Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Լատիշ լրագրողի հայաստանյան կյանքի մարտահրավերները.

Լատիշ լրագրողի հայաստանյան կյանքի մարտահրավերները. Էդգարս Վիլսոն` փեսան Բալթիկայից

Ինչպե՞ս հայտնվեց Հայաստանում: Պատահաբար: Ի՞նչն է նրան պահում բարեկեցիկ ապրելու համար ոչ այնքան հարմար երկրում: Սերը: Ի՞նչ կփոխեր իր նոր երկրում:  Շատ, շատ բան: Բայց թերությունները նկատելով,  դրանց մասին ազնվորեն խոսելով հանդերձ՝ նա փոփոխությունները սկսել է ինքն իրենից:  Հայաստանում նա ներկայանում է Էդգարս Վիլսոն Հակոբյան անվամբ (Հակոբյան-ը կնոջ ազգանունն է):
Էդգարսը լատիշ լրագրող է:  Թղթակցել է լատվիական ամենախոշոր օրաթերթին: Գրել է սոցիալական խնդիրների մասին: Եղել է զբոսաշրջավար, թանգարանում կրթական ծրագրեր համակարգող ու էլի շատ բաներ է արել փող հավաքելու և իր Անիի մոտ տեղափոխվելու համար:
Նրանք հանդիպել են երրորդ երկրում՝ Վրաստանում, եվրոպական երիտասարդական ծրագրով: Հետո ամեն մեկը վերադարձել է իր երկիր ու շարունակել սիրել հեռվից: Ամուսնական միությունը կայացել է 2012-ի հունվարին:
Էդգարսը հասկանում է հայերեն, բայց չի խոսում: Վախենում է Ուրբաթի պես խոսել: Հասկանում է հայերին: Բայց չի լռում Հայաստանի խնդիրների մասին: Նրան մտահոգում են սոցիալական անարդարությունը,  հասարակության կաղապարային մտածելակերպը, կառավարական մարմինների անտարբերությունը:
Պատահական մեծ փոփոխություններ
Հայաստան տեղափոխվելու մտադրություն սկզբում չունեի: Փնտրում էի այլ տարբերակ, որտեղ կապրեի սիրածս աղջկա հետ: Մտածում էինք նաև Լատվիայի մասին կամ եվրոպական երևէ երկրում հաստատվելու, որ կարողանանք դրսևորվել: Հետո ասացի՝ գուցե ե՞ս գամ Հայաստան. այստեղ հեշտությամբ գործ կգտնեմ, կնոջս համար էլ լավ կլինի: Այդպես 2012-ի հունվարին տեղափոխվեցի Հայաստան՝ առանց հստակ ծրագրի, թե ինչ եմ անելու հետո:  Ծնողներս, այսպես ասեմ, շոկի մեջ չէին, բայց զարմացած էին: Նույնիսկ կարծում էին՝ ամենաուշը կես տարի անց կվերադառնամ Լատվիա: Մեկ ամիս անց աշխատանք գտա. ծրագրավորման մի ընկերությունում ասիստենտ էի: Սկսեցի ուսումնասիրել ՏՏ ոլորտը. ծրագրավորող չեմ, բայց այդ մասնագիտության մասին շատ բան գիտեմ: Սիրում եմ անընդհատ սովորել:  Հիմա կանադական  մարքեթինգային ընկերության մասնաճյուղում ծրագրավորման թիմի  մենեջեր եմ:
Փոխել է պետք, փոխվել է պետք
Ես շատ ծանոթներ ունեմ ՏՏ ոլորտում: Տաղանդավոր ու բանիմաց երիտասարդներ են: Բայց նրանցից շատերն ուզում են հեռանալ երկրից: Շատերն են այս երկում ազնիվ փողեր վաստակում, վատ չեն ապրում, ունեն տուն, բնակարան, երկու մեքենա, բայց մտածում են երկիրը լքելու մասին: Ի՞նչն է խնդիրը: Վերաբերմունքը, դիմացինին չհարգելու սովորությունը, համակեցության կանոնների բացակայությունը: Ինձ մտահոգում են պետական կառավարման համակարգում աշխատողների, քաղծառայողների պահվածքն ու տգիտությունը: Դիմացինի հետ արհամարհանքով են խոսում, որովհետև պաշտոն ունեն կամ սոցիալապես ավելի ապահով են: Ու խնդիրն իշխանությունը չէ: Խնդիրն անդաստիարակությունն է ու թերզարգացած լինելը: Մի դեպք պատմեմ: Կեցության թույլտվության փաստաթուղթը պետք է երկարաձգեմ ամեն տարի: Հետևաբար պետք է գնամ ОВИР[1]: Դավիթաշենի ОВИР-ը գեղեցիկ նոր շենք ունի: Բայց ներսում մթնոլոտը հին է: Կանայք ու աղջիկներ են նստած: Մոտենում եմ սպասարկման պատուհանին: Նրանք չեն էլ նայում դեմքիս, բարձրաձայն շարունակում են զրուցել, ծիծաղել: Խնդրում եմ ուշադրություն դարձնել ինձ վրա. այսինչ խնդրով եմ եկել: Ոչ մի ռեակցիա: Եթե նկատում էլ են, այնպիսի տոնով են սպասարկում, որ ուզում եմ ինքս ներողություն խնդրել: Սա ուղղակի սպասարկման անգրագիտություն է: Չգիտեն որևէ օտար լեզու, անգամ ռուսերեն: Ավելին, հաճախ տեսնում են, որ մարդը չի հասկանում հայերեն, սկսում են այդ մարդու մասին իրար հետ խոսել նրա դիմաց: Մի անգամ տհաճ իրավիճակի ականտես եղա նույն ОВИР-ում: Անվտանգության աշխատակիցները սևամորթ տղայի հասցեին քմծիծաղով ասում են. «Ո՞վ է էս սատանան»: Այդ տղան չհասակացավ, բայց ինձ համար տհաճ էր: Այս ամենը շատ տգեղ է. փոխել է պետք:



[ Եկա, տեսա, հավնեցա ]



Հայկական ընդունելություն
Գիտեմ՝`հայ ծնողներն ինչ են զգում, երբ իրենց աղջիկը կամ տղան օտարի հետ է ամուսնանում. արյուն է կորչում, ազգությունը պահել է պետք...  Ոչ մի վատ բան չկա, եթե չափի մեջ է ամեն ինչ: Իմ բախտը բերել է: Կնոջս ծնողներն ինձ լավ ընդունեցին: Ոչ միայն նրանց, նաև ամբողջ մեծ հայկական բարեկամության հետ լավ հարաբերություններ ունեմ: Երևի ամեն ինչ կնոջիցս էր կախված: Նա շատ լավ էր ներկայացրել ինձ:
 «Կարմիր խնձորի» գերին
Ես սիրում եմ հայական հին ավադույթները, ազգային պարերը, ուտելիքը, տոները, ընտանեկան սովորույթները: Բայց շատ բաներ ժամանակի հետ չեն քայլում: «Կարմիր խնձորի» ավանդույթը վաղուց չի աշխատում: Ժամանակակից հասարակություններում չի կարող աշխատել, և պետք էլ չի, որ աշխատի: Մեր օրերում մարդիկ բոլորովին այլ կերպ են հաղորդակցվում, շփվում: Կարծում եմ` Հայաստանում ամուսնալուծությունների մեծ մասը հենց դրա հետևանքն է: Ընտանիքն ու ավանդույթները ստիպում են՝ ամուսնացի՛ր, ամուսնացի՛ր, ամուսնացի՛ր, ժամանակն է: Ուշացար: Ամուսնանում են, ու մի քանի տարի անց հասկանում են, որ բավարարված չեն նրանով, ինչ ունեն: Գուցե ուզում են նոր բա՞ն սովորել, նոր տեղե՞ր գնալ, նոր գո՞րծ անել, ի վերջո, նոր մարդո՞ւ սիրել: Ու քչերն են իրենց կյանքը փոխելու խիզախությունն ունենում: Ես կուզեի տեսնել ավելի ազատ Հայաստան, ազատ՝ հնացած մտածելակերպից: Ավանդույթներն ու ազգային սովորույթները կարևոր են, նույնիսկ պարտադիր է պահել, բայց ամեն ինչ պետք է համահունչ լինի ժամանակակից աշխարհին: Մարդուն ամուսնության բանտում ցմահ փակելու իմաստը ո՞րն է:
[2]: Նայում եմ շուրջս. Տղամարդիկ՝ սև վերնաշապիկով, սև տաբատով, ավելին,սեփ-սև թավշե կոշիկներով: Ամռան կեսին: Զարմացած նայում եմ ու մտածում. «Աստվա՜ծ իմ, ի՞նչ դժբախտություն է պատահել բոլորին»:
«Նիվաներ», սպիտակ «Նիվաներ»` ամենուր
Մի անհասականլի բան էլ. ինչո՞ւ են հայերը սպիտակ «Նիվա» սիրում: Ոչ մի տեղ, նույնիսկ Ռուսաստանում չեմ տեսել այդքան շատ «Նիվաներ» ու հենց սպիտակ «Նիվաներ»: Սկզբում լուսանակարում էի դրանք. մտածում էի՝ նույն մեքենան եմ տեսնում տարբեր վայրերում: Հետո համարանիշները համեմատեցի: Պարզվում է՝ 50-ից ավելի տարբեր «Նիվաների» հավաքածու ունեմ:
Պետական լեզուն հայերենն է
Մեկ այլ զարմանք: Առաջին օրերն էին Հայաստանում. հեռուստացույց միացրի: Ու գիտե՞ք՝ ինչ նկատեցի. հայերեն էին խոսում, բայց ռուսերեն էր հնչում: Շատ են ռուսերեն բառերը կամ ռուսական տոնայնությամբ արտաբերված բառերը: Ինչո՞ւ: Ախր սիրուն, յուրահատուկ հայերեն ունեք: Այստեղ ապրելով՝ հասկացա, որ սովետական տարիներից մնացած կարծրատիպ է. իբր ռուսախոս մարդիկ ինտելեկտուալ են: Հավատացե՛ք՝ այդպես չէ: Հայերեն հասկանում եմ, ուղղակի չեմ խոսում, որովհետև սխալներով է ստացվում, և կարծես Ռոբինզոն Կրուզոյի ընկերը լինեմ՝ Ուրբաթը: Սովորել եմ գրել հայերեն, հաճախել եմ դասընթացների: Տանը նույնիսկ քերականության դասագրքեր ունեմ: Բայց, ցավոք, դասերին վերադառնալու ժամանակ չկա: Հիմա շատ վատ եմ զգում, անգամ ամոթ է, որ սահուն չեմ խոսում հայերեն, քանի որ կարող եմ:  4 օտար լեզու լավ գիտեմ` ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, նորվեգերեն: Ուղղակի ժամանակ պետք է գտնեմ ու պետք է տրամադրվեմ:
Կեցցե ապագայի Հայաստանը
Ես Հայաստան եկա այն ժամանակ, երբ մեծ «ջիպ» ունենալը պատիվ էր ու հետիոտնին վրաերթի ենթարկելու լավ առիթ:  Հիմա շատ բան է փոխվել, շատ փոփոխություններ էլ ընթացքի մեջ են: Ես սիրում եմ այս եկիրը և ուզում եմ, որ այն ավելի լավը դառնա: Դրա համար պետք է անկեղծորեն խոսել խնդիրների մասին: Առաջին հերթին մարդի՛կ պետք է փոխվեն: Լատվիայում կամ Գերմանիայում բնակելի թաղամասում չես տեսնի մի աղբի հետք, բնակելի շենքի մուտքն ավելի մաքուր է, քան բնակարանը: Հայաստանում մտնում ես շենքի մուտք՝ ուղղակի սարսափելի է՝ ինչ հոտ է փչում երեսիդ: Այդ նույն մուտքի որևէ բնակարան մտնես՝ կարծես ոսկուց լինի, մաքուր, շքեղ, կահավորված: Ինչո՞ւ: Որովհետև այստեղ մարդիկ չեն զգում, որ նաև հասարակութան անդամ են: Համակեցության տարրական կանոններ չկան: Տունդ մաքուր է, եթե շեմքդ էլ է մաքուր: Սա մանրուք է թվում, բայց երկրի կործանումն այսպիսի բաների պատճառով է լինում: Հայերն անընդհատ խոսում են այն տարածքների մասին, որ կորցրել են, թողել են Թուրքիայում: Բայց ո՞վ պետք է փրկի ա՛յս երկիրը
_______
[1] ОВИР - Отдел виз и регистрации.

[2] Flip-flops - մատով հողաթափ, «վիետնամկա»:

Տարածել