Playland Armenia. Օնլայն խաղահրապարակ աշխարհի հայ մանուկների համար

Playland Armenia. Օնլայն խաղահրապարակ աշխարհի հայ մանուկների համար

newmag-ը ներկայացնում է Փլեյլենդ Արմենիա օնլայն խաղը, որը համախմբում է աշխարհի հայ մանուկներին ու սովորերցնում հայերեն, ծանոթացնում հայկական մշակույթին:

Փլեյլենդ Արմենիա օնլայն խաղահրապարակը  համախմբում է աշխարհի հայ մանուկներին: Կրթություն և ժամանց՝ խաղային մեկ հարթակում՝ փոքրիկները սովորում են հայերեն, ծանոթանում հայկական մշակույթին  և հաղորդակցվում աշխարհի տարբեր կողմերում ապրող իրենց հասակակիցների հետ:

2015-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին Դիջիթըլ Փոմըգրանեթի 15 հոգանոց թիմը Գյուլբենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվեց Փլեյլենդ Արմենիա խաղային հարթակը: Կրթական համակարգը ներառում է  էլեկտրոնային գրքեր, ուսումնական նյութեր, հեքիաթներ և կրթական տեսանյութեր 5-10 տարեկան երեխաների համար:  Ընկերության PR մենեջեր Գայանե Ղանդիլյանը շեշտում է՝ նախագիծը հայերեն ուսուցումից բացի փոքրիկներին ծանոթացնում է հայկական ավանդույթներին:

«Որոշեցինք ստեղծել  նախագիծ, որը ցույց կտա մեր ձեռքբերումները նախորդ 100 տարիների ընթացքում և կապացուցեր, որ հայ ազգը ապրում և ստեղծագործում է՝ անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է գտնվում»:

download

Վիրտուալ աշխարհում կան 16 խաղեր, որտեղ փոքրիկները կարող են խաղալ, սովորել և շփվել:  Դառնալով մեծ համայնքի մասնիկը` երեխաները ընկերանում են  աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իրենց հայրենակիցների հետ: Խաղաստեղծներն ուսումնասիրել են շուկան՝  նման համակարգ չկար: Փլեյլենդ Արմենիան նաև ուղեցույց  է Սփյուռքում ապրող հայ ծնողների համար, որոնք ցանկանում են համատեղել իրենց երեխաների ժամանցը հայերենի ուսուցման հետ: Ծնողներին տրամադրվում են աշխատանքային նյութեր՝ ինտելեկտուալ խաղեր և վարժություններ. «Աշխատում ենք  մեր կրթական նախագիծը տարածել Սփյուռքի օջախներում: Շատ տեղերում հոգևոր գրականությունից բացի հայերենի ուուցման այլ նյութեր չկան՝ լեզվի պահպանումը վտանգված է: Փորձելու ենք անել հնարավորը այս նյութերը ամբողջ աշխարհում հայ մանուկներին հասանելի դարձնելու համար»:


[ Startup Հայաստանից ]


ՏՏ ընկերությունը գործում է Գյումրիում: Այն  կենտրոնացել է մոբայլ և վեբ հավելվածների ստեղծման վրա: Խաղաստեղծների համար սա առաջին փորձն էր:  Նախագծի վրա աշխատել են նաև մանկավարժներ և լեզվաբաններ.

«Մեր խնդիրը միայն տեխնիկական չէր: Ուսումնական նյութեր մշակելն ավելի բարդ էր, քան ծրագրավորումը: Ուշադրություն ենք դարձրել դիզայնին՝ խաղի ինտերֆեյսը ընկալելի և պարզ դարձնելու համար»:

Աշխարհում շատ տարածված է gamification-ը՝ խաղերի միջոցով ուսուցումը: Բազմաթիվ ընկերություններ օգտագործում են խաղային մեթոդներ՝ իրենց թիմերին վերապատրաստելու համար: Փլեյլենդ  Արմենիան այդպիսի նախագծի օրինակ է: Խաղաստեղծները վստահ են, արդեն ունեն համպատասխան փորձ և կարող են նման լուծումներ առաջարկել կրթական և բիզնես կառույցներին:

Խաղի  համակարգչային տարբերակը գործում է Mac-ի և Windows-ի համար, մոբայլ տարբերակը հնարավոր է անվճար բեռնել  Google Play-ից, App Store-ից և Amazon-ից։

Գրել կարծիք