Նազիկ Ավդալյան. Կամքի ու կանացիության հաղթանակը
Նազիկ Ավդալյանի հաղթանակը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում չի իջնում մարզական պարբերականների առաջին էջերից: Մեր ծանրորդուհին ֆանտաստիկ կամային հատկանիշներ դրսևորեց և դարձավ ազգային հարտություն: Հիմա արդեն քչերն են հիշում, որ Ավդալյանին արգելվել էր սպորտով զբաղվել:
Մխիթարյանի մինի-ճակատամարտը կլոպյան դերբիում
5 տարվա ընթացքում Նազիկ Ավդալյանը ընտանիք կազմեց և մեկ երեխա ունեցավ: Երբ անցյալ տարվա հունվարին սկսեց մարզվել քչերն էին հավատում, որ կկարողանա վերդառնալ նախկին մարզավիճակին:
Բժիշկները կտրականապես արգելել էին մոտենալ ծանրաձողին:
Ավդալյանին քամբեքի համար պահանջվեց մեկ տարի: Կռիվ տալով 132 կիլոգրամանոց ծանրաձողի հետ, նա հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Հաղթական վերադարձը սպորտ, նվաճած ոսկե մեդալը` ծանրորդը նվիրեց հայկական բանակին և Արցախում զոհված զինվորների հիշատակին:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 69 կգ քաշայինների պայքարում հայուհին ապացուցեց` մարզիկի գլխավոր խնդիրը չհանձնվելն է:
http://www.youtube.com/watch?v=v7K_UdEYUFw
Կարդա նաև
Newmag-ը հայերեն է հրատարակել խաղաղաշինության ոլորտի ամերիկահայ մասնագետ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը (թրեյլեր)
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)