BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ ծրագրեր ունի Ռուսաստանը Հայաստանի հետ՝ Տիգրան

Ի՞նչ ծրագրեր ունի Ռուսաստանը Հայաստանի հետ՝ Տիգրան Հայրապետյանի վերլուծությունները «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» գրքում (տեսանյութ)

newmag-y-n

Տիգրան Հայրապետյանը Հայկական հարցը և այդ համատեքստում Ղարաբախի խնդիրը տեղավորում էր Արեւմուտք-Ռուսաստան մրցակցության տիրույթում։ Ի՞նչ ծրագրեր ունի Ռուսաստանը Հայաստանի հետ, արմուտքի ինչի՞ն է պետք Հայաստանը, ո՞վ փրկության ձեռք կմեկնի Հայաստանին և ո՞ւմ է պե

30 տարի առաջ Տիգրան Հայրապետյանը տեսնում էր, որ Արևմուտքը Ռուսաստանի դեմ կտրուկ քայլեր կանի միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը վերջնականապես կհեռանա Եվրոպայից, Արևմուտքը կլուծի արաբա-մահմեդական աշխարհում իր խնդիրները և կհաստատի Թուրքիայի  գերիշխանությունը։ Հենց այդպես էլ եղավ՝ Ռուսաստանը 2000-ականներից սկսած հեռացավ Եվրոպայից, Արեւմուտքը վերջնականապես ու հիմնովին լուծեց արաբական աշխարհի հետ իր հաշիվները, թուրքիան աննախադեպ հզորացավ։

Այս թեմայի մասին քաղաքագետը «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» գրքում գրում է. «Արևմուտքի գերիշխանության հաստատմանն ուղղված խաչակրաց արշավանքներն ավանդաբար ծավալվել են երկու ուղղությամբ՝ արաբա-մահմեդական Արևելք և ուղղափառ քրիստոնեական աշխարհ: Այն, ինչ չհաջողվեց միջնադարում, կարծես թե, իրականանում է 20-րդ դարում, երբ այս երկու աշխարհներն առավելագույն չափով պառակտված են»:

Կարո՞ղ է Արևմուտքը լինել Հայաստանի իրական դաշնակիցը և որն է Հայաստանի դերը Ռուսաստան-Արևմուտք հակամարտության մեջ։ Քաղաքագետը նկատում է, որ Հայաստանն ու Հայկական հարցը խոչընդոտում են Արևմուտքի ստրատեգիական ծրագրերին Արևելքում։ Բացի այդ՝ Հայաստանը տարածաշրջանում «վերածնվող Ռուսաստանի» հենակետն է: Հենց այդ պատճառով Արևմուտքն ի սկզբանե խախտել է իր հռչակած սկզբունքներն ու հարաբերություններ հաստատել Արցախի խնդիրը ուժով լուծել ցանկացող Ադրբեջանի հետ։

                                                               

«Կայուն ու զարգացող հասարակություններ Արևմուտքին պետք չեն ո՛չ Անդրկովկասում, ո՛չ Կովկասում: «Նոր աշխարհակարգը» պահանջում է հնազանդ ու լիովին կառավարելի «զոմբի» ժողովուրդներ, որոնք կծառայեն աշխարհի մեծերի աշխարհքաղաքական ծրագրերին»: 

Ինչ դեր ունի Հայաստանը Ռուսաստանի մեծ քաղաքականության մեջ։ Այստեղ ևս՝ քաղաքագետի եզրակացությունը ցավոտ է ու սթափեցնող ։ Չնայած Հայաստանը Ռուսաստանի հենակետն է տարածաշրջանում, բայց մեծ քաղաքականության համատեքստում, ընդամենը գործիք՝ Ադրբեջանին զսպելու և Թուրքերի հետ շահավետ գործարքի համար։

«Ռուսաստանը Հայաստանին ստիպում է արնաքամ լինել «անհնազանդ» ադրբեջանցիներին պատժելու իր ծրագրերում, որպեսզի, ի վերջո, հերթական գործարքը կնքի թուրքերի հետ՝ վճարի գին ունենալով հայկական տարածքները (ցավոք, բացառված չէ, որ դա միայն Լեռնային Ղարաբաղը չի լինի) և հայերի զանգվածային տեղահանությունը՝ հայերին վերադարձնելով զոհի ավանդական կարգավիճակը»։

Քաղաքագետը հռետորական հարց է հնչեցնում՝ մեծ քաղաքականությունն ինչո՞ւ է Հայաստանն ու Վրաստանն օգտագործում որպես Կովկասյան իրադարձությունների պայթուցիկ՝ չհոգալով դրանց քաղաքական ապագայի մասին։  Ըստ Հայրապետյանի՝ մեծ քաղաքականության տեսանկյունից այս երկրներն արժեք ու հեռանկար չունեցող միավորներ են, որոնց միակ ծառայությունը քաղաքական սցենարին ծառայելն է, ինչից հետո կարելի է դրանք առանց ափսոսանքի նետել պատմության արխիվը, այլ է Ադրբեջանի դեպքը։

«Երիտասարդ կամ նոր ձևավորվող ազգերի համար պատերազմը երկունք է, որից ծնվում է համախմբված ազգային միավորը։ Նրանք չունեն կաշկանդող պատմական ավանդականություն, բարոյական կամ այլ բնույթի պարտավորությունների բարդույթ, պատմությամբ հաստատված բարեկամներ կամ թշնամիներ»։

Տիգրան Հայրապետյանը նկատում է, որ Լեռնային Ղարաբաղում թափված արյան վրա դաստիարակվում և հասունացվում է շրջանի նոր, ծանրակշիռ ռազմաքաղաքական գործոնը։ Քաղաքագետը նկատում է, որ պատերազմը Լեռնային Ղարաբաղում կշարունակվի այնքան, մինչև Ադրբեջանը վերածվի ժամանակակից պահանջներին համապատասխանող զորանոցի, դրա ժողովուրդն էլ՝ ամեն տեսակի պատերազմի պատրաստ զինվորի. «Ադրբեջանը կարող է տիրել Լեռնային Ղարաբաղի, գուցե նաև հայկական, վրացական և հյուսիսկովկասյան տարածքներին. սրանք միայն առաջին պատառներն են, որ պետք է բացեն նոր ռազմաքաղաքական հրեշի ախորժակը»։

Քաղաքագետը նկատում է, որ Հայկական հարցը տեղավորվել է ռուսական մուրճի եւ թուրքական սալի միջև, և խուսանավելու հնարավորությունն օրեցօր սպառվում է: Տիգրան Հայրապետյանը ոչ միայն ախտորոշում է խնդիրներն, այլև առաջարկում է լուծում՝ Հայաստանը պետք է դուրս բերել շահերի բախման խաչմերուկից։

«Հայաստանն ու «Հայկական հարցը» պետք է ստրատեգիական նշանակության քաղաքական նախաձեռնությամբ դուրս բերել շահերի բախման խաչմերուկից: Միայն քաղաքական ինտելեկտի դրսևորմամբ կարելի է կանխել վերահաս աղետը: Մնացածը՝ հուսահատ զիջողականությունը կամ հոխորտացող դիմակայությունը, կեցվածք է՝ իր պատմության մեջ հերթական անգամ մահացու վտանգի առջև հայտնված և  իրադարձությունների զարգացումը փոխելուն անընդունակ ժողովրդի կեցվածք»:

Տիգրան Հայրապետյանը համարում է, որ անիմաստ են հուսահատ պարբերական դիմումները Ռուսաստանին, որ նա, ի վերջո, կպաշտպանի սեփական ստրատեգիական շահերը: Բացի այդ՝ ըստ նրա, ինքնախաբեություն է ապավինել Արևմուտքի ողորմածությանը կամ հակաարևմտյան դաշինքի «խոստումնալից» աջակցությանը: Հայաստանը պետք է չմնա երկու կրակի արանքում ու պետք է չծառայի այս պայքարի տակտիկական նպատակներին:

Կարդացեք նաև

Տարածել