Բեռլինի գրավում. Հաղթանակի դրոշն ու հայկական քոչարին Ռեյխստագում
1945-ի հունվարից սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաերկարատեւ ռազմական գործողությունը, որը պատմության մեջ հայտնի է «Արևելա-պրուսական գործողություն» անվանումով: Ամբողջ պատերազմը գերմանական հրամանատարությունը տանում էր արևելապրուսական՝ բազմաբևեռ պաշտպանական ռազմահենակետի վրա հիմնվելով:
Բեռլինը դարձավ իրական մարդկային մսաղաց: Հավանաբար ավելի սարսափելի, քան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վերդենի ճակատամարտն էր:
1945 թվականի Յալթայի կանֆերանսում որոշվեց, որ Բեռլինի գրավամն օպերացիան իրականացնելու է Խորհրդային Միությունը: Ռազմականա գործողությանը երկու կողմից մասնակցեց մոտ 3 ու կես միլիոն մարդ: Դրանից 2 ու կես միլիոնը Խորհրդային բանակն էր:
Եվ վերջապես մի օր ամեն ինչ ավարտվեց այնպես, ինչպես սկսվել էր: Կրակոցները վերջապես լռեցին ապրիլին 25-ին, երբ խորհդային գրոհայինները Էլբայի վրա միավորվեցին ամերիկյան զորքերի հետ: Այդպես Վերմախտի զորքերը բաժանվեցին երկու մասին ու թուլացան:Ապրիլի 30-ին գրավված էր Արտաքին գործերի նախարարության շենքը ու դեպի Ռեյխստագ ճանապարահը բաց էր: Հենց ապրիլի 30-ի կեսօրին բունկերային թքաստոցում հնչեց դիպուկ մի կրակոց: Ադոլֆ Հիտլերը ինքնասպան եղավ:
ՌԱԴԻՈ ՀԱՄԲՈՒՐԳ.Գենշտաբից ունեցած մեր տեղեկություններով Մեր ֆյուրեր Ադոլֆ Հիտլերը այսօր ցերեկը, իր գերագույն գրասենյակում, հանուն գերմանիայի Բոլշեւիզմի դեմ պայքարի ընթացքում, զոհվեց»:
Բեռլինը գրավված էր: Ռեյխստագը փլատակների մեջ էր: Մայիսի 2-ին սկսվեց նոր հարձակում:Խորհրդային զորքի սցենարային գրոհն էր:
Այն ինչ իրական պատերազմի ժամանակ չէին կարողացել նկարահանել, փորձում էին բեմականացնել հիմա:
Եվգենի Խալդեյը դժվարությամբ կարողացավ սողոսկել ամբոխի մեջ, հասավ Ռեյխստագի մուտքին, որտեղ անհասկանալի քաոս էր: Կարմիր դրոշ հետը բերել էր Մոսկվայից: Բռնեց կողքին կանգնած զինվորի թեւը եւ խնդրեց բարձրանալ շենքի տանիք:Այդպես ծնվեց Ռեյխստագի լեգենդար ու հայտնի հաղթանակի լուսանկարը: Մելիտոն Կանտարիան նույնպես առաջիններից էր, որ Ռեյխստագի անկումից հետո տեղադրեց կարմիր դրոշը:
Հայկական «Մրրկահավն» ընդդեմ Հիտլերի «Բարբարոսայի»
Հենց հայրենական պատերազմի սկզբում ձեւավորվեցին հայկական 6 դիվիզիա: Նրանցից առավել նշանավորը 89-րդ էր` «Թամանյանը»: Սա ամբողջ կարմիր բանակում միակ ազգային դիվիզիան էր, որ մասնակցեց Բեռլինի գրավմանը: Հետաքրքիր է, որ միայն հայերը կարողացան ունենալ այդպիսի հզոր ու միասնական զորամիավորում:
Հայկական Քոչարին բեռլինում նույն բանն էր, ինչ Ռեյխստագի վրա դրոշ տեղադրելը: Դրանով խորհրդային պրոպագանդան ամբողջ աշխարհին ցույց տվեց հաղթանակի վեհությունը, հաղթողների ուժը, կամքը:
http://www.youtube.com/watch?v=Oj4Bw3vgxUU
Եթե քոչարի պարելու համար հայերն ունեին մի ամբողջ զորամիավորում, ապա մյուս ազգությունների համար իրենց պարերը նկարահանելու համար հավաքում էին տարբեր բանակներից մեկական մարդ`փորձեով ինչ-որ բան ստանալ: «Թամանյան» դիվիզիան նմանխնդիր չուներ. ամբողջ կազմը հայկական էր:
1945 թվականի մայիսի առաջին շաբաթը ռուսական զինվորները Բեռլինում շատ հանրահայտ էին: Բայց հետո նրանց վարքագիծը գերմանացիների հանդպե փոխվեց: Ազատարարները վերածվեցին անողոք զավթիչների:
Հաղթողների ահաբեկչությունը դաժան պատերազմից հետո միանգամայն կանխատեսելի էր: Հենց այդպես էլ պետք է լիներ: ԽՍՀՄ զինվորները թալանում ու բռնաբարում էին գերմանացիներին վրեժից դրդված:
Կա մի վարկած, ըստ որի գերմանիայում ապրում են 800 հազար ապօրինի ծնված երեխպաներ, որոնց հայրերը ռուս զինվորականներն են: Նրանք ծնվել են բռնաբարության հետեւանքով:
Եկավ իսկական պարտության ժամանակը: Արյունոտ հաղթանակի ու ցավալի պարտության հետ պետք է համակերևպվեին երկու կողմերն էլ: Դա ցավի ու դառնության: Հուսահատության եւ հույսի ժամանակներ էին, հատկապես` հույսի:
Միլիոնավոր մահերից, սպանություններից, կրակոցներից հետո այլեւս ժամանակ չէր մնացել լացելու համար: Մնում էր միայն ապրել խեղված կյանքերը:
Բեռլինի գրավումով թվում էր, թե ամեն ինչ պետք է ավարտվեր: Այլեւս ոչ մի համաշխարհային պատերազմ, այլեւս ոչ մի զոհ: Բայց աշխարհաքաղաքական մի պատերազմից սահուն անցում կատարվեց մեկ այլ պատերազմի: Եվ ամեն ինչ տեղի ունեցավ մի գիշերվա մեջ: Երկու գերհզոր ուժեր` Արեւմուտքն ու Արեւելքը շնչահեղձ արեցին ընդհանուր թշնամուն ու սկսեցին պայքարը միմյանց դեմ: