Հունիսի 28-30-ը Սաթի Սպիվակովան Հայաստանում կունենա հագեցած օրակարգ
Հունիսի 27-ին Հայաստան կժամանի «Տեֆիի» մրցանակակիր, թատրոնի և կինոյի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան: Այցի նպատակը նրա գրքի՝ «Իրական դասական» ժողովածուի հայերեն հրատարակության շնորհանդեսն է: Newmag-ը Սպիվակովայի այցի համար մշակել է խիտ
Սաթի Սպիվակովան կոտրեց ժամանակի կարծրատիպերը և ապացուցեց՝ դասականը ձանձրալի չէ: Իր երկարամյա՝ «Իրական դասական» հաղորդման ընթացքում պատմում է հարյուրավոր նշանավոր արվեստագետների հուշերի մասին, ցույց է տալիս նրանց հաջողության բանաձևը:
Համավարակի ընթացքում Սաթի Սպիվակովան մեկ ժողովածուում փորձեց հավաքել հետաքրքիր զրույցները, դրանք ամբողջացրեց իր զրուցակիցների համար կարևոր երաժշտական ստեղծագործություններով: Հարյուրավոր հարցազրույցների ծաղկաքաղից գրքում ընդգրկել է մի քանի տասնյակը: Նա բացահայտում է մեր կողքին ապրող լեգենդներին՝ նրանց հոգեկերտվածքը, ապրումները ու նաև երաժշտական ճաշակը:
Հունիսի 29, չորեքշաբթի
Հայաստանյան այցի առաջին կանգառը Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդումն է: Առավոտյան 10:15-ին տաղավարում հենց Սաթի Սպիվակովան կներկայացնի իր հեղինակային գիրքը: Հեռուստաշնորհանդեսի ընթացքում կհեռարձակվի Newmag-ի ստեղծագործական թիմի պատրաստած հետաքրքիր տեսանյութերը: Գրքի մասին կպատմեն թարգմանիչը, խմբագիրը և հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարի պատասխանատու Ռուբեն Իշխանյանը:
Նույն օրը՝ հունիսի 29-ին, ժամը 19:00 «Իրական դասական» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Երևանի կոնյակի գործարանի Ararat թանգարանում։ Մուտքը միայն հրավիրատոմսով: Սաթի Սպիվոկովան կշրջի թանգարանում, կծանոթանա գործարանի բացառիկ տեսակներին, որից հետո կներկայացնի գիրքն ու կպատասխանի ներկաների հարցերին: Երեկոն վարելու է հեռուստամեկնաբան Սոնա Թորոսյանը:
Հունիսի 30, հինգշաբթի
Հունիսի 30-ին, ժամը 19:00-ին, Ժամանակակից արվեստների թանգարանում ( Հանրապետության հրապարակ, ԱԳՆ նախկին շենք, հասցեն՝ Հանրապետության Հրապարակ 7 ) տեղի կունենա հանդիպում քննարկում ընթերցողների հետ: Մուտքը՝ գրանցումով։
Գործընկերներ
Սաթի Սպիվոկովայի «Իրական դասական» գիրքը Newmag-ը ներկայացնում է «Օրակուլ» մատենաշարի շրջանակում: Նախագծի գործընկերներն են Երևանի կոնյակի գործարանի Ararat թանգարանը և Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության Ռուսական գրքի կենտրոնը:
Կարդացեք նաև
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը