10-ը փաստ «Խաղաղության հայկական գինը» գրքի հեղինակի մասին (տեսանյութ)

May 5, 2023

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի սանը 2021-ին Ամստերդամի համալսարանում պաշտպանել է ատենախոսություն և ստացել փիլիսոփայության դոկտորի կոչում։ Ներկայումս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող է, դասավանդում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում և Հայաստանի ամերիկյան համալսարանում, հրավիրված գիտնական է Քեմբրիջի համալսարանում։ Աշխատությունն ուսումնասիրելու ընթացքում Սահակյանը բացառիկ հնարավորություն է ունեցել գրքում ներառել համաշխարհային արխիվների նյութերը։

1. Արևելագետ, իսլամագետ, հետազոտող Նաիրա Սահակյանը սովորել է 4 համալսարանում:    

2. Ակադեմիական աշխատանքը սկսել է Հյուսիսային Կովկասից, ապա փոխել ամեն ինչ: Մեկ պատճառով՝ պատերազմը Արցախում:  

3. Առաջին գիրքը գրել է 1 տարի առաջ՝ 2022-ին:

4. Վերջին հոդվածում ներկայացրել է Ալիևի ճառերում հայերի ապամարդկայնացումը:  

5. Դասախոսում է 2 համալսարանում՝ Երևանի պետական և Հայաստանի ամերիկյան:

6. Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ավագ գիտաշխատող է:  

7. Քեմբրիջի համալսարանում այցելու գիտնական է:  

8. Հարավային Կալիֆորնիայի Հայագիտության ինստիտուտի Թագորի կենտրոնում Մեթոդաբանական դպրոցի նախագծողն ու կազմակերպիչն է:  

9. «Խաղաղության հայկական գինը» գիրքը գրել է կորոնավիրուսի և պատերազմի օրերին:  

10. 100 տարի առաջ Արևմտյան Հայաստանի ճակատագիր և Արևելյան Հայաստանի կարգավիճակ, հիմա՝ Արցախի կարգավիճակ և ՀՀ ճակատագիր:  

Կարդացեք նաև