BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչու դոկտոր Լարի Սենը գրեց «Տրամադրության վերելակ

Ինչու դոկտոր Լարի Սենը գրեց «Տրամադրության վերելակը» գիրքը (տեսանյութ)

newmag-y-n

Տրամադրությունը լինում է լավ կամ վատ, բայց մարդկանց մեծ մասը երբեք չի մտածել էմոցիոնալ վերելակի մասին, որով նրանք վերուվար են անում: Լարի Սենը հորդորում է լրջորեն վերաբերել փոփոխվող տրամադրությանը և նստել տրամադրության վերելակ, բայց ոչ թե տրվել վերելակայի

Ըստ «Տրամադրության վերելակը» գրքի հեղինակ Լարի Սենի, բարձր հարկերում հասկանում ենք, որ երախտապարտ ենք, իմաստուն, ստեղծագործ, հնարամիտ և հուսառատ: Ստորին հարկերում ճնշված ենք, զայրացած, նյարդային, դատապարտող և պաշտպանվող. ««Տրամադրության վերելակը» կարդացած մարդիկ պնդում են, որ գրքի բանաձևն օգնել է վերանայել իրենց ու իրենց հաճախորդների մոտեցման ձևերը։ Գիրքը մարդկանց ցույց է տալիս կյանքը լիարժեք ապրելու մեթոդը։ Մարդիկ տեսնում են, թե ինչպես է այս պարզ բանաձևն օգնել հենց ինձ՝ ես դրա վառ օրինակն եմ։ Տրամադրության վերելակը ներկայացնում է մարդու տրամադրության մի քանի փուլերը գերարդյունավետությունից մինչև մոտիվացիայի անկում, անհամբերություն, դեպրեսիա, բարկություն»։

Գիրքն անձնակազմի կառավարման, ընտանիքի բնականոն կյանքը վերակազմակերպելու, անձնական վարքագիծը խմբագրելու յուրօրինակ ուղեցույց է, որը շատերին է օգնել խուսափել տհաճ և անցանկալի երևույթներից ու սթրեսային իրավիճակներից. «Մեզնից յուրաքանչյուրն էլ տարբեր ժամանակ այս փուլերից որևէ մեկում հայտնվում է։ Թվում է, որ այդպես էլ պետք է լինի, սակայն կարող եք սեղմել վերելակը կանչելու կոճակն ու տեղափոխվել ավելի բարձր հարկեր՝ չնվնասելով ձեզ կամ ուրիշներին: Պատկերացրեք հաճախորդների սպասարկման ոլորտում սա ինչ մեծ փոփոխության կարող է բերել»։ 

Հեղինակ հոգեբանը հիշեցնում է. մարդկանց երբեմն թվում է, թե նրանց տրամադրության վրա ազդում են միջավայրը, մարդիկ։ Մինչդեռ այդպես չէ. «Եթե ունեցել եք վատ տրամադրություն, կյանքն անտանելի է թվացել, բայց նորմալ քնել եք ու առավոտյան ամեն ինչ նորմալ է թվացել։ Ի՞նչն է փոխվել։ Իրականում ոչինչ։ Եթե երկու տարբեր մարդու դնեք նույն իրավիճակում, մեկը ուրախ կլինի մյուսը՝ անհանգիստ։ Հիմա ո՞րն է պատճառը։ Ամեն ինչի հիմքում մտածելակերպն է։ Միտքն է ձևավորում մեր տրամադրությունը ու հենց դրանից է կախված՝ ուրախ ենք, թե տխուր։ Մենք ենք ստեղծում մեր տրամադրությունը»:

Լարի Սենն այս բանաձևերը սահմանելիս հաշվի է առել և՛ իր կենսափորձը և՛ իր հիմնած ընկերության գործակցությունը մասնավոր կազմակերպությունների հետ։ Առանց տրամադրության վերելակի՝ չենք կարող միանգամից բարձրանալ բարձր հարկեր, եթե չենք սկսում ներքևից: Պետք է գիտակցենք, որ մենք ենք ստեղծում մեր տրամադրությունը և մենք ենք որոշում՝ վերելակով բարձրանա՞լ, թե՞ իջնել. «Երբ տեսնում եք ուրիշներին իրենց բարձունքին, պարզապես հիշեք բոլոր այն ժամանակները, երբ դուք ինչ-որ բարձունքի եք հասել ու ձեզ լիարժեք զգացել։ Այդպես ձեր մեջ կարթնանա արդյունավետության ձգտումը, ստեղծագործ միտքը, բազմաթիվ նոր գաղափարներ։ Երբ մարդիկ սովորում են ապրել առողջ արժեքներով նրանց տրամադրության վերելակն իրենց ավելի բարձր հարկեր է տանում»։

Դոկտոր Լարի Սենը հայտնի հոգեբան և կորպորատիվ մշակույթի մասնագետ է։ Անցկացրել է բազմաթիվ  մոտիվացիոն թրեյնինգներ, որոնց մասնակցել են 120 ընկերությունների ղեկավարներ ու 500 գործարարներ, բոլորը՝ թիմերով ու աշխատակիցներով: Ավելի քան 15 գրքի հեղինակ է: Forum ամսագիրը Լարի Սենին հռչակել է «կորպորատիվ մշակույթի հայր»:

Կարդացեք նաև

 

Տարածել