BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր «Վտվտիկի օրա

Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր «Վտվտիկի օրագիրը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրով տեղի ունեցավ «Երազ» մանկական մատենաշարի «Վտվտիկի օրագիրը» գրքի շնորհանդեսը: Newmag-ը մանկական նախագիծն իրականացնում է «Երազ Փրոջեքթսի» հետ։ Օգոստոսին համատեղ կներկայացնեն ևս 2 մանկական նոր գիրք։

«Երազ» մանկական մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը հաղորդման ընթացքում պամել է, որ 5 տարի վարպետանալով  գրահրատարակչության ոլոտում, միևնույն է  խուսափել են տպագրել մանկական գրքեր, որովհետև այն  մեծ  պատասխանատվություն է, բայց այցելելով տարբեր միջազգային փառատոնների՝ փորձել են հասկանալ,  թե  որոնք են համաշխարհային տենդենցները,  երեխաներն ի՞նչ գրքեր են կարդում, ի՞նչ գրքերի պակաս կա տեղական մանկական գրաշուկայում.  

«Հաշվի առնելով միջազգային չափանիշները, նախ որոշեցինք բաժանել տարիքային խմբերի, հետո ընտրեցինք մեր մեր տարբերանշանը՝ «թռչող միաեղջյուրին», որը խորհրդանշում է հոգեկան հանգստություն, ուշիմություն. Այն, ինչը կցանկանայինք մենք էլ փոխանցել մեր երեխաներին»:  

Քանի որ սա միջազգային բեսթսելլեր է, և Ջեֆ Քինին այնպես է արել, որ եթե երեխան կարդում է առաջին հատորը, մյուս քսանն էլ կարդա, դիտի մուլտֆիլմը, հավաքի փազլը: «Երազը» նոթատետրը, փազլը ևս հանել է վաճառքի։ Գիրքը մի տղայի մասին է, որի անունը Wimpy kid է, հրատարակչությունում երկար քննարկումներից հետո , ի վերջո, որոշվեց՝ հայերեն տարբերակում կլինի «Վտվտիկի օրագիր»։ Մյուս հատորներում ևս գլխավոր հերոսը նույնն է՝ Գրեգ Հեֆլին, որից երեխաները կսովորեն չլինել «Ձախորդ Փանոս», զգուշանալ արկածներից: 

Հաղորդման մասնակից 9-ամյա Ալեքս Ալեքսանյանն արդեն կարդացել է  «Վտվտիկի օրագիրը»: Նրա առաջին տպավորությունը գրքից ՝ « ծիծաղելի էր»: Ընկերներին էլ է խորհուրդ տվել, հիմա դասարանով կարդում են: Ալեքսը նաև խորհուրդ է տալիս դիտել գրքի համանուն սերիալը, որովհետև այն ևս զվարճալի է:

Կարդացեք նաև

Տարածել