Գիրք, որ շոկի ենթարկեց գիտնականներին և հիացմունք առաջացրեց միջազգայի մամուլի մոտ (տեսանյութ)
Բոլոր իրադարձությունները նոր տեսանկյունից, նոր հայացքով: Նիլ Ֆերգյուսոնն ավելի քան մեկ տասնամյակ հետազոտել ու գրի է առել «Հրապարակն ու Աշտարակը» աշխատությունը։ Լույս ընծայումից կարճ ժամանակ անց այս գիրքը դառնում է The New York Times-ի բեսթսելլեր: TIME ամս
Մասնագետները նշում են, որ այս գիրքը սահմանում է փաստերի ուսումնասիրության նոր դիտանկյուն, որի առանցքով ծանոթացնում է միջնադարի, ինկվիզիցիայի, ռեֆորմացիայի, լուսավորության, արդյունաբերական հեղափոխության, համաշխարհային պատերազմների, ֆեյսբուքի ստեղծան հետ: Նիլ Ֆերգյուսոնի «Հրապարակն ու Աշտարակը» գիտական շրջանակները շոկի ենթարկած գիրք է: Ամերիկյան մամուլը գրքի մասին հիացմունքով է արտահայտվել: Գլխավոր միտքը՝ հայտնի դեպքերի միանգամայն նոր բացատրությունն է:
Գրավիչ և համոզիչ։ Նկարագրելով Իլյումինատների առասպելական, բայց անարդյունավետ ցանցը կամ ապշեցուցիչ արդյունավետությամբ գործած սովետական լրտեսական ցանցը Քեմբրիջում՝ Ֆերգյուսոնը ցույց է տալիս հաջողված ցանցերի կարևորագույն հատկանիշները։
The New York Times
Չափազանց հետաքրքիր գիրք է։ Մշտապես անակնկալի է բերում ու ստիպում է խորհել: Սա կարող է դառնալ Համացանցային դարաշրջանի ուսումնասիրման լոկոմոտիվային աշխատություն։
The Christian Science Monitor
Կարող եք քնելուց առաջ աչքի տակով անցկացնել այս գրքի մեկ գլուխ, և ձեր երազներում կհայտնվեն Ստենդալի «Կարմիրն ու սևը», Նապոլեոնը, Քիսինջերը։ Դուք կվերբեռնեք ձեր միտքը։ Արե՛ք դա։
WSJ
Ֆերգյուսոնը մեզ հիշեցնում է, որ սոցցանցի գաղափարը Մարկ Ցուկերբերգի մտքի արգասիքը չէ, այլ մշտապես եղած ուժ է, որի միջոցով կարելի է նոր հայացք նետել առասպելական անցյալին և տարակուսելի ներկային։
San Francisco Chronicle
Հին ժամանակներից մինչև մեր օրերի պատմության հրապուրիչ «վերադիտում» նոր տեսանկունից։ Լավագույն պատմաբանների պես՝ Ֆերգյուսոնը մշտապես անցյալից նոր գիտելիք է քաղում՝ ապագան կանխատեսելու համար։
Science
«Հրապարակն ու Աշտարակը» բացահայտում է աշխարհը վերափոխած ցանցերը: Newmag-ի հրատարակած գիրքը ստիպում է խորհել, վերաիմաստավորել մարդկության պատմությունը, աշխարհն ընկալել նոր, բացառիկ տեսանկյունից:
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է սկանդալային, սթափեցնող ու ապշեցուցիչ փաստերով գիրքը՝ «Հրապարակն ու Աշտարակը. Ցանցերն ու իշխանությունը մասոններից մինչև Ֆեյսբուք» (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Նիլ Ֆերգյուսոնի «Հրապարակն ու Աշտարակը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարաներ)
- Ինչու տեղի ունեցավ հայերի Ցեղասպանությունն ու ովքեր էին իրական մեղավորները. Բացահայտում է Նիլ ֆերգյուսոնն իր «Հրապարակն ու Աշտարակը» գրքում
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)