ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Արիանա Կաոիլի. Ես ապրում եմ, որովհետև գտել եմ Հայա

Արիանա Կաոիլի. Ես ապրում եմ, որովհետև գտել եմ Հայաստանը

«Կովկասի գերուհին» ֆիլմում նրան կներկայացնեին` գեղեցկուհի, սպորտսմենուհի, չափազանց խելացի ու անչափ բարի: Նա Հայաստանի ամենահայ ֆիլիպինուհին է: Արիանա Կաոիլին շախմատիստ Լևոն Արոնյանի նշանածն է: Մեր հարսիկը:  Լևոնի հետ նրանց սիրո պատմությունը սկսվում է 2006-ից: Արիանան պաշտոնապես հայաստանցի է 2013-ից: Հայաստանի մասին խոսելիս Արիանան «մեր» բառն է օգտագործում` «մեր երկիրը», «մեր քաղաքը», «մեր մշակույթը»...
Արիանան Կաոիլին ֆիլիպինյան ու գերմանական ծագում ունի: Ավստրալիայի № 1 շախմատիստուհին է: Կանաչ մայրցամաքում իմաստուն խաղի «թագուհին» լինելուց բացի, Արիանան բազմակողմանի զարգացած է ու բազմազբաղ. ձեռներեց ու ջազ-էնտուզիաստ, տնտեսագետ ու բռնցքամարտի սիրահար, պարարվեստ, քաղաքական փիլիսոփայություն ու մարտարվեստ: Արիանայի պես քաղաքացի ունենալը յուրաքանչյուր հասարակության համար պատվաբեր է: Եվ, այո, Հայաստանի համար էլ պատիվ է, որ աշխարհի ամենախելացի կանանցից մեկը մեր կողքին է ապրում: Երբ ֆիլիպինա-գերմանական ծագումով գեղեցկուհին` բացահայտում է Հայաստանը, հայկական շախմատը կտրուկ վերելք է ապրում:

Հայաստան` սեր առաջին հայացքից


Գերմանիայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրան եմ ավարտել: Դոկտորական ատենախոսությանս թեման էր` «Ռուսաստանի արտաքին քաղաքականություն, մասնավորապես Հայաստանի հետ տնտեսական ու բիզնես հարաբերությունները պետական և մասնավոր սպեկտորում»: Հենց այդ ուսումնասիրությունը կատարելու առիթով առաջին անգամ այցելեցի Հայաստան: Գարուն էր:  2007-ի մայիսն էր: Առաջին տպավորությունն էլ հենց գարնանային էր` ջերմ: Միայն եղանակը նկատի չունեմ: Մարդիկ էին ժպտադեմ, բարեհամբույր, հյուրընկալ: Ֆիլիպիններում եմ ծնվել, ապրել եմ Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում: Շատ եմ շրջագայել, ավելի քան 60երկրում եմ եղել: Բայց Հայաստանն ուրիշ էր: Առաջին հայացքից հասկացա` այս երկիրն ունի յուրահատուկ ձգողականություն:

Հայաստան` հնարավորությունների երկիր


Այստեղ հատկապես մեծ հնարավորություններ կան բանկային համակարգում: Հայաստանը կարող է տարածաշրջանային Ցյուրիխ դառնալ: Պետք է պարզապես ճիշտ ուղղությամբ աշխատել, և ամեն ինչ լավ կլինի: 

Հայաստան` լեռների երկիր


Մինչև Հայաստանի հետ «դեմ առ դեմ» իրականում ծանոթանալը, ես հայոց պատմությանը տեղյակ էի դպրոցական տարիներից: Գիտեի աշխարհագրությունը: Բայց նաև գիտեի, որ դասագրքային տեղեկություններից  զատ, այստեղ նոր բան եմ գտնելու: Եվ գտա: Լեռներն էին` բարձ, վեհ, գեղեցիկ: Լեռնագնացությունն իմ սիրելի զբաղմունքներից մեկն է: Առհասարակ, հայկական բնաշխարհը յուրահատուկ գեղեցիկ է: Հայաստան ինձ սովորեցրել է սիրել բնությունը:


[ Եկա, տեսա, հավնեցա ]



Հայաստան` համերի աշխարհ


Լևոնի մայրիկին հաճախ եմ խնդրում հայկական ուտելիք պատրաստել սովորեցնի ինձ: Շատ եմ սիրում տոլմա ու աջաբսանդալ: Հատկապես ամառային տոլմա եմ սիրում: Հայկական խորովածն ու խեցգետինն էլ ախր ուրիշ համ ունեն: Եվ գիտե՞ք, Հայաստանի «համը» Երևանից դուրս է` հեռավոր գյուղերում, որտեղ յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր առանձնահատուկ խոհանոցը: Այսքան փոքր տարածքի վրա այսքան համային գոտիներ ոչ մի երկրում չկան: Եվ այս «հանքը» ավելի լավ պետք է օգտագործել զբոսաշրջությունը զարգացնելու համար:

Երևան` համայն հայերի քաղաքամայր


Մեր մայրաքաղաքն ամենագեղեցիկն է: Երևանը ոչ ասիական է, ոչ եվրոպական: Երևանը հայկական է: Ավելին` հայկական է նաև Թբիլիսին, Բաքուն: Այս մասին շատ չեն խոսում, բայց պե´տք է ասել` հայերն են կառուցել այդ քաղաքները: Դրանք թամանյանական ճարտարապետության դիմագիծ ունեն: Ու աշխարհում էլ քաղաքներ կլինեն, որտեղ հայկական հետքը դժվար չէ գտնել: Հիմա երևանցիներն էլ են շատ փոխվել: Առաջին տարիներին ինձ համար Երևանն այլ էր: Երբ շրջում էի Օպերայի տարածքում, բարձրակրունկներով ու շապարով աղջիկները շատ էին: Հիմա հաճելի է, որ սպորտային կոշիկներով երիտասարդները շատացել են:

Հայաստան` անփոխարինելի ու անփոփոխ


Կարիք չկա Հայաստանում որևէ բան փոխել: Փոխելը բացասական բառ է: Նշանակում է` նախկինում վատ է եղել: Այդպես չէ: Մենք լավ երկիր ունենք, պարզապես պետք է ուշադիր լինենք, խնամենք, ավելի զարգացնենք ու գեղեցկացնենք մեր Հայաստանը:  Ուզում եմ, որ մարդիկ ավելի լայնախոհ դառնան, ավելի թեթև ապրեն, ավելի ուրախ լինեն:

Հայաստան` իմ տուն հայրենի


Մարտին Լյութեր Քինգը մի անգամ ասել է. «Եթե մարդ չի գտնում մի բան, որի համար պատրաստ է մեռնել, նա չի ապրում»: Ես ապրում եմ, որովհետև գտել եմ Հայաստանը: Իմ երակներում տարբեր ազգությունների արյուն է հոսում: Ապրել եմ զարգացած երկրներում, ի վերջո` Ավստրալիայում, որը աշխարհի ամենաերջանիկ երկրներից մեկն է համարվում: 2013-ին վերջնական որոշում կայացրեցի` տեղափոխվել Հայաստան: Զարմացած էին ոչ միայն իմ ընտանիքում, այլ նաև Լևոնի: Գիտեի՞ ինչ է սպասվում ինձ: Այո, գիտեի: Գիտեի, որ Հայաստանում եմ միայն ինձ տանը զգում:

Տարածել