BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Playland Armenia. Օնլայն խաղահրապարակ աշխարհի հայ

Playland Armenia. Օնլայն խաղահրապարակ աշխարհի հայ մանուկների համար

Փլեյլենդ Արմենիա օնլայն խաղահրապարակը  համախմբում է աշխարհի հայ մանուկներին: Կրթություն և ժամանց՝ խաղային մեկ հարթակում՝ փոքրիկները սովորում են հայերեն, ծանոթանում հայկական մշակույթին  և հաղորդակցվում աշխարհի տարբեր կողմերում ապրող իրենց հասակակիցների հետ:
2015-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին Դիջիթըլ Փոմըգրանեթի 15 հոգանոց թիմը Գյուլբենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվեց Փլեյլենդ Արմենիա խաղային հարթակը: Կրթական համակարգը ներառում է  էլեկտրոնային գրքեր, ուսումնական նյութեր, հեքիաթներ և կրթական տեսանյութեր 5-10 տարեկան երեխաների համար:  Ընկերության PR մենեջեր Գայանե Ղանդիլյանը շեշտում է՝ նախագիծը հայերեն ուսուցումից բացի փոքրիկներին ծանոթացնում է հայկական ավանդույթներին:

«Որոշեցինք ստեղծել  նախագիծ, որը ցույց կտա մեր ձեռքբերումները նախորդ 100 տարիների ընթացքում և կապացուցեր, որ հայ ազգը ապրում և ստեղծագործում է՝ անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է գտնվում»:

Wakie. Աշխարհը զրուցում է «հայերեն»
  • Upub. Ի՞նչ փնտրել և ինչպե՞ս կարդալ հայերեն էլեկտրոնային գրախանութում

  • A2B Transport. Երևանյան երթուղային ցանցը սմարթֆոնում

  • Rumors Monitoring. Ինչպե՞ս կառավարել մեդիա-աղմուկը




  • ՏՏ ընկերությունը գործում է Գյումրիում: Այն  կենտրոնացել է մոբայլ և վեբ հավելվածների ստեղծման վրա: Խաղաստեղծների համար սա առաջին փորձն էր:  Նախագծի վրա աշխատել են նաև մանկավարժներ և լեզվաբաններ.
    «Մեր խնդիրը միայն տեխնիկական չէր: Ուսումնական նյութեր մշակելն ավելի բարդ էր, քան ծրագրավորումը: Ուշադրություն ենք դարձրել դիզայնին՝ խաղի ինտերֆեյսը ընկալելի և պարզ դարձնելու համար»:

    Աշխարհում շատ տարածված է gamification-ը՝ խաղերի միջոցով ուսուցումը: Բազմաթիվ ընկերություններ օգտագործում են խաղային մեթոդներ՝ իրենց թիմերին վերապատրաստելու համար: Փլեյլենդ  Արմենիան այդպիսի նախագծի օրինակ է: Խաղաստեղծները վստահ են, արդեն ունեն համպատասխան փորձ և կարող են նման լուծումներ առաջարկել կրթական և բիզնես կառույցներին:
    Խաղի  համակարգչային տարբերակը գործում է Mac-ի և Windows-ի համար, մոբայլ տարբերակը հնարավոր է անվճար բեռնել  Google Play-ից, App Store-ից և Amazon-ից։

    Տարածել