր խորապես ուսումնասիրել նրան։

Ուորենը թերևս ամենաշատ մրցանակների արժանացած ամերիկացի գրողն է։ Նախագահ Ջիմմի Քարթերը Ուորենին 1980-ին շնորհում է «Ազատության նախագահական մեդալ»։ Մեկ տարի անց Ուորենը ստանում է Մակարթուր հեղինակավոր մրցանակը։ 1986-ին ճանաչվում է ԱՄՆ առաջին դափնեկիր- խորհրդատուն պոեզիայի բնագավառում։

Ուորենը հիմնարար ձեռնարկների հեղինակ է։ Նա գրել է «Պոեզիա հասկացությունը», «Գեղարվեստական արձակ հասկացությունը» և «Ժամանակակից ճարտասանությունը» գրքերը։ 1982-ին արված այս բացառիկ կադրերում Ռոբերտ Պեն Ուորենը հենց այդ գրքերն է քննարկում իր ընկերոջ՝ ամերիկացի պոետ Ջեյմս Դիկի հետ. «Երբեմն ինձ հարցնում են, թե ինչո՞ւ գրեցիք այս կամ այն։ Ոչ մեկի մտքով չի անցնում, որ դա ուղղակի հաճույք է»։

Կարդացեք նաև

Ուորենի 100-ամյակի առթիվ (ապրիլ, 2005) ԱՄՆ փոստային ծառայությունը նամականիշ թողարկեց նրա տպավորիչ լուսանկարով (1948), որն «Արքայի ամբողջ թիկնազորը» վեպը խորհրդանշող հանրահավաքի ֆոնին է։

Տարածել