Բացառիկ հարցազրույց «Փոթորիկ Կովկասում» գրքի խմբագիր Ռուսլան Պուխովի հետ (հարցազրույց)

«Փոթորիկ Կովկասում» գիրքը հայ և ռուս քաղաքագետների վերլուծական հոդվածների բացառիկ ժողովածու է, որը հրատարակվել է ռազմաքաղաքական հայտնի վերլուծաբան Ռուսլան Պուխովի խմբագրմամբ: Newmag-ը բացառիկ հարցազրույց է արել Պուխովի հետ: Ըստ նրա, այս գրքի շնորհիվ, հայե
Ռուսլան Պուխովն առաջին անգամ վիդեոքոլով է տեսնում «Փոթորիկ Կովկասում» գրքի հայերեն թարգմանության կազմը: Գրիքը հրատարակվել է նրա խմբագրությամբ. «Մեզ շատ հաճելի է տեսնել այս գիրքը հայերեն, որովհետև այս պահին, եթե բացառենք մեր իսկ թարգմանությունները, մեր կենտրոնի գրքերը թարգմանվել են միայն չինարեն, ճապոներեն և իտալերեն: Այնպես որ, տպավորված եմ տեսնել, որ հետխորհրդային տարածքի լեզուներից առաջինը եղավ հայերեն թարգմանությունը»:
«Ներողություն երկար գրելու համար, կարճ գրելու ժամանակ չկար»՝ հայտնի ֆրազով Պուխովը բացատրում է՝ ավելի հեշտ է գրել 600 էջանոց գիրք, քան ամենակարևորը՝ դրամատիկ ու բարդ պատմությունը, պրոֆեսիոնալիզմով տեղավորել 264 էջում: Հատկապես, երբ այս գիրքը կարևոր է նաև անձնական և հուզական պատճառներով. «Կոնստանտին Մակիենկոն, իմ հանգուցյալ գործընկերը, միշտ սրտացավությամբ է հետևել ղարաբաղյան թեմային, և մենք որոշեցինք անել այս աշխատանքը նրա հիշատակի համար»:
Ինչ են մտածում առաջատար վերլուծաբանները հիմա և ինչ են գրել գրքում՝ ներկայացնում է Պուխովը. «Այս գրքում կարելի գտնել առնվազն երկու բան: Առաջին հերթին՝ մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է, չափազանց ակնհայտ է, որ մեկ պատերազմին, որպես կանոն հաջորդում է մյուսը, այնպես որ՝ նա ով չի ուսումնասիրում պատերազմների պատմությունը, դատապարտված է կրկնել վատթարագույն ելքերը»:
Պարտության պատասխանատվությունը: Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթը, մեծ թվով զինվորականներ, մարդիկ, բոլորը փորձում են մեղադրել ուրիշներին. «Մեղավոր են բոլորը, բացի հայերից: Ադրբեջանցիները, հասկանալի է, Թուրքիան օգնում էր Ադրբեջանին, ռուսները դավաճանեցին, ինչ-որ բան չտվեցին, կամ անորակը տվեցին, ուշ տվեցին, վրացիները թույլ չտվեցին անցնել սահմանով, իրանցիները չօգնեցին: Բոլորը՝ բացի հայերից»:
Պուխովը հատուկ ընդգծում է, որ այն ամենն ինչ ասում է Հայաստանի մասին, հավասարապես վերաբերում է նաև Ռուսաստանին՝ Դոնբասին, Ուկրաինայում ներկա վիճակին. «Ինչպես էլ ավարտվի այս պատերազմը, չափազանց ակնհայտ է, որ այն գնաց ոչ այնպես ինչպես պլանավորել էր Ռուսաստանը: Ռուսաստանը ևս պետք է դասեր քաղի, որովհետև երբ ջայլամի նման գլուխդ թաղում ես հողում, դա ոչ մի լավ բանի չի բերում»:
Որտեղ է սկսվում Ռուսաստանը, որտեղ ավարտվում: Գեղեցիկ բառերը, որ Ռուսաստանը չունի սահմաններ, ունի միայն հորիզոններ, գեղեցիկ են միայն երգի համար: «Փոթորիկ Կովկասում» ևս մեկ ցուցիչ էր, որ Հայաստանի և Ռուսաստանի ճակատագրերը փոխկապակցված են:
Կարդացեք նաև
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
