BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Էրին Մեյերի «Աշխարհի մշակույթների քար

Տեղի ունեցավ Էրին Մեյերի «Աշխարհի մշակույթների քարտեզը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրով տեղի ունեցավ միջազգային առաջատար INSEAD բիզնես դպրոցի պրոֆեսոր Էրին Մեյերի՝ «Աշխարհի մշակույթների քարտեզը» գրքի շնորհանդեսը։ Հեղինակն ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ բիզնես առաջնորդների որոշումները և ն

Թարգմանիչ Դավիթ Սարգսյանի խոսքով, ի սկզբանե հեղինակը գիրքը գրել է բիզնեսի ու այն ընկերությունների համար, որտեղ աշխատում են  տարբեր մշակույթներ կրով մարդիկ՝ ամերիկացիներ, հնդիկներ, բրիտանացիներ, և այս գիրքն այդ բոլորին մեկ աշխատավայրում ճիշտ աշխատեցնելու ուղեցույց է, որը  կարդալուց հետո յուրաքանչյուրը կարող է լուծել իր աշխատանքային խնդիրները. «Գիրքը շատ կարևոր է նրանով, որ կոնցեպտավորում է խնդիրները, բաժանում է 8 մասի, տալիս  է շատ կոնկրետ օրինակներ ու լուծումներ, որ եթե դուք աշխատեք օրինակ ամերիկացու հետ, ու չկարողանաք հասկանալ՝  ձեզնից ինչ է պահանջվում, այս գրքով կարող եք շատ լավ հասկանալ, ձեր գործն էլ հեշտ կլինի, կյանքն էլ, աշխատանքն էլ: Կանոնը հետևյալն է՝ երկու կողմն էլ պիտի հավասարաչափ ջանք գործադրեն, ընդ որում ղեկավարը, որն ավելի պատասխանատու է, պիտի անի ավելի շատ ու ավելի համառ լինի: Օրինակ՝ մի մեքսիկացի մենեջեր գնում է Նիդեռլանդներ՝ շատ հայտնի ընկերությունում աշխատելու, Մեքսիկայում անում էր նույն գործը, նույն պաշտոնում ու նույն ընկերությունում, բայց մեքսիկացիների հետ, հիմա հոլանդացիների, ու այդ հրաշալի մասնագետն ուղղակի տապալվում է»: 

Խմբագիր Գնել Նալբանդյանը համոզված է՝ հայ ընթերցողը «Աշխարհի մշակույթների քարտեզը» կընթերցի մեծ հաճույքով. «Մենք աշխատել ենք գրքի լեզուն դարձնել այնպես, որ պրոբլեմներ չառաջացնենք, այսինքն՝ արևմտյան մշակութային համակարգը, լեզվական մշակույթը փորձել ենք փոխակերպել հայկական լեզվամշակույթով ընկալելի դարձնել գիրքը հայ ընթերցողի համար: Կարծում եմ՝ կընթերցվի հեշտ, բարդ թեմաները կդառնան ընկալելի, և հայ ընթերցողը շատ գլուխ չի կոտրի այն առումով , թե ինչ էր ուզում ասել հեղինակը, որովհետև հեղինակն ինչ-որ ասում էր, թարգմանչական աշխատանքն ամեն ինչ արել է, որպեսզի հարցեր ոչ թե առաջանան, այլ պատասխանների շնորհիվ հնարավոր լինի վերաձևակերպել գիտելիքը և կիրառել կյանքում»: 

Ըստ գրքի գործընկեր «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության փոխնախագահ Դավիթ Սարգսյանի,  գիրքը որոշել են  հրատարակել, որովհետև վերջին շրջանում Հայաստանում այլազգիները կտրուկ ավելացել են. հարկավոր էր ուղեցույց. «Մեր բոլոր ընկերություններում այս պահին  տեսակարար կշիռ են կազմում  օտարերկրյա մասնագետները: Ամբողջ բիզնես հանրությունը, ոչ միայն բանկային ոլորտում, ավելի շատ սկսել է  աշխատել արտահանման վրա, անգամ ծառայություններ մատուցողները: Մեր բանկի օրինակով, բայց վստահ եմ, որ մյուս բիզնեսների դեպքում էլ,  շահույթների 80 տոկոսը ձևավորվում է Հայաստանի տարածքից դուրս: Բնական է, որ շատ ավելի կարևոր է ինչպես ես շփվում, ինչպես ես բանակցում, ինչպես ես գալիս։ Մենք հասկացանք, որ հիմա իսկական ժամանակն էր այս գիրքը հրատարակելու, որպեսզի և՛ ուսանողները, և՛ բիզնեսի տարբեր ներկայացուցիչներն օգտվեն: Բոլորս, իհարկե, գիտենք այս ամենը, պատկերացնում ենք, բայց համակարգված, թե որը ինչից հետո կամ ինչու հենց այդպես. այս գիրքը միանգամից շատ լավ բացատրում է»:

Դավիթ Սարգսյանի խոսքով, գերմանացիների, հոլանդացիների, ռուսների մոտ ցանկացած դեբատ, ցանկացած գործնական քննարկում, երբ հնչում է առաջարկ, սկզբից պետք է հիմնավորել, թե ինչու է  այդ առաջարկն արվում, հետո նոր անել առաջարկը, իսկ օրինակ ամերիկյան մշակույթում շատ ու շատ այլ երկրների մշակույթում պարզապես առաջարկ է արվում. «Մեզ մոտ , օրինակ ես ու ինձ նման շատերը շատ էինք միանգամից բացասական ընդունում դա, բայց հենց հասկանում ես, որ իր հարցի հետևում ոչ մի վատ բան չկա, ինքը չի ուզում քեզ վիրավորել, ուղղակի այդպես է մտածում: Մի ղեկավար ունեինք, որը բավականին երկար աշխատում էր ռուսական ընկերություններից մեկում, բնական է, որ ինչքան աշխատում ես, սկսում ես այդ մշակույթի կրող դառնալ, որևէ հարց որ քննարկվում էր, ասում էր դա խայտառակություն է, աղետ է, հանեք, թափեք...իրականում դա ռուսական մոտեցումն է խնդիրներին, նույնը գերմանացիների մոտ է, խնդիրը ծայրահեղացնում են, որպեսզի ճիշտ հասկանան»։ 

Ըստ գրաքննադատների, Էրին Մեյերի գիրքը մի հրաշալի ուղեցույց է, որին պետք է հետևեն բոլոր բիզնես առաջնորդները՝ բազմամշակութային միջավայրում հաջողելու համար: 

Կարդացեք նաև

Տարածել