Միլիարդավոր մարդիկ գործազուրկ են դառնալու՝ ինչու և ինչպես. 10-ը միտք Հարարիի «XXI դարի 21 դասերը» գրքից (տեսանյութ)
2020-ին Newmag հրատարակչությունը ներկայացրեց համաշխարհային բեսթսելլեր Յուվալ Նոյ Հարարիի 3 գրքերը: 21-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից մեկն իր աշխատություններում առաջ է քաշում մեր պատկերացումներից տարբերվող բոլորովին այլ տեսակետներ, ներկայացնում է բազմա
1.Լիբերալիզմը ճգնաժամի մեջ է: Եվ այն ավելի է խորանում, քանի որ լիբերալ քաղաքական գործիչները չեն հասկանում նոր տեխնոլոգիաների պոտենցիալը: Տեխնոլոգիաների հեղինակներն էլ չեն հասկանում իրենց հայտնագործությունների քաղաքական հետևանքները:
2.Խուճապը մեծամտության տեսակ է: Ինքնահավանները պնդում են, թե գիտեն՝ ինչ է լինելու և ուր է գնալու աշխարհը: Իրականում ոչ գիտեն, ոչ էլ հասկանում են: Իրականությունն այն է, որ մարդիկ տարակուսած են՝ չհասկանալով տեղի ունեցող զարգացումների էությունը և դրանց հետևանքները:
Արհեստական բանականությունը ոչնչացնելու է մարդու ազատությունը, քանի որ մտածելու ու զգալու գործառույթն իրականացնելու են ալգորիթմները, որոնց հետ մրցելն անիմաստ է, դրանց պետք է սպասարկել և ճիշտ օգտագործել:
3. Տեխնոլոգիաները դառնում են գործազրկության պատճառ: Մոտ ապագայում տեխնոլոգիաները ավտոմատացնելու են աշխատանքը և միլիարդավոր մարդիկ գործազուրկ են դառնալու: Կտրուկ կրճատված աշխատատեղերից բացի, մարդիկ ստիպված են լինելու ձեռք բերել նոր, չավտոմատացվող մասնագիտություններ, օդաչուն դառնալու է անօդաչուի կառավարիչ:
4. Թվային բռնապետությունը զանգվածային գործազրկությունից ավելի վատ է: Ավելի լավ է կորցնել աշխատանքը, քան սեփական կյանքի կառավարումը: Արհեստական բանականությունը ոչնչացնելու է մարդու ազատությունը, քանի որ մտածելու ու զգալու գործառույթն իրականացնելու են ալգորիթմները, որոնց հետ մրցելն անիմաստ է, դրանց պետք է սպասարկել և ճիշտ օգտագործել:
5.Մարդիկ ապրում են վիրտուալ՝ մոռանալով իրական կյանքը: Մարդիկ կախվածություն ունեն սոցցանցերից, իրական կյանքում որևէ գեղեցիկ կամ հետաքրքիր պատկեր տեսնելիս նրանք այն նկարում ու տեղադրում են սոցցանցում և գիտակցում են, թե ինչ են զգում, միայն ստացած լայքերից ու քոմենթներից:
Պետք չէ թերագնահատել մարդկային հիմարությունը: Ընդ որում, թե անհատական, թե խմբակային մակարդակում: Մարդիկ հակված են ներգրավվել ինքնաոչնչացման տանող գործողությունների:
6.Պատերազմը ձեռնտու չէ: Տնտեսության ու նոր տեխնոլոգիաների զարգացումը պատերազմը դարձնում է անիմաստ: Թալանով հարստանալ այլևս հնարավոր չէ: Գուգլը, Ֆեյսբուքը կամ Էփլն արժեն հարյուր միլիարդավոր դոլարներ, սակայն հնարավոր չէ այդ փողը ուժով յուրացնել:
7. Կարիերան պետք է լինելու փոխել յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ: Արհեստական բանականությունն ու տեխնոլոգիաները 10 տարին մեկ ամբողջությամբ փոխելու են աշխատաշուկան, պետք է ճկուն լինել, նոր հմտություններ ձեռք բերել, անընդհատ սովորել, չվախենալ փոխել կյանքը, աշխատանքը, մասնագիտությունը: Մարդու կյանքի միջին ժամկետը երկարելու է, 50 տարեկանում նոր կարիերա սկսելը դառնալու է նորմ:
8. Հաջորդ սերնդի կյանքը լինելու է ավելի անկայուն, քան մերը: Աշխարհը փոխվելու է շատ արագ, մարդիկ ստիպված են լինելու արագ փոխել իրենց միտքը, քաղաքական հայացքները, այլապես հետ կմնան կմնան սոցիալական ու քաղաքական զարգացումներից: Անընդհատ փոխվող իրականությանը հարմարվելը սթերսային է լինելու և մարդիկ տարեց տարի ավելի դժվար են դրան հարմարվելու:
9.Պետք չէ թերագնահատել մարդկային հիմարությունը: Ընդ որում, թե անհատական, թե խմբակային մակարդակում: Մարդիկ հակված են ներգրավվել ինքնաոչնչացման տանող գործողությունների:
Կարդացեք նաև
- «XXI դարի 21 դասերը» գրքում Հարարին ցույց է տալիս անխուսափելի զարգացումների հետևանքները (տեսանյութ)
- Newmag-ը ներկայացնում է Յուվալ Նոյ Հարարիի «XXI դարի 21 դասերը» բեսթսելլերը (տեսանյութ)
- Տեղի ունեցավ Յուվալ Նոյ Հարարիի «XXI դարի 21 դասերը » գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Հայկական մամուլի անդրադարձը՝ Հարարիի 2-րդ գրքի հայերեն հրատարակության առիթով
10.Մարդիկ պատմություններին հավատում են ավելի շատ, քան փաստերին: Կամ թվերին ու հավասարումներին: Եվ որքան պարզ է պատմությունը, այնքան լավ: