Ինչպե՞ս սովորել կարդալ շաբաթական մեկ գիրք
80-ականների վերջն էր: Համալսարանի լսարանում նստած լսում էի գրող Էբբի Հոֆմանի ելույթը: Նա ձախ հայացքների տեր ակտիվիստ էր և բարկանում էր մեր սերնդի վրա պասիվության և անտարբերության համար: Կողքիս նստած էր փայլուն գրող և լրագրող Գլորիա Էմերսոնը: Միասին քննարկում էինք Հոֆմանի ելույթը, և ես հանկարծ ասացի նրան, որ ոգևորված եմ այստեղ գտնվելու համար:
- Սա այնպիսի բացառիկ հնարավորություն է, - ասացի ես, - մասնակցել խելացի և խորը մտածող մարդկանց ելույթներին:
Մի քանի տասնամյակ անց՝ ես նորից դարձա այդպիսի քննարկումների մասնակից: Այն պահից, ինչ վարում եմ իմ Podcast-ը, փորձում եմ կարդալ շաբաթական առնվազն մեկ ոչ-գեղարվեստական գիրք:
Ինչպե՞ս շփվել «անտանելի» մարդկանց հետ
5 խորհուրդ, թե ինչպես ազատվել սոցիալական կայքերի կախվածությունից
Դա քմահաճույք չէ, այլ խիստ անհրաժեշտություն, քանի որ առաջին հերթին ինձ անհրաժեշտ է հասկանալ՝ ցանկանո՞ւմ եմ արդյոք զրուցել հեղինակի հետ և լսարանիս պատմել նրա գաղափարների մասին: Եվ երկրորդ՝ եթե ես որոշեմ նրան հրավիրել հանդիպման, ապա մեր խոսակցությունը պետք է հետաքրքիր լինի: (Կզարմանաք, եթե ասեմ ինչքան հաճախ են ինձնից հարցազրույց վերցնում մարդիկ, որոնք չեն կարդացել իմ գրքերը:)
Ընթերցանությունը հարստացնում է ինձ: Ես ստանում եմ ավելի շատ գիտելիքներ և ռիսկի դիմելու վճռականություն: Միևնույն ժամանակ՝ դառնում եմ ավելի ինքնավստահ և ավելի լավ եմ հասկանում շրջապատող մարդկանց, քանի որ ավելի պարզ եմ տեսնում տեղի ունեցող ամեն ինչի կոնտեքստը:
Այնուամենայնիվ, ընթերցանությունը խլում է շատ ժամանակ: Երբ ես որոշեցի կարդալ շաբաթական մի քանի գիրք, արդեն իսկ ծանրաբեռնված էի աշխատանքով: Եվ հետո, ես դանդաղ եմ կարդում:
Փորձեցի արագ ընթերցանության բոլոր մեթոդները: Դրանցից ոչ մեկն ինձ չօգնեց: Գովազդը չի պարզաբանում գրքի բովանդակությունը, համառոտ ծանոթագրություններն էլ անօգուտ են:
Այդ դեպքում ինչպե՞ս սովորել կարդալ շաբաթական մեկ կամ մի քանի գիրք: Իմ դեպքում ամենաարդյունավետը ուսանողական տարիներին Լատինական Ամերիկայի պատմության պրոֆեսոր Մայքլ Հիմենեսի տված խորհուրդն էր: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում պրոֆեսոր Հիմենեսի խորհուրդները, որոնք վերաբերում են ոչ գեղարվեստական գրականություն կարդալուն: Մի քանի լրացում էլ իմ կողմից.
- Սկսեք հեղինակից: Ո՞վ է գրել այդ գիրքը: Կարդացեք նրա կրճատ կենսագրությունը: Եթե ձեզ հաջողվի ինտերնետից գտնել նրա հարցազրույցներից կամ հոդվածներ նրա մասին, ապա աչքով անցակցրեք: Դա կօգնի ձեզ պատկերացում կազմել նրա հայացքների և համոզմունքների մասին:
- Կարդացեք գրքի անվանումը, ենթավերնագիրը, կազմի հակառակ կողմում գրված մեկնաբանությունները և բովանդակությունը: Ո՞րն է գրքի հիմնական իմաստը: Ինչպիսի՞ն է դրա ներկայացման կառուցվածքը: Այդ ժամանակ դուք, ամենայն հավանականությամբ, գրքի մասին կարող եք պատմել մեկ ուրիշին:
- Կարդացեք ներածությունն ու եզրակացությունը: Հեղինակը ներածական և եզրակացության փաստարկներում նկարագրում էբուն էությունը: Կարդացեք այդ երկու բաժինները ամբողջությամբ, բայց աշխատեք դրանց վրա երկար չմնալ: Դուք արդեն ունեք մոտավոր պատկերացում այն մասին, թե ինչին է հեղինակը հակված: Այդ բաժինները ձեզ ցույց կտան, թե ինչպես է նա նախատեսում հասնել իր փաստարկներին և ինչ է ուզում արդյունքում ձեզ հասկացնել:
- Կարդացեք, արագ նայեք ամեն գլուխը: Կարդացեք վերնագիրն ու գլխի մի քանի պարագրաֆ կամ էջ: Ձեր խնդիրն է հասկանալ՝ որն է այդ գլխի նպատակը, և ինչպես է այն տեղավորվում գրքի հիմնական իմաստի մեջ: Այնուհետև արագ անցեք ենթավերնագրերով, որպեսզի հեղինակային մտքի զարգացման մասին պատկերացում կազմեք: Կարդացեք յուրաքանչյուր պարագրաֆի առաջին և վերջին նախադասությունները: Եթե դուք հասկացել եք իմաստը, առաջ անցեք: Հակառակ դեպքում, ամենայն հավանականությամբ, դուք պետք է կարդաք ամբողջ պարագրաֆը: Հասկանալով գլխի հիմնական էությունը՝ դուք կարող եք արագ աչքի անցկացնել գրքի բոլոր էջերը, քանի որ ձեզ արդեն պարզ կլինի հեղինակի փաստերի համակարգը, իսկ փաստարկները կարող են կրկնվել մի քանի անգամ:
- Ավարտելով գիրքը նորից անցեք բովանդակությամբ: Գիրքն այդպես կարդալով՝ վերադարձեք բովանդակությանը և ձեր մեջ կազմեք դրա կրճատ պարունակությունը: Մտքում մեկ անգամ էլ անցեք գրքով: Հիշեք այն գաղափարները, որոնց վրա ուշադրություն եք դարձրել, պատմությունները, որոնք հիշում եք, ճանապարհը, որով անցել եք հեղինակի հետ:
Կարդալու ընթացքում ես նշումներ եմ անում՝ պատրաստվելով հեղինակի հետ առաջիկա հանդիպմանը: Ո՞ր մասում եմ ես իր հետ համաձայն: Որտե՞ղ են մեր կարծիքները տարբերվում: Ի՞նչ հարցեր են ինձ մոտ կուտակվել և պարզաբանման կարիք ունեն: Ի՞նչ ես կցանկանայի քննարկել այլ մարդկանց հետ կամ մտածել հետագայում: Այդպիսի նշումները շատ օգտակար են ցանկացած կարդացողի համար:
Ինչպե՞ս ազատվել մշտական զբաղվածությունից
Ո՛չ, դուք չպետք է խմեք օրական 8 բաժակ ջուր
Մի հետաքրքիր բան էլ: Չնայած, որ ընթերցանության այդ ձևը ավելի արագ է, քան ավանդականը, ձեր գլխում հավաքվում է հնարավորին չափ շատ ինֆորմացիա:
Բանը նրանում է, որ դուք ոչ միայն կարդում եք նյութը, այլև ակտիվորեն համագործակցում եք դրա հետ:
Ձեր միտքը անընդհատ պատրաստության վիճակում է, և դուք ընկալում եք գիրքն առավել ամբողջական: Դուք ոչ թե պասիվորեն ընդունում եք կարդացած տեքստը, այլ ըմբռնում եք այն:
Մենք՝ բոլորս, կարող ենք կարդալ գրքեր և լսել խելացի մարդկանց ելույթներ: Բոլորս էլ կարող ենք ստանալ հիանալի գաղափարներ և օգտագործել դրանք կյանքում: Այլ կերպ ասած, բոլորս էլ մի քիչ ջանք գործադրելով, կարող ենք տեղափոխվել փառահեղ ուսանողական տարիներ:
Կարդա նաև

Ցեղասպանագիտության շաբաթվա 3-րդ օրը Newmag-ը ներկայացրեց Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվ» գիրքը (լուսանկարներ)

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
