Էվերեստի առաջին գրավումն ու հայկական եռագույնը Երկրի գագաթին
1953-ին լեռնագնացները չգիտեին, աշխարհի ամենաբարձր լեռան կատարին հնարավո՞ր է շնչել, թե ոչ: Չգիտեին` իրենց կօգնե՞ն թթվածնային բալոնները, թե իրենք էլ կդառնան հերթական արկածախնդիրները, որոնք կյանքի գնով ոչնչի չեն հասնի: Իսկական խենթերի գործ էր, գնալ մի տեղ, որտեղ ողջ մնալու հավանականությունը տասը տոկոս էլ չկար:
«Տիտանիկի» հայերը. Ովքե՞ր էին նրանք և ինչպե՞ս փրկվեցին
500 տոննա սարքավորում ու 350 հոգանոց անձնակազմ: Միայն ստորոտին հայտնվելու համար նրանք հաղթահարեցին ավելի քան 300 կմ: Կենտրոնական ճամբար… Էվերեստի ուժը… Կհումբուի սառցե հոսքը… Ասեղների պես սրածայր հարյուրավոր սառցաբեկորներ… Ձյունե կամուրջներ ու անդունդներ… Մարդն այդտեղ էր առաջին անգամ:
***
Էվերեստի գագաթին նաև Հայաստանի դրոշն է ծածանվում, չնայած մինչեւ հիմա ոչ մի հայաստանցի չի բարձրացել աշխարհի ամենաբարձր լեռը: Հայաստանի բնակիչ չեն, բայց ազգությամբ հայեր են այն 3 երիտասարդները, որոնք տարբեր խմբերով ու տարբեր ժամանակներում հասել են Էվերեստի գագաթին:
***
Էվերեստի նվաճումը լեռնագնացների ազնիվ ու մասնագիտական երազանքն է, մինչդեռ շատ մեծահարուստների համար այն պարզապես վտանգավոր ժամանց է: Էվերեստի նվաճումից հետո լեռը դարձավ թեթևամտության վայր: 1996-ի մայիսին զանգվածային վերելքը ողբերգական ավարտ ունեցավ: 30 մարդ որոշել էին նույն օրում հասնել Էվրեստի գագաթ: Թվում է, թե այստեղ չի կարելի գործել չմտածված: բայց Փոթորիկ սկսվեց, ու 30-ից 8-ը պարզապես չվերադարձան:
Էվերեստի նվաճումը 20-րդ դարի ամենամեծ հաղթանակներից մեկն էր: Սա հաղթանակ էր բնության նկատմամբ:
Բայց հիմա ժամանակն է պահել ու պահպանել պարտված բնությունը: Հավանաբար 21-րդ դարը հենց բնապահպանության դարն է: Հակառակ դեպքում բնությունն այս անգամ կպարտվի եւս մեկ ու վերջին անգամ` իր հետ կործանելով նաեւ մարդուն: