ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Արդյունավետ աշխատելու նոր նախապայմանն ազատ աշխատան

Արդյունավետ աշխատելու նոր նախապայմանն ազատ աշխատանքային գրաֆիկն է

Ազատության  զգացումը` անկախ  նախագծից, ինչպե´ս, որտե´ղ և ե´րբ աշխատելու ընտրության հնարավորությունն է: Ազատությունը առավելություն է դառնում բոլոր ոլորտներում որակավորում ստացած մասնագետների համար ու  հանդիսանում է որակյալ կարիերայի հիմնական բաղադրիչներից մեկը: Ազատությունից` օրինակ տանից  աշխատելու հնարավորությունից,  շահում է ոչ միայն անձնակազմը:

Այն ընկերությունում, որտեղ պաշտոնապես հնարավորություն է տրվում աշխատակիցներին գոնե ամսական 3 անգամ  աշխատել  հեռակա, այդ դեպքում  տարեկան եկամտի բարձրացման հավանակությունը ավելանում է  10 %-ով:

Որոշ ընկերություններ, օրինակ վիդեոխաղեր արտադրող Valve ընկերությունը, (որի կապիտալիզացումը ընդամենը 2 տարի առաջ կազմում էր 3 մլրդ. դոլլար) իր հաջողությունը կապում է ազատ աշխատանքային գրաֆիկի հետ: Խոսքը այնպիսի համակարգի մասին է, երբ աշխատակիցները  կարողանում են ընտրել` որ նախագծի վրա և ինչպես աշխատել: Ըստ Վալվե-ի`  նմանատիպ աշխատելաոճը  իր գլխավոր մրցակցային առավելություններից  է` անձնակազմի ընտրության և պահելու հրացում:
Cisco-ն հաշվարկել է` որ հեռուստակոնֆերանսների  և այլ հեռակա աշխատանքի ձևերի շնորհիվ  լրացուցիչ 277 դոլլար է վաստակում արտադրության բարձրացման համար: Դավոսի տնտեսական ֆորումում հրապարակած և LRN  ընկերության  անցկացված մանրակրկիտ ուսումնասիրությունը  ցույց է տվել, որ այն ընկերություններում, որտեղ աշխատակիցները ցուցաբերել են  «ազատության բարձր մակարդակ» իրենց փոխհարաբերությունններում, արդյունավետությամբ 10-20 անգամ գերազանցում  են ազատության ցածր մակարդակ ունեցող ընկերությունների աշխատակիցներին:


Լավագույն առաջնորդները հավերժ ուսանողներ են


Ինչպես ազատվել մշտական զբաղվածությունից


Ինչպե՞ս ճիշտ վերադառնալ աշխատանքի դեկրետից հետո Ինչպե՞ս ճիշտ վերադառնալ աշխատանքի դեկրետից հետո





Ահա մի քանի ընկերություններ, որոնք իրենց կորպորատիվ մշակույթում առաջնային է աշխատակցի ազատությունը:

  • Նյու Յորքի The Gerson Lehrman Group-ի շտաբում աշխատակիցները չունեն կոնկրետ աշխատավայր: Նրանք աշխատում են տարբեր «թաղերում»` հարմարավետ տարածքներում, համապատասխան գործառույթներով (կոնֆերանսի սրահներ և սեղաններ, հեռախոսային սենյակներ, նույնիսկ գիշերային պահպանման պահարաններ): Կարող են ազատ տեղաշարժվել , անհրաժեշտության դեպքում շփվել նրանց հետ, ովքեր բիզնես նախագծեր են իրականացնում: Նրանք ընտրում են սեփական մտահղացումը, ուղղակիորեն չկան  նախագծի մենեջերներ, կոնկրետ ապրանքային գծի պատասխանատուներ:

  • ReWork ընկերությունում բոլոր աշխատակիցները ունեն տարեկան 4 շաբաթյա բարձր վճարվող արձակուրդ, ինչպես նաև 4 շաբաթ` հեռակա աշխատանքի համար: Ընկերության աշխատակիցները անհրաժեշտության դեպքում բժշկական ծառայություններից օգտվելու համար կարող են  վերցնել անսահմանափակ օրեր:

  • Nation Swell-ի աշխատակիցները երկուշաբթի օրերին աշխատանքը կատարում են համատեղ, Նյու-Յորքի գրասենյակում: Մնացած օրերին նրանք ազատ են գրասենյակում աշխատելիս, կարող են  պարզապես աշխատել ցանկացած սրճարանում, թեյարանում կամ մեկ այլ հաճելի վայրում:


Այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են 37Signals, Mozilla, Upworthy, Universal Mind, Stack Exchange, GitHub, Treehouse  կազմակերպությունները ի սկզբանե  հայտնի են եղել նրանով, որ իրենց թիմերը սփռված են տարբեր տեղերում:  Ընկերությունը դա շահավետ է  համարում նոր աշխատողներ ընդունելու հարցում: Խելացի աշխատակիցներին կարելի է ընդունել գործի  միանգամից իրենց բնակության վայրից` պետության կամ գուցե աշխարհի որ հատվածում էլ նա լինի:
Այս ընկերությունները արդյունավետ մենեջմենթի օրինակ են: Աշխատանքի կազմակերպման այսպիսի քաղաքականության նպատակը արդյունքն է, ոչ թե ընթացքը: Եթե աշխատակիցը կարողանում է աշխատանքը որակյալ կատարել գրասենյակից  դուրս, ապա պետք է նման հնարավորություն տալ այդ մարդուն:


Ինչո՞ւ են հեռահար աշխատողներն ավելի նվիրված ընդհանուր գործին


Ինչպե՞ս ասել «ոչ» ենթականերին ու չփչացնել հարաբերությունները


Ինչպե՞ս հավասարակաշռություն գտնել գործերի ու հանգստի միջև





Ահա երեք քայլեր` իմանալու համար, արդյոք, ձեր աշխատակիցներն էլ ունեն նման ազատության կարիք:
Հետաքրքրվեք ինչ են ակնկալում ձեր գործառուները  և պատրաստ եղեք բավարարել  նրանց  ցանկությունները:  Դուք չեք կարող  իմանալ այդ կարիքները, եթե  ձեր մարդկանց չեք տալիս ուղիղ հարց: Հաճախ դրանք հեռակա աշխատանքի կամ  արձակուրդային վճարի բարձրացմանն են վերաբերում: Նաև կարելի է  հնարավորություն տալ`  ընտրել նախագիծ և անմիջական ղեկավար, ինչպես նաև  նախագծի շրջանակներում հատուկ գործի կատարման համապատասխան վարձատրության չափը:
Ամենալավ մեթոդը մարդկանց կարծիքը լսելն է.  Դա երես առ երես քննարկումն է, և ոչ ձևակերպված հարցումը: Այդպես դուք բարձրացնում եք անկեղծ պատասխաններ լսելու հնարավորությունը:

Անձնական  և աշխատանքային կյանքի համադրությունը բավական ինտիմ հարց է, իրական պատկերը պատկերացնելու համար, ուստի շատ կարևոր է լսելը: Եթե Ձեր ընկերությունը մեծ է յուրաքանչյուրին հարցնելու համար, արեք հնարավորինը: Գոնե մի քանի  քննարկում անցկացրեք  տարբեր բաժնի աշխատողների հետ:
Տրամադրեք բավական ժամանակ  տարածության վրա կոմունիկացիոն գործիքների ուսումնասիրման համար: Այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են  Slack, Hipchat, Yammer, Trello-ն և Asana, շուկա են ներմուծում կոմունիկացիայի նոր միջոցներ, որոնք  հեշտացնում են աշխատակիցների հեռակա շփումը: Եթե դուք վստահ չեք` ինչպիսի տեխնիկական միջոցով կարելի է կոլեկտիվում շփվել, կապվեք որևիցէ սթարթափի  կամ տեղի  սթարթափյան էկոհամակարգի հիմնադիրներից մեկի հետ: Շանսերը մեծ են, որ իրենք առավել փորձառու են  և գիտեն` տեխնոլոգիական նորույթների սիրահարների համար որ նորույթն է  հավանության արժանանում, որը` ոչ:

Մի լռեք  Ձեր կազմակերպության  ազատասեր կառավարման քաղաքականության մասին: Գրասենյակում «ազատություն»  մտցնելը  աշխատաշուկայում մրցակցային առավելություն է: Ինչքան շատ են մանրուքներն ու ճկունությունը, այդքան ավելի ակտուալ և հաջողակ կլինի ձեր ապրանքանիշը: Եթե ձեր կանոնները հրաշալի են, ապա դրա մասին պետք է իմանան բոլորը: Այն պետք է տեղադրվի  ձեր էջին` պոտենցիալ աշխատակիցների համար: Հակառակ դեպքում, դուք  կկորցնեք մրցակցային առավելության հնարավորությունը:


Եթե դուք տալիս եք ձեր մադկանց այն, ինչ նրանք ցանկանում են, միաժամանակ օգնելով նրանց աշխատանքում, Ձեզ ավելի հեշտ կլինի  ընդունել և պահել առաջադեմ մասնագետների: Ավելի շատ մարդիկ են երազում  ընտրության ազատություն`  որտեղ, երբ և ում հետ  աշխատել:

Տարածել