Immersive Education Solutions. Կրթական վիրտուալ շրջայց տիեզերքում
Պատկերացրեք դասասենյակ, որը աշակերտներին տեղափոխում է տիեզերք, ծանոթացնում մոլորակներին, աստղերին, գալակտիկաներին: Երեխաները 360 աստիճանով, եռաչափ տարածությունում տեսնում են այն, ինչի մասին կարդում են դասագրքերում: Սա հայկական Immersive Education Solutions նախագիծն է:
Ստարտափը ավանդական կրթությունը փորձում է դարձնել ինտերակտիվ և «խելացի»:
Աստղագիտության մասին պատմող ուսուցողական ֆիլմը նախագծի առաջին աշխատանքն է: Առաջիկայում Immersive Education Solutions թիմի անդամները ուսուցողական ինտերակտիվ ֆիլմեր են ստեղծելու նաև քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության և պատմության մասին: Ֆիլմերը դիտելու համար անհրաժեշտ են համապատասխան պլանետարիումներ, որոնք նախագծի հեղինակ Լևոն Արամյանի խոսքով սկզբնական փուլում բոլոր դպրոցներին տրամադրելու անհրաժեշտություն չկա. «Մոբիլ՝ շրջող պլանետարիումների միջոցով կարող ենք ցուցադրություններ կազմակերպել ամենուր: Եթե լինեն դպրոցներ, որոնք պլանետարիումներ ձեռք բերելու հայտ կներկայացնեն, պատրաստ ենք տրամադրել ֆիլմերի հետ միասին: Համոզված եմ, ունենք բոլոր հնարավորությունները՝ Հայաստանում այդպիսի պլանետարիումների արտադրություն սկսելու համար»:
[ Startup Հայաստանից ]
- Wakie. Աշխարհը զրուցում է «հայերեն»
- Upub. Ի՞նչ փնտրել և ինչպե՞ս կարդալ հայերեն էլեկտրոնային գրախանութում
- A2B Transport. Երևանյան երթուղային ցանցը սմարթֆոնում
- Playland Armenia. Օնլայն խաղահրապարակ աշխարհի հայ մանուկների համար
Նախագիծը դպրոցներում փորձնական ցուցադրվել է: Կրթական գործընթացում պլանետարիումները կլինեն աջակցող լուծումներ, որոնք դասապրոցեսը կդարձնեն ավելի գրավիչ. «Նման ֆիլմերը մեծ սեր և կրթվելու ցանկություն կառաջացնեն։ Պատկերացրեք, դառնում եք ուսուցանվող նյութի մասնակից։ 360օ ֆիլմերի թողարկումից հետո ցուցադրություններ կկազմակերպենք Հայաստանի և Արցախի տարբեր համայքներում»:
Հայկական թիմը միակն է կովկասյան տարածաշրջանից, որը անցել է Tech-I Global Pitch Competition միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ:
Մրցույթին մասնակցում էին 135 պետություններ և ավելի քան 1000 ստարտափեր: 30 հաջողակներին ընտրելու հարցում կարևոր է նաև հանրության քվեն: Immersive Education Solutions նախագծի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ:
Պլանետարիումներում ուսուցողական տեսանյութերը կարող են դիտել միաժամանակ 15-20 աշակերտ: Նախագծի հեղինակները նախատեսում են ուսուցողական ֆիլմերը նաև թարգմանել: Immersive Education Solutions-ը ցանկանում է դիրքավորվել միջազգային շուկայում: Նախագիծը «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության ստարտափերից է:
Կարդա նաև
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում
«Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին ու կօգնի շարունակել հավատալ ու երազել». Հենրիխ Մխիթարյանի ողջույնի խոսքը՝ հայ երկրպագուներին (տեսանյութ)
Միանգամից երկու նոր գիրք մեկ բեսթսելլեր հեղինակից. Newmag֊ը հրատարակել է Ադամ Գրանտի գրքերը (տեսանյութ)
«Ինքնատիպները». Newmag-ը հայերեն է հրատարակել Ադամ Գրանտի նաև մյուս բեսթսելլերը (թրեյլերը)